Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


4 տարի առաջ այս օրը գտնվեցին 70 օր անհետ կորած համարվող 6 տղաները. ինչպե՞ս դասավորվեց նրանց կյանքը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2020 թվականի դեկտեմբերին, արյունալի 44-օրյա պատերազմի ավարտից ամիսուկես անց այս տղաների պատմությունը մի լույսի շող էր, որ հույս արթնացրեց հարյուրավոր ծնողների սրտերում, որոնք ամիսներ շարունակ փնտրում էիր իրենց որդիներին: Դեկտեմբերի 20-ին լուր տարածվեց՝  70 օր շարունակ անհետ կորած համարվող տղաները ողջ են, գտնվել են...

«Երբ մի պահ տեղափոխվում ենք  անցյալ տարվա նույն օրերը,  թվում է՝ անվերջանալի տառապանքին ու ցավին վերջ չկար։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոթը թակեց նաև մեր դուռը: Ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող մեր որդուց՝ Արթուր Հարությունյանից վերջին լուրը ստացել էինք հոկտեմբերի 16-ին՝ հոկտեմբերի 10-ից արդեն թշնամու  թիկունքում հայտնվելու, շրջափակման  մեջ լինելու ընթացքում։ Մեզ համար դժոխք դարձած օրերը մեզ հեռացնում էին ամեն օր նրան գտնելու հույսից... ո՞ւմ միջոցով Աստված կփրկեր ու տուն կբերեր մեր Արթուրին, ե՞րբ կբերեր»,- հիշում է Սոնա Ադամյանը` MediaHub-ին պատմելով իր սպասումների, հուսահատության, Աստծո մեծության մասին։ 

Սոնայի ու անհետ կորած համարվող մյուս զինծառայողների ծնողների ապրումներն ու զգացողությունները նույնն էին։ Ամեն օր Արցախի փրկարարներին որոնողական աշխատանքների էին ուղարկում աղոթքով, որ որդիներից մի լուր բերեն։ Դժվարությամբ, բայց խոստովանում են՝ պատրաստ են եղել լսելու նույնիսկ ամենաանցանկալի, ամենասարսափելի լուրը։ 

«Լուսաբացին հույսն արթնանում էր, մայրամուտին, ցավոք, մարում։ Դա տևեց մինչև դեկտեմբերի 17-ը, երբ 70 օր անց, առաջին անգամ լուր ստացվեց՝ տղերքը ողջ են։ Աննկարագրելի զգացողություններ ունեմ դեկտեմբերի 20-ի  հետ կապված, երբ արդեն նախապատրաստված որոնողական խմբերը դուրս էին եկել կյանքեր փրկելու, և նրանց մեջ էր նաև որդիս»,- ասում է տիկին Ադամյանը՝ 4 տարվա հիշողությունները վերարտադրելիս նորից արտասվելով։ 

Իրապես դժոխքի ճանապարհ են անցել փրկված 6 զինծառայողների՝ Արսեն Այվազյանի, Դավիթ Սահակյանի, Նիկոլայ Ստեփանյանի, Արթուր Հարությունյանի, Արման Արմաղանյանի և Ռուսլան Թումանյանի ծնողները։ 70 օր զավակների հետ տառապանքի ճանապարհ են անցել։ Հադրութի անկումից հետո տղաները մնացել են պաշարման մեջ՝ անպաշտպան, անօգնական վիճակում։ Դեկտեմբերի 20-ին՝ այդ սպասված օրը չէր անցնում, առավել ևս, որ վտանգներով դեռ լեցուն էր վերջնական տունդարձի ճանապարհը:

«Սրտի թրթիռով րոպեներն էինք հաշվում,  սպասում  «օպերացիայի» իրականացմանը, որի կազմակերպման գործում հսկայական էր  փրկարարական խմբի, ի դեմս գեներալ-լեյտենանտ Կարեն Սարգսյանի ավանդը: Մարդկային ու մասնագիտական բացառիկ ունակություններով օժտված փրկարար ծառայողները  անհամեմատելի նրբազգացությամբ, նվիրվածությամբ, հոգատարությամբ էին շփվում անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողների ու հարազատների հետ, գերհոգնած, գերհուզված։ Ի վերջո, ուշ երեկոյան եկավ մեր որդիներին գրկելու ժամը․․․․»,- պատմում է Սոնա Ադամյանը։ 

Այսօր 6 տղաների վերածնման օրն է։ Ավանդույթ է՝ բոլորը հավաքվում են այսօր, միմյանց շնորհավորում, հիշում գլխներով անցած պատմությունները։ 4 տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Արմանը, Կոլյան, Նիկոլայն ու Ռուսլանն ամուսնացել են, մյուսները շարունակում են կրթությունը։ Նիկոլայն աշխատում է իր հեղինակային գրքի վրա, վավերագրում իր և ընկերների 70-օրյա դժվար ու հաղթական ճանապարհը։  Տղաների մտերմությունը մերձեցրել է նաև ծնողներին։ Տիկին Սոնայի խոսքով՝ այսօր երեկոյան վերստին հանդիպելու են՝ փառաբանելու Տիրոջը, որ խնայել է իրենց զավակներին։

 Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience