Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հանրապետության hրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում՝  «Խաչքարերի պուրակում»б տեղի է ունեցել «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառի բացումը, որը գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը 12:00-22:00: Տոնավաճառին ներկայացված են 10 առանձին սեղաններ՝ ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք: Նախարարն ու մյուս հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացվող ուտեստների պատմությանն ու առանձնահատկություններին, հետաքրքրվել կազմակերպությունների գործունեությամբ:

Տոնավաճառի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումներից մեկի՝ հայկական խոհանոցի հանրահռչակմանը, նորովի արժևորմանն ու կենսունակության խթանմանը:

Հիշատակելով «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» շտեմարանի նոր ենթաբաժինը՝ «Ուտեստների շտեմարանը»՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այնտեղ գրանցված է շուրջ 250 ուտեստ:

«Շատ ենք կարևորում ոչ միայն ուտեստների հավաքագրումը, այլև  դրանք մեր կյանքի մի մասը դարձնելն ու այդ ճանապարհով նաև մեր ավանդույթների մասին մարդկանց տեղեկություն փոխանցելը: Օգտագործելով ամանորյա տաղավարային ձևաչափը՝ մեր գործընկերների հետ որոշեցինք այս միջավայրում Տարեմուտի ավանդույթներ ներկայացնել: Միջոցառումն անցկացվում է առաջին անգամ. փորձել ենք հասկանալ՝ ինչպիսին կլինի մարդկանց հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը տոնավաճառին, որպեսզի հաջորդ տարիների համար քննարկենք ներկայանալու այլ ձևաչափեր»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով գործընկերային համագործակցության զարգացումը:

Նա նաև իրազեկել է, որ տոնական օրերի շրջանակում նախատեսվում են Արուճում Հոգևոր երաժշտության փառատոն, իսկ Ջերմուկում՝ Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն, որտեղ ևս լինելու են տաղավարային հատվածներ:

Տոնավաճառի ընթացքում առանձին սեղաններով մեկ մեծ տաղավարում ներկայացվում են հայկական խոհանոցին բնորոշ ուտեստներ և  քաղցրավենիքներ, ինչպես նաև ուտեստի պատրաստման վարպետության դասեր (վարպետաց դասերի ժամանակացույց):

Հայաստանում տարեհացը Ամանորի սեղանի համար խորհրդանշական է՝ որպես անհատական և ընտանեկան հաջողությունն ու բարօրությունը ավետող նոր տարվա սկիզբ: Ավանդույթ կա, որ տարեհացի մեջ դրված մետաղադրամը կարող է հաջողություն բերել այն անձին, ում բաժին է հասնում այն:

Միջոցառումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ների հետ համագործակցությամբ:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference