«Չունեի գումար Նոր տարին նշելու համար, միայնակ կանգնած էի՝ մեկ շիշ շամպայնով, որը գողացել էի հյուրանոցից». Լիա Զախարյան
LIFE«2023 թվականին ես գտնվում էի Բարսելոնայի կենտրոնում, մեկ շիշ շամպայնով և չունեի գումար՝ Նոր տարին նշելու համար, որովհետև ինձ Փարիզում մեկ օր առաջ ամբողջովին թալանել էին:
Ինձանից գողացել էին նույնականացման քարտ, մեքենայի վարորդական իրավունք և իմ բոլոր բանկային քարտերն ու կանխիկ գումարը: Ես առանց գումար դիմավորել եմ Նոր տարին Բարսելոնայում: Բոլորն իրենց ընտանիքներում նշում էին Ամանորը, իսկ ես միայնակ կանգնած էի մեկ շիշ շամպայնով, որը հյուրանոցից էի գողացել:
Մտածում էի՝ Աստված դատարկել է իմ գրպանները, որ հետո ավելի շատ լցնի ու այդպես էլ եղավ: 2023-ին շատ հաջող տարի ունեցա»,- ARTN-ի եթերում՝ հիշելով զվարճալի պատմություն, պատմել է դերասանուհի Լիա Զախարյանը:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



