Բայդենի վերջին արտասահմանյան այցը կլինի Վատիկան
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 9-12-ն այց կկատարի Հռոմ, որտեղ հանդիպումներ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և նախագահ Սերջիո Մատարելայի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռին։
Բայդենի այցը տեղի կունենա հունվարի 20-ին նրա լիազորությունների ավարտից օրեր առաջ։
ԱՄՆ նախագահը նախատեսում է Հռոմում քննարկումներ անցկացնել աշխարհում խաղաղություն հաստատելու ջանքերի և առկա մարտահրավերների շուրջ։
Դեկտեմբերի 19-ին Բայդենը նաև հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ՝ երախտագիտություն հայտնելով նրան մարդու իրավունքների, կրոնական ազատությունների պաշտպանության ոլորտում նրա կատարած աշխատանքի համար։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



