ՀՀԿ ԳՄ նիստում կադրային հարցեր չեն քննարկվել
POLITICSՀայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում կադրային հարցեր չեն քննարկվել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք նիստի ընթացքում կադրային հարցեր չենք քննարկել: Ես արդեն ասացի, որ մենք դեռևս չենք հստակեցրել համագործակցության ձևաչափը մեր գործընկերների հետ, ուստի տրամաբանական չր լինի, որ կադրային հարցեր քննարկեինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Շարմազանովը հավելեց, որ այս պահին բոլոր նախարարները շարունակում են աշխատել վարչապետի գլխավորությամբ: «Որևէ փոփոխություն այս պահին չկա, քննարկում էլ չի եղել: Իսկ թե ինչ կլինի վաղը, մյուս օրը, մեկ ամիս հետո, ես հիմա չեմ կարող ասել: Կապրենք կտեսնենք»,- եզրափակեց Շարմազանովը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



