Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


Այս կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզանից են հեռանում. Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտը»՝ շուտով

LIFE

Aysor.am-ը գրում է.

Հատկապես վերջին շրջանում լավ ու վատ մի միտում կա գրական դաշտում. երիտասարդներն իրենց խոհերն ու ասելիքը քննարկում են ոչ թե այս ու այն պատի տակ, այլ՝ թուղթ ու գրչով: Մեկի մոտ ստացվում է, մյուսը՝ ձախողվում, բայց դե ո՞վ գիտե, գուցե հենց ա՞յսօր է ծնվում վաղվա Չարենցն ու Թումանյանը:

Aysor.am-ը զրուցել է գրող-աստվածաբան Դավիթ Սամվելյանի հետ, ում՝ թվով երրորդ՝ «Արտագաղթած կարոտ» ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 31-ին:

-Դավիթ, ժողովածուն կրում է նրանում տեղ գտած պատմվածքներից մեկի անունը. «Արտագաղթած կարոտ» պատմվածքը ե՞րբ ծնվեց:

-2014 թվականի դեկտեմբերին՝ մրցույթին մասնակցելու նպատակով: Չնայած, ես երբեք մրցույթների չեմ սիրել մասնակցել, ուղղակի «շախի» գցեցին, ես էլ համաձայնեցի:

-Ձեր կարոտդ մեկ տարեկան ու մի քիչ ավե՞լ է:

-Չէ, իմ կարոտը մեկ տարի չի, որ արտագաղթել է (ժպտում է): Երբ ինչ-որ մեկը քո կյանքից հեռանում է, նշանակում է՝ արտագաղթում է: Իսկ այս կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզանից են հեռանում, ու այդ հեռացումները ուղեկցվում են տխրության կամ ուրախության արցունքներով… Երբ երկրի սահմանները լքում են այլևս չվերադառնալու մտքով կամ լավ կյանքի ակնկալիքով, դա կոչում ենք արտագաղթ, իսկ երբ երկրագնդի սահմաններն ենք լքում, դա արդեն ոչ ինքնակամ արտագաղթ է դառնում կյանքից, այլ կերպ ասած՝ մահ...

-Կարոտից արտագաղթածն է՞լ միանգամից ծնվեց:

-Ոչ, ուղղակի զգացի, որ դա շարունակություն է պահանջում ու ծնվեց «Կարոտից արտագաղթածը»:

-Որպես բառախաղ է ընկալվում:

-Նման միտում չի եղել, դրանցից յուրաքանչյյուրը հստակ իմաստ ունի. երկու մարդկանց պատմություն է, որոնցից մեկը՝ տվյալ դեպքում աղջիկը, արտագաղթել է: Այդ ենթատեքստով՝ տվյալ պատմվածքների մեջ բազում թեմաներ են շոշափվում՝ մերօրյա Երևան, արտագաղթ, ծնող-երեխա հարաբերություններ: Շատ արդիական թեմաներ են շոշափվում, սակայն ոչ բոլորի դեպքում եմ ծավալվել: Իհարկե, այս ամենի հիմքում անձնական հարաբերություններն են:

-Համարձակ չէ՞ անձնական թեմային անդրադառնալը:

-Խոսքն իմ անձի մասին չէ, այլ ընդհանրապես: Շատերը չեն հավատում, որ գրողը թղթին է հանձնում նաև չզգացածը: Ես միշտ էլ սիրում եմ ու կարևոր չէ՝ ինչ-որ մեկին: Եթե իմ ճանապարհին հայտնվի այդ մեկն ու սերս նրան դիպչի, նշանակում է՝ ԻՆՔՆ է (ժպտում է):

-Բայց Ձեր «Արտագաղթած կարոտ» աշխատության մեջ կանացի անուն եք օգտագործում:

-Այո, դա բացառիկ դեպք է: Այդ պատմությունը տվյալ մարդու հետ կապ չունի, պարզապես երբ առաջին անգամ այդ անունը լսեցի՝ տպավորվեցի ու սիրահարվեցի անունին: Չէի ցանկանում հերոսուհուս սովորական, հերթական անուն տալ…

-Եթե չեմ սխալվում, սիրո դասական թեմայից զատ արծարծում եք նաև ժամանակակից խնդիրները:

-Փորձում եմ… Սերը միայն ինքն իրենով «ոչ մի բան» է: Ինձ համար այն լավ, բարի, դրական զգացողությունների ամբողջություն է: Երբ այդ ամենը նկատում ես նույն մարդու մեջ, կարողանում ես հանգիստ ասել՝ ես քեզ սիրում եմ: Չես կարող սիրել նրան, ումից դրական ոչինչ չես ստանում: Այ երբ այդ սերը պակասում է քո կողքից, առաջ են գալիս մնացած զգացողությունները՝ դատարկությունը, սառնությունը, հեռավորությունը, ցասումը, լռությունը կամ մեկ այլ բան: Ի դեպ, շարքերիցս մեկը, որը կոչվում է «7 վերք», հենց այս զգացումների մասին է: Իմ նպատակը ոչ թե սիրո մասին գրելն էր, այլ այն, որ մարդու ներաշխարհը ցույց տամ: Վերերկրային բաների մասին չեմ գրել ու ոչ էլ փորձել եմ փիլիսոփայել:

-Սիրահարվա՞ծ, թե կարոտած Դավիթն է գրիչն առավել հեշտությամբ ձեռքը վերցնում:

-(Մտածում է) գիտեք, կարոտ ասածն այնքան հարաբերական է. մարդ կա՝ կարոտելիս կատաղում է: Կարոտը հիշողություն է: Երբ ասում ես, որ ինչ որ մեկին կարոտում ես, նշանակում է՝ նա ուղեղիցդ, մտքիցդ դուրս չի գալիս, նրա ներկայությանն ես կարոտում: Դա նրա հետ կապված հիշողություն է, որը ցանկանում ես ներկա դառնա: Կարոտը ինչ որ մեկի պակասն է: Նա կարող է կողքիդ լինել, բայց միևնույն է՝ կարոտես: Որքան լցվում ես նրանով, միևնույն է՝ չի պակասում, չի թափվում քո մեջից: Սիրահարվածությունն էլ հարաբերական է: Մարդիկ այսօր համակրանք, կիրք, սեր՝ ամեն ինչ նույնացնում, սեր են անվանում: Այս զգացմունքների համար ոչ-ոք հստակ սահմանում չունի: Երբ հարցնում ես, թե դիմացինիդ ինչի՞ ես սիրում՝ ասում են, սերը հարցեր չի պահանջում: Նման բան չկա, ինչպե՞ս կարող է սերը հարցեր չպահանջել, չիմանաս, թե ինչի ես սիրում: Սա տարվածություն է, ոչ թե սեր: Ասեմ ավելին, մինչև մարդու հետ չապրես, չես կարող իմանալ՝ սիրո՞ւմ ես նրան, թե ոչ: Թե չէ այսօր աբսուրդ արտահայտություններ կլսես՝ հիմնականում աղջիկներից. «ինքը շատ վատ կողմեր ունի, շատ «լկտի ա», բայց ես իրեն սիրում եմ»: Հաճախ էլ ասում են՝ ես սիրում եմ, որ տղամարդն ինձ իշխում է: Հավատացեք, այդ աղջիկները նման տղաների հետ ամուսնանալուց մեկ ամիս հետո կսկսեն բողոքել:

-Այդ դեպքում, ի՞նչն է երիտասարդ աղջկա մոտ նման ճաշակ ձևավորում՝ թեկուզ մինչ ամուսնությունը:

-Ուղղակի այսօր մարդիկ իրենց զգացածն ու ցանկացածն անցկացնում են ոչ թե իրենց միջով, այլ նայում են, թե իրենց շրջապատում, հասարակության մեջ ինչն է շատ տարածված: Բոլորով սկսում են նույն կերպ մտածել, նույն բանը ցանկանալ: «Դա մոդա է, ժամանակակից է». սա է նրանց շարժիչ ուժը: Մեր ազգը «լոճվել է»:

-Նկատի ունեք՝ երե՞ս է առել:

-Չէ, նկատի ունեմ, որ «շպագատ» իջած վիճակում ենք, ճողվածք է առաջացել:  Մեր մշակույթը արևելյան մշակույթ է, որքան էլ փորձենք Եվրոպային նմանվել: Ապրելով ասիական, դեռևս սովետական, պապենական մտածելակերպով, ունենալով կարծրատիպ դարձած սկզբունքներ՝ ուզում ենք եվրոպական կյանքով ապրել: Բայց պետք է իմանալ, որ այս երկուսն անհամատեղելի են, պետք է լինի կամ նա, կամ նա: Երկփեղկվել, էստեղից-էնտեղից քեզ դուր եկածը վերցնել չի լինի: Կողմնորոշվելու խնդիր ունենք: Օրինակ, երիտասարդ աղջիկը մինչ ամուսնանալը պատրա՞ստ է կուսությունից զրկվել: Ոչ, դա մեզ մոտ ամոթ է համարվում: Աստված չանի, մեկի հետ քնեն՝ մտածում են, թե այդ տղան սիրահարված է ու պարտադիր պետք է ամուսնանան: Իսկ Եվրոպայում մարդիկ ուշ են ամուսնանում՝ 35-36 տարեկանում կամ դրանից հետո, բայց մինչ այդ իրենց կյանքում ունենում են մեկ կամ մի քանի զուգընկեր ու դա նորմալ է: Եթե քեզ ներքուստ ազատ մարդ ես համարում՝ ձերբազատվի կարծրատիպերիցդ: Դրա համար էլ այսօր երիտասարդները հոգեվբանական բազում խնդիրներ ունեն, որոնք վերածվում են հոգեկանի… Հիշեք, ազատ լինել՝ չի նշանակում «լկտի» ու «փչացած», սանձարձակ լինել:

-Ազատությունը շոշափվո՞ւմ է Ձեր ստեղծագործություններում:

-Իմ կարծիքով, ցանկացած ստեղծագործություն էլ ազատության շոշափելիք է: Չէ՞ որ դու քո գրելու մեջ ազատ ես: Իսկ եթե այդպես չէ՝ միտքդ ազատ չես արտահայտում, կաղապարված ես գրում, ուրեմն դու գրող չես: Առավելագույնը, կարող ես հոդվածագիր դառնալ:

-Դավիթ, բայց մեկ այլ ծայրահղություն էլ կա. երբ գրողի գրիչը չափազանց ազատ է լինում, երբեմն սանձարձակության է հասնում:

-Դեմ եմ այդ մոտեցմանը, ամեն մարդ պետք է հաշվետու լինի իր բարոյականությամբ: Ինքս դեմ եմ մեր օրերի տենդենցին՝ ժարգոնով գրելուն: Այդ գրողները մտածում են, թե դա ֆոլկլյորային է, մեկ-մեկ էլ պատճառաբանում են, թե ամեն ժամանակաշրջան իր գրական լեզուն է թելադրում: Համաձայն չեմ, պետք չէ բարբառն ու փողոցային լեզուն խառնել իրար: Դրանք տարբեր բաներ են: Գրվածքներում այնքան «քֆուր» են գրում՝ էլ դու սուս: Անձամբ ես խուսափում եմ նման բառապաշարից: Ինձ համար առաջնային է նաև գրական գեղեցիկ լեզուն: Մեկ-մեկ էլ գրական էրոտիկ ժանրը խառնում են «պոռնոյի» հետ… Շատ տաքացա, բայց ես այն անհատը չեմ, որ պետք է աջ ու ձախ «քլնգեմ», ամեն մեկի գործն է՝ ինչ ուզում են թող գրեն, ուղղակի նեղվում եմ, որ մեծամասնություն են կազմում ժարգոնային ու էրոտիկ գրողները:

-Այս դեպքում ծեծված խոսք կա՝ պահանջարկն է ծնում առաջարկ:

-Բայց մենք այն երկիրը չենք, որը պետք է առաջնորդվի պահանջարկով (ժպտում է)…

-Շնորհակալ եմ զրույցի համար: Նախապես շնորհավորում եմ: Սպասենք Ձեր ընթերցողի արձագանքներին:

-Ես ևս շնորհակալ եմ անդրադարձի համար: Բոլորին սիրով կսպասեմ շնորհանդեսին:

Նելլի Մարգարյան

 

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program