Կրակոցներ Աբխազիայի խորհրդարանում. մեկ զոհ և մեկ վիրավոր
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի շենքում կրակոցներ են հնչել: Սպանվել է դե ֆակտո պատգամավոր Վախթանգ Գոլանջիան, վիրավորվել է ընդդիմադիր Կան Կվարչիան։ Այս մասին գրում է aliq.ge-ն՝ հղում անելով AMRA-life Telegram ալիքին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ խորհրդարանում այդ պահին քննարկել են «Մայնինգի մասին օրենքի նախագիծը»:
«Հանդիպման ժամանակ Ադգուր Խարազիան և Կան Կվարչիան վիճել են, ինչի հետևանքով Ադգուրը հանել է ատրճանակը և կրակել Կվարչիայի վրա: Մահացած Վախթանգ Գոլանցիան փորձել է հանդարտեցնել նրանց»,- գրում է AMRA-life-ը:
Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։ Նախնական տվյալներով ենթադրյալ հանցագործը փախել է դեպքի վայրից:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



