«Ռայո Վալեկանո»-ն պաշտոնապես հաստատեց Օզբիլիսի տեղափոխությունը
SPORTԻսպանական «Ռայո Վալեկանո» ակումբը հաստատել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և թուրքական «Բեշիկթաշ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ելույթները շարունակելու է մադրիդյան ակումբի կազմում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մադրիդյան ակումբի «Թվիթեր»-ի պաշտոնական էջում տեղադրվել է հետևյալ գրառումը. «Արաս Օզբիլիը պաշտոնապես դարձել է «Ռայո Վալեկանո»-ի նոր ֆուտբոլիստը «Բեշիկթաշ»-ի հետ հաջող գործարքի արդյունքում»:
Արաս Օզբիլիսը թուրքական «Բեշիկթաշ» է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»-ից: Ֆուտբոլիստ թուրքական ակումբի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր, իսկ մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա իսպանական Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալեկանո» ակումբում:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



