Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փախլավա. ի՞նչ արմատներ ունի և որտեղի՞ց է գալիս շատերի սիրելի այդ հրուշակեղենը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փախլավան մեղրով քաղցրացված, մեծ քանակի ընկույզ պարունակող հրուշակեղեն է, որը հաճելի է վայելել մեկ բաժակ թարմ եփած սուրճի կամ թեյի հետ: Դժվար լինի որևէ հայ, որը ծանոթ չլինի փախլավային: Ավելին, շատ օտարերկրացիներ այդ հիանալի թխվածքն առաջին հերթին կապում են Հայաստանի հետ: Սակայն կան այլ ժողովուրդներ, որոնք հավակնում են փախլավայի «հեղինակային իրավունքին»: Իսկ իրականում ի՞նչ ակունքներ ունի այն, ո՞վ է հորինել փախլավան: Նախ նշենք, որ այն տարբեր խոհարարական բնութագրերով օրիգինալ բաղադրատոմսերի հաջորդական ավելացման արդյունք է, քանի որ անցել է մի մշակույթից մյուսը: Համարվում է, որ փախլավան հայտնվել է մ.թ.ա. 8-րդ դարում ինչ-որ տեղ Մերձավոր Արևելքում կամ Միջերկրական ծովի շրջանում:
 
Ինչպես հնուց եկած այլ ուտեստների դեպքում, փախլավայի պատմությունը ևս լի է հակասություններով, ինչը դժվարացնում է այն հարցի պատասխանը, թե ովքե՞ր են այն մարդիկ, որոնք առաջինն են թխել փախլավա: Իհարկե, այս քաղցրավենիքի ստեղծումը շատ ժողովուրդներ են վերագրում իրենց, բայց փաստ է այն, որ ինչ էլ լինի, դրա համը անպայման ստիպում է օտարերկրացուն իր հետ վերցնել այդ հրուշակեղենի ոչ միայն մի քանի կտոր, այլև պատրաստման բաղադրատոմսը: Փախլավան, անցնելով հարթավայրերով, լեռներով ու ծովերով, հարստացել է համեմունքներով և այն տարածքի խոհարարական մշակույթի առանձնահատկություններով, որտեղ հայտնվել է:
 
Փախլավայի պատմությունը նույնքան ինտրիգային է, որքան Մետաքսի ճանապարհի պատմությունը, որի միջոցով էլ այն տարածվել է: Ամենատարածված վարկածներից մեկն այն է, որ մ.թ.ա. 8-րդ դարում ասորիներն են առաջինը պատրաստել փախլավա: Նրանք թխել են ծեծած ընկույզով լցոնված խմորի շերտեր: Թխելու համար օգտագործվել են փայտով վառարաններ, իսկ քաղցրության համար խմորին ավելացվել է մեղր: Միջագետք հաճախ են այցելել նավաստիներ և վաճառականներ Հունաստանից, ովքեր շուտով իմացել են այդ զարմանալի աղանդերի մասին: Այսպիսով, փախլավան հայտնվել է իր հայրենիքից դուրս՝ Աթենքում: Հույները մեծապես բարելավել են այդ թխվածքը: Նրանք ստեղծել են մի տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս ստանալ շատ բարակ խմոր, որը տարբերվում էր ասորիների կոպիտ թխվածքից, և որն իր կառուցվածքով հիշեցնում էր լավաշ: Արդյունքում ստացված բարակ շերտերը կոչվել են «phyllo» կամ «fillo», ինչը հունարենում նշանակում է «տերև», «ափսե»:
 
Մ.թ.ա. 3-րդ դարում փախլավան եղել է Հունաստանի հարուստ ընտանիքների աղանդեր: Երթուղով, որով տեղափոխում էին մետաքս և համեմունքներ, այսինքն՝ Մետաքսի ճանապարհով փախլավայի բաղադրատոմսը հասել է Հայաստան, որտեղ դրան ավելացրել են դարչին և մեխակ: Հիմնականում հենց այս՝ հայկական տարբերակն էլ գերակշռում է փախլավայի պատրաստման ներկա բաղադրատոմսերում: Հետագայում արդեն Հայաստանից փախլավան «տեղափոխվել» է այլ տարածաշրջաններ՝ կրելով նոր փոփոխություններ և դառնալով այդ հրուշակեղենի «հեղինակային իրավունքի» համար մեծ վեճի պատճառ: Երբ արաբներն են սովորել փախլավայի բաղադրատոմսը, նրանք այն հարստացրել են վարդաջրով և հիլով: Հետո փախլավան ճանապարհ է ընկել նաև դեպի արևմուտք՝ հարուստ հռոմեացիների խոհանոցներ, այնուհետև դարձել է խոհարարական արվեստի մի մաս Բյուզանդիայում, որտեղ այն մնացել է մինչև այս կայսրության վերջը՝ 1453 թվականը։
 
Միևնույն ժամանակ, այն դյութել է նաև Պարսկաստանի կառավարիչներին: 15-րդ դարում Կոստանդնուպոլիսը, ամբողջ հայկական թագավորությունը, նախկին ասորական հողերը և Պարսկական թագավորության արևմտյան նահանգներից մի քանիսը նվաճվել են Օսմանյան կայսրության կողմից: Օսմանյան տիրակալների խոհանոցներում սկսել են վարձել խոհարարներ և արհեստավորներ նվաճված բոլոր երկրներից, և փախլավան թխել են այդ նոր կայսրության գրեթե բոլոր անկյուններում, չնայած որոշ տարբերություններով: Միմյանց հետ շփվելով՝ խոհարարները կատարելագործել են այդ ուտեստը թխելու արվեստը: Թուրքական թագավորությունում փախլավային շնորհվել է արքայական քաղցրավենիքի կարգավիճակ, և դրա պատճառը հավանաբար այն է, որ փախլավայի հիմնական բաղադրիչները՝ մեղրը և ընկույզը, ունեն աֆրոդիզիակի հատկություններ: Բացի այդ, այն ժամանակ ենթադրվում էր, որ որոշ համեմունքներ բարձրացնում են սեռական ֆունկցիան, հետևաբար, ըստ օգտագործողի սեռի, սկսել են փախլավային այլ համեմունքներ ավելացնել, օրինակ՝ հիլ՝ տղամարդկանց համար:
 
Ի դեպ, համարվում էր, որ հայկական բաղադրատոմսում ներառված դարչինն այս տրամաբանությամբ կանանց համար էր, իսկ մեխակը՝ երկու սեռի համար։ Օսմանյան կայսրությունում փախլավա պատրաստելու արվեստը հասցվել է գրեթե կատարելության: Երբ 18-րդ դարում կայսրությունն ավելի բաց է դարձել արևմտյան մշակույթների առջև, արևմուտքի խոհարարներն սկսել են որոշակի փոփոխություններ կատարել այդ աղանդերի բաղադրատոմսում: Փախլավան Ամերիկա է մտել Հունաստանից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալների հետ: Ներկայում այն մատուցվում է այդ երկրի բազմաթիվ ռեստորաններում: Փախլավայի քաղցրությունը մարդկանց ստիպում է անհանգստանալ դրա կալորիականության պարունակությամբ:
 
Նշենք, որ այս աղանդերը չափազանց սննդարար է: Պատրաստման մեջ օգտագործվող ընկուզեղենը օգտակար է սրտի համար: Ընկույզները հարուստ են մանրաթելերով և օգտակար միկրոտարրերով՝ մագնեզիումով և պղնձով, նաև շատ վիտամին E և ֆոլաթթու են պարունակում: Ընկույզն ու նուշը բարենպաստ ազդեցություն են ունենում արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա: Բացի այդ, ընկույզը Օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուր է, ինչը կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների ռիսկը:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest