Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


«Նարեկս շատ էր սիրում կյանքը, նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է». կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն անմահացել է 2023 թ. մայիսի 12-ին Սոթքի մարտական դիրքում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նարեկիս ծնվելուն շատ ենք սպասել: Երբ նա ծնվեց, մեծ աղջիկս տասը տարեկան էր, փոքրը՝ ութ: Խելացի, ինքնուրույն երեխա էր, ժիր ու ճարպիկ, ընկերասեր: Սիրված էր, ամբողջ ընտանիքն իրեն փայփայում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սվետան՝ Նարեկի մայրիկը:
 
Հիշում է՝ Գառնիում՝ Ազատ գետում որդին սիրում էր ձուկ բռնել, լողալ, ոտքով երկար ճանապարհ քայլել: «Լիարժեք ապրում էր իր մանկությունն ու պատանեկությունը»: Մայրիկի խոսքով, որդին սիրով է մանկապարտեզ հաճախել:
 
«Ընկերանում էր բոլորի հետ, կռվարար չէր, դեռ փոքրուց կարողանում էր բոլորի հետ լեզու գտնել: Մանկապարտեզից հետո սկսեց հաճախել Գառնիի հիմնական դպրոցը: Լավ էր սովորում, մինչև դպրոցն ավարտելն ամեն տարի գովասանագիր է ստացել: Իններորդ դասարանում ճանաչվել է «Տարվա լավագույն աշակերտ»: Օլիմպիադաների է մասնակցել մաթեմատիկայից, գրականությունից, հանրահաշվից ու երկրաչափությունից»: Դպրոցին զուգահեռ Նարեկը հաճախել է ըմբշամարտի, մրցումների մասնակցել և մրցանակային տեղեր նվաճել: Բայց պրոֆեսիոնալ սպորտն իր տեղը զիջել է կրթությանը. Նարեկի համար այն առաջնային էր: «Պատմություն էր սիրում, գրականություն, անգլերեն: Սիրում էր կարդալ: Միշտ հպարտությամբ ենք դուրս եկել ծնողական ժողովներից: Ուսուցիչները շեշտում էին՝ Նարեկը դպրոցի լավագույն աշակերտներից է, նրանից պետք է օրինակ վերցնեն»: Դպրոցն ավարտելուց հետո Նարեկն ընդունվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, բայց ուսանող լինել չի հասցնում: «Որոշել էր նաև հաշվապահություն ուսումնասիրել: Նպատակներն ու երազանքները շատ էին: Միշտ ասում էր՝ ծաղկուն Հայաստանում ենք ապրելու, մեր երկրից լավ տեղ չկա»:
 
2021 թ.ի հունիսի 29-ին Նարեկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առաջին վեց ամիսը ծառայել է Քանաքեռի զորամասում, այնուհետև տեղափոխվել Վարդենիս: «Ուզում էր շուտ մեկնել ծառայության: 44-օրյա պատերազմից հետո էր: Նարեկն «ապրեց» այդ պատերազմը: Գիտեմ, որ մասնակցել է տարբեր հավաքների, բնականաբար, իրեն ռազմաճակատ չէին տանի, բայց պատրաստ էր դրան: Պատերազմի ժամանակ մեր գյուղում էլ զոհեր ունեցանք, միշտ այցելում էր պանթեոն: Անկախ ամեն ինչից, ուրախ է մեկնել ծառայության: Կարծես ինչոր պարտք ուներ տալու, հոգու խորքում ինչոր անելիք ուներ, զգում էի դա»: Մայրիկը պատմում է՝ ծառայության ուսումնական ամիսների ավարտից հետո որդուն տեղափոխել էին Վարդենիս, որտեղ մեկ գիշեր մնալուց հետո դեկտեմբերի 28-ին նա Սոթքի մարտական դիրքում էր: «Քանաքեռում քննությունները գերազանց հանձնելուց հետո կրտսեր սերժանտի կոչումով Նարեկին տեղափոխեցին: Դժվարությունները շատ էին՝ հիմնականում եղանակային պայմաններից ելնելով: Փոքրիկ կացարան ունեին, երեք հոգով էին: Դիտակետը վստահվեց Նարեկին, հսկում էին Վարդենիսի և Սոթքի ամբողջ սահմանագիծը: Ասաց՝ պետք է հսկեմ հակառակորդի շարժը: Ամիսներով զորամասում չէր լինում, երկուերեք ամիսը մեկ իջնում էին, մնում 15 օր, հետո բարձրանում հերթափոխի: Բայց չէր տրտնջում: Գիտեի, որ առաջնագծում է ծառայում, բայց Նարեկս միշտ ասում էր՝ մա՛մ ջան, մի վախեցիր:
 
2022 թ.ի փետրվարին արձակուրդ եկավ: Լավ տրամադրություն ուներ, երբեք ոչնչից չի բողոքել: Օգոստոսին մի քանի օրով զորամասում էր: Գնացինք իր մոտ, օգոստոսի 15-ին մեկ օրով արձակուրդ ստացավ, այդ օրը մեր ամբողջ ընտանիքով այնքան լավ ժամանակ անցկացրեցինք Սևանի ափին: Նարեկս ջրից դուրս չէր գալիս, կարոտն առավ մեզանից, բնությունից, ջրից: Որքան ուրախ օր էր, երանի այն չվերջանար»: Սեպտեմբերի 13-ին հարձակում սկսվեց մեր երկրի սահմանների վրա: «Ամբողջ օրը, նաև դրանից առաջ չզանգեց: Վստահ եմ՝ գիտեր, որ հարձակում է լինելու: Ծանր օրեր ապրեցինք, բայց գոնե իր ձայնը լսում էի, թող շարունակեր ծառայել, բայց կարևորը ձայնը լսեի: Իր ընկերներից էլ զոհվեցին, մի քանի օր չէր կարողանում խոսել, տղաների անունները տալ, ուզում էր, որ նրանց մասին բոլորն իմանային»:
 
Նարեկի մարտական ուղին փաստում է. «2022 թ. սեպտեմբերի 13ի մարտական գործողությունների ժամանակ կրտսեր սերժանտ Բաղդասարյանը գտնվել է թիվ N մարտական դիրքում, որտեղ էր նաև Դ-30 ՀԴՆ-ի 1-ին ՀրՄ-ի-դիտակետը, ապահովել է հուսալի կապը և հայտնաբերած նշանակետերի մասին ժամանակին զեկուցել է ըստ վերադասության, ինչի շնորհիվ հրետանային միջոցները ճիշտ և ժամանակին կրակ են բացել հակառակորդի ուղղությամբ»: 2023 թ. հունվարին տիկին Սվետան կորցնում է մայրիկին, այդ ժամանակ Նարեկը մի քանի օրով արձակուրդ է գալիս:
 
«Այնքան փոխված էր, ավելի հասունացած, իր աչքերին նայելիս այլ զգացողություններ էին. սեպտեմբերի 13-ին շատ բան էր տեսել և կարծես պատասխանատվություն ունենար, որ ինչոր կարևոր գործ պետք է անի: Հունվարի վեցին իր 20-ամյակն էր, մի փոքր նշեցինք, որքան էլ վշտի մեջ էինք: Հետո իրեն ճանապարհեցինք, կրկին բարձրացավ դիրքեր»: 2023 թ. մայիսի 10ին Նարեկը զրուցում է մայրիկի հետ, տիկին Սվետան ասում է՝ որդին անտրամադիր էր, գիտեր, որ սահմանին կուտակումներ կան: «Հորեղբոր տղաների հետ էր խոսել, ասել՝ քանի գիշեր է՝ չեմ քնում: Նարեկիս 47 օր էր մնացել, որ զորացրվեր: Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հարձակում է սկսվում: Նարեկն ու ընկերներն իրենց դիտակետում էին, հաշվարկներ է կատարել, թույլ չեն տվել թշնամու առաջխաղացումը: Զանգահարեցի, ասաց՝ մա՛մ, զբաղված եմ, պիտի հսկեմ: Զգում էի, որ լարված է: Բոլորին զանգել էր, ասել, որ ամեն ինչ լավ է: Հետո լրատվամիջոցներից իմացանք, որ Սոթքի ուղղությամբ հարձակում է:
 
Թշնամին իրենց կացարանն ամբողջությամբ ոչնչացրել էր, տղաները խրամատում էին եղել: Մայիսի 12-ին զրուցեցինք, ասաց՝ ամեն ինչ հանդարտ է: Բայց այդ օրն ավելի ուժեղ հարձակում է եղել: Երեք հոգով իրենց դիտակետում են եղել: Երկու ընկերոջն ասել է՝ հետ գնացեք, պատսպարվեք: Նարեկս շարունակել է իր հաշվարկները՝ եթե հաշվարկները ճիշտ չանենք, բոլորիս կյանքը վտանգի տակ է, իմ դիտակետը թողնել չեմ կարող, իսկ ինձ ասում էր՝ մա՛մ ջան, մի վախեցիր, գալու եմ: Մեզ ասացին՝ եթե Նարեկը ցանկանար, հետ կգնար, բայց նա գիտակցված որոշում է կայացրել, զոհել է իրեն, որ ընկերները փրկվեն: Երկու ընկերները վիրավորում էին ստացել, իսկ բեկորային հարվածը Նարեկն իր թիկունքին էր վերցրել: Տղաներն ասացին՝ Նարեկը մեզ փրկեց»:
 
Նարեկն անմահանում է մայիսի 12-ին Սոթքի թիվ N դիրքում, որտեղ նրա հիշատակին խաչքար է կանգնեցվել: Նարեկը հարգանք է վայելել հրամանատարության և զինակից ընկերների շրջանում, եղել է կարգապահ զինծառայող: Այդ մասին փաստում է նաև նրա մարտական ուղին. «Կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը ծառայության է նշանակվել ՀՀ ՊՆ թիվ N զորամասում` որպես Դ-30 ՀԴՆ-ի 1-ին հրետանային մարտկոցի կապի ջոկի հրամանատար: Մշտապես տիրապետել է իր ֆունկցիոնալ պարտականություններին և իր առջև դրված մարտական խնդրին: Իրականացրել է մարտական հերթապահություն առանց որևէ խախտումների և խնդիրների, իր առջև դրված մարտական խնդիրները կատարել է գերազանց: Բարձր մակարդակով իրականացրել է հակառակորդի հետախուզություն և ուղղորդել է հրետանու կրակը, ինչի արդյունքում հակառակորդը չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը»:
 
Ապրելու ուժի մասին: «Աղջիկներս երեխայի էին սպասում, բայց Նարեկս չիմացավ, որ կրկին քեռի է դառնալու: Նարեկիս քույրերը մեկ ամսվա տարբերությամբ երեխաներ ունեցան: Նրանք են ինձ ուժ տալիս ապրելու: Հինգ թոռնիկ ունեմ՝ երկու տղա և երեք աղջիկ: Հավատս չի գալիս, թե այս ինչ եղավ մեզ հետ, Նարեկիս հետ, մեր այսքան լուսավոր տղաների հետ: Նարեկս շատ էր սիրում կյանքը: Մարդասեր էր, մարդու մեջ միշտ ամենալավն էր տեսնում: Նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է»:
 
Հ. Գ. Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Նարեկ Բաղդասարյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Հուղարկավորված է հայրենի Գառնիի պանթեոնում:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation