Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Ինչպես հայտնում է ՔՊ–ի մամուլի ծառայությունը, որոշումը կայացվել է կուսակցության վարչության այսօրվա նիստի ժամանակ, որ վարել է Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր, վարչության որոշմամբ Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ասլանյանը դեկտեմբերի 11–ին հեռացվել էր նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Նույն օրը պատգամավորը պատգամավորը հայտնել էր, որ ի աջակցություն Հովիկ Աղազարյանի ինքը ևս հեռանում է ՔՊ խմբակցությունից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա փոշմանել է։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



