Մեզ համար չափազանց կարևոր է խրախուսել երեխաների շրջանում ստեղծագործականությունը․ Անդրեասյան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Դելփյան խաղերի մասնակից երեխաներին՝ ընդգծելով, որ նրանց հաղթանակները ոգևորիչ են․ «Շնորհակալ ենք ձեր աշխատանքի, ջանքերի և գրանցած արդյունքների համար, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ շատ տաղանդավոր երեխաներ ունենք: Մեզ համար չափազանց կարևոր է խրախուսել երեխաների շրջանում ստեղծագործականությունը և սերը արվեստի նկատմամբ, ինչին էլ ուղղված է համադպրոցական մշակութային տարի հայտարարելու նախաձեռնությունը»:
Նախարարն առանձակի շեշտել է նաև Դելփյան խաղերի ժյուրիի կազմում Հայաստանից ներկայացուցիչ ունենալու փաստը, ինչը վկայում է ոլորտում ունեցած մեծ ներուժի մասին: Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել մանկավարժների աշխատանքը՝ նշելով, որ յուրաքանչյուր հաղթանակի հետևում նրանց հետևողական աշխատանքն է: Նախարարը երեխաներին մաղթել է նոր հաջողություններ ու հաղթանակներ՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու տաղանդի զարգացման ու մասնագիտական որակի բարելավման բոլոր նախաձեռնություններին:
Երեխաները պատմել են իրենց տպավորությունների ու ապագա ծրագրերի մասին: Նրանք հատկապես ընդգծել են, որ ժյուրիին տպավորել և հետաքրքրել են իրենց ներկայացրած թե՛ համաշխարհային, թե՛ հայ հեղինակների ստեղծագործությունների կատարումները:
Նշենք, որ ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերում ՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել խաղերի տարբեր փուլերում՝ արժանանալով երեք ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալների և երկու հատուկ մրցանակային դիպլոմների: ՀՀ ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ, 2 դիպլոմ, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է երեք 1-ին և մեկ 2-րդ մրցանակակիր:
Ավելին՝ https://escs.am/am/news/26381
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



