Արևմուտքն իրավունք չունի որոշումներ կայացնելու Սիրիայի ժողովրդի փոխարեն. Հասան Ռոուհանի
POLITICSԱրևմուտքի երկրները սիրիական ազգի փոխարեն իրավունք չունեն որոշել, թե ինչ ճանապարհով կգնա այդ երկիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ֆրանսիակսան լրատվամիջոցների տարածած հարցազրույցում նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Բաշար Ասադի՝ Սիրիայի ղեկավար լինել չլինելու հարցը կարող է առաջանալ միայն երկարաժամկետ հեռանկարում: Արևմուտքի երկրները պետք է համակերպվեն այն իրականության հետ, որ իրենք իրավունք չունեն Սիրիայի ժողովրդի փոխարեն որոշել»,- ասել է Ռոուհանին:
Նրա խոսքով՝ Սիրիայում առաջին հերթին հարկավոր է վերականգնել անվտանգությունը: «Հակառակ դեպքում, ինչպե՞ս են այդ երկրում արտահերթ ընտրություններ կազմակերպվելու, եթե երկրի տարածքի 60 տոկոսը վերահսկվում է ահաբեկիչների կողմից: Ինչպե՞ս է հնարավոր նման պայմաններում երկրի ապագայի վերաբերյալ պլաններ մշակել»,- հավելել է Իրանի առաջնորդը:



