Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


Միջազգային վեկտորների ուղղությունները՝ մեկ կետում. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրիայի ապագան այսուհետ որոշվելու է ընդդիմության կողմից, որի քայլերի արդյունքում էլ Բաշար ալ Ասադը հրաժարական տվեց։ Բայց քանի որ Սիրիան շատ դժվարին վիճակում է, ապա նրանք արտաքին ուժերի աջակցության կարիքն ունեն՝ լինի ֆինանսական ու այլ օգնության, թե ներդրումների կամ անվտանգության երաշխիքների տեսքով։ Բայց խնդիրն այն է, որ յուրաքանչյուր միջազգային խաղացող իր առանձին ու յուրահատուկ առաջնահերթություններն ունի Սիրիայի մասով։ Որոշ ուժեր ցանկանում են ապառազմականացնել այն, որոշ ուժեր՝ ժողովրդավարացնել, իսկ մյուսները՝ ավելի կանխատեսելի դարձնել՝ հատկապես վախեր ունենալով, որ «Իսլամական պետություն» անունը կրող ահաբեկչական կազմակերպությունը կարող է ուղղակի վերածնվել և տարածել իր շոշափուկները։

Առաջնահերթ սկսենք Թուրքիայի դիրքորոշումից։ Այս երկրում է գտնվում ավելի քան 3,2 մլն սիրիացի փախստական։ Եվ Սիրիայում ապստամբ ուժերի կողմից իշխանությունը վերցնելուց հետո մեծ թվով սիրիացի փախստականներ, ողջունելով Ասադի իշխանության տապալումը, ուղղակի ցանկանում են վերադառնալ իրենց հայրենի երկիր։ Փորձագետների գնահատականներով, փախստականների մոտավորապես կեսի համար հնարավորություն կա վերադառնալու Սիրիա։ Սակայն նախատեսվում է առաջին հերթին երիտասարդներին հետ ուղարկել, տեսնել, թե ինչ է կատարվում, ինչպես են ադապտացվում նոր իրավիճակին, ապա նրանց կարող է հետևել ընտանիքների վերադարձը։ Թուրքական տեղական իշխանությունները խոստանում են նաև օգնություն տրամադրել փախստականներին տեղափոխելու հարցում՝ որոշակի ֆինանսական աջակցության և տրանսպորտային միջոցների տեսքով։ Թերևս Թուրքիայում հաշվի են առնում, որ փախստականների հեռանալուց հետո կթուլանա այդ շրջաններում նրանց առկայությամբ պայմանավորված տնտեսական ճնշումը։

Փաստացի, Անկարայի առաջնահերթ նպատակը նախ փախստականներին հետ ուղարկելն է։ Բայց դրա հետ մեկտեղ առկա է նաև արտաքին քաղաքական ու ռազմական նպատակադրում, այն է՝ բոլոր հնարավոր միջոցներով թուլացնել քրդական խմբավորումներին։ Թուրքիան վտանգ է զգում քրդերից՝ հաշվի առնելով, որ հենց իր տարածքում է կենտրոնացած ամենամեծ քանակությամբ քրդական բնակչությունը, իսկ քրդական տարբեր կազմակերպություններ (հատկապես Քրդական աշխատավորական կուսակցությունը) ամենակտիվը պայքարում են թուրքական ուժերի դեմ։ Սիրիայում էլ քրդական ռազմական խմբավորումներ են գործում, որոնց զինվածության ապահովման և մարզելու տեսանկյունից կոնկրետ աջակցություն է տրամադրում ԱՄՆ-ը, որը այն հիմնականում պայմանավորում է «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտությամբ։ Բայց Էրդողանը Սիրիայի քրդական զինված խմբավորումներն անվանում է ահաբեկչական և, փորձելով օգտվել այն նպաստավոր իրավիճակից, որ Սիրիան գտնվում է անցումային փուլում, ձգտում է, որքան հնարավոր է, թուլացնել քրդերին, որոնց վերահսկողության տակ է շարունակում մնալ Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածը։ Անկարայում հաշվի են առնում, որ Սիրիայի քրդերի հաջողությունը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ նաև Թուրքիայի ու Իրաքի քրդերի ակտիվացման համար։ Դրա համար էլ այս փուլում Թուրքիայի կողմից հարվածների թիրախ են դառնում կոնկրետ քրդական կենտրոնները։

Իսրայելը նույնպես հարվածներ է հասցնում Սիրիային, բայց ոչ թե քրդերին, այլ Ասադի իշխանության թողած զինապահեստներին, որպեսզի դրանցում պահվող զենքը հանկարծ իրենց դեմ չօգտագործվի։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անգամ զգուշացրեց Սիրիայում իշխանության եկած ընդդիմադիր խմբավորմանը, որ նրանք չփորձեն օգնել Իրանին։ Մյուս կողմից էլ՝ Իսրայելը հանդես է գալիս քրդերին պաշտպանելու դիրքերից, որպեսզի զսպվեն Թուրքիայի աճող հավակնությունները։

Ինչ վերաբերում է արաբական երկրներին, ապա նրանք պահանջում են, որ պահպանվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Արաբական երկրները հիմնականում ողջունում են Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումը, սակայն խորքային առումով նրանցից որոշները կոնկրետ անհանգստացած են, քանի որ Սիրիայում ապստամբության արմատները հասնում են մինչև «Արաբական գարուն»։ 2011 թվականին սկսված «Արաբական գարնան» բողոքի ալիքի արդյունքում էր, որ մի շարք արաբական երկրներում փոխվեց իշխանությունը։ Ուստի, պատահական չէ, որ հատկապես Պարսից ծոցի միապետություններին դուր չի գալիս Սիրիայում տեղի ունեցածը, քանի որ նրանք վտանգ են տեսնում այդպիսի շարժումների մեջ՝ իրենց իշխանության պահպանման տեսանկյունից։ Ավելին, Պարսից ծոցի արաբական երկրները նյարդայնացած են նաև այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը փոխել է իր դիրքորոշումը Սիրիայում իշխանությունը վերցրած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման նկատմամբ։ ԱՄՆ պաշտոնյաներն այս խմբավորմանը, որին մի ժամանակ ահաբեկչական էին համարում, արդեն խորհուրդ են տալիս աջակցել Սիրիայում ներառական կառավարության ձևավորմանը:

Ինչ վերաբերում է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի ընդհանուր դիրքորոշմանը, ապա Վաշինգտոնը փորձում է իր դաշնակից Թուրքիայի միջոցով ազդել իրավիճակի վրա։ Դրա համար էլ վերջերս Անկարա ժամանեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ թուրքական իշխանությունների հետ քննարկելու Սիրիայում կայունության հաստատման ուղիները։ Ընդ որում, ԱՄՆ-ը շահագրգռված է իր զորքերի անվտանգությամբ, որոնք տեղակայված են Սիրիայի հարավում գտնվող բազայի տարածքում՝ հաշվի առնելով, որ իսլամիստական խմբավորումների կողմից այն կարող է թիրախավորվել։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ը մտահոգված է, որ հանկարծ պայմաններ չստեղծվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերածնման համար։ Խնդիրն այն է, որ «Իսլամական պետության» մոտ 10 հազար մարտիկ գտնվում է սիրիական՝ առավելապես քրդական բանտերում։ Վաշինգտոնը ձգտում է, որ այդ մարտիկները մնան բանտերում և դուրս չգան։ Եվ այս հանգամանքն ուշագրավ է հատկապես այն համատեքստում, որ «Հայաթ Թահրիր ալՇամ» խմբավորման ներկայացուցիչները Սիրիայի տարբեր քաղաքներում իշխանությունը վերցնելուց հետո ազատ էին արձակում բանտերում պահվող մարդկանց, իսկ նրանց մեջ կան նաև ահաբեկչական ծայրահեղական խմբավորումների անդամներ։

Մյուս կողմից էլ՝ Սիրիայում իր ազդեցության պահպանման համար ԱՄՆ-ի համար կարևոր է, որ այդ երկրում նոր իշխանության ձևավորման գործում մեծ մասնակցություն ունենան քրդերը, որոնց գործոնը կարող է պետք եղած դեպքում խաղարկվել Թուրքիայի աճող դերակատարությանը հակազդելու հարցում։ Սիրիայում ԱՄՆ-ի ազդեցության պահպանման հարցը կարևոր է նաև տարածաշրջանային գործընթացների վրա ներազդեցության տեսանկյունից, քանի որ հարևան Իրաքում ցանկություն կա դուրս հանելու ամերիկյան ավելի քան 2000 զինվորներին։

Իսկ ինչ վերաբերում է Եվրոպայի ներգրավվածությանը սիրիական հակամարտության մեջ, ապա եվրոպական երկրները ներկայիս փուլում ավելի շատ կենտրոնացած են Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա՝ մանավանդ անհանգստացած լինելով, որ հունվարից արդեն ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման արդյունքում Կիևին օգնելու ամբողջ ծանրությունը կարող է ընկնել իրենց վրա։ Ուստի, այս պայմաններում Մերձավոր Արևելքի տարածաշրջանն ընդգրկող տարածքում տեղի ունեցող գործընթացները եվրոպական համայնքի համար դուրս են գալիս առաջնահերթության շրջանակներից։

Այդուամենայնիվ, Սիրիայում իշխանափոխության պայմաններում յուրահատուկ իրավիճակ է ստեղծվում մի շարք եվրոպական երկրների համար, քանի որ քաղաքացիական պատերազմի հետևանքով նրանք ընդունել են հազարավոր սիրիացի փախստականների։ Ու հիմա հարց է ծագում՝ պե՞տք է, արդյոք, իրավիճակի կարգավորումից հետո նրանց հետ ուղարկել, թե՞ ոչ։ Որոշ եվրոպական քաղաքական գործիչներ, հաշվի առնելով միգրանտների ու փախստականների հոսքից եվրոպացիների աճող դժգոհությունը, պնդում են, որ սիրիացիներին պետք է ուղարկել իրենց երկիր։ Բայց, ընդհանուր առմամբ, Եվրոպայում սպասողական իրավիճակ է Սիրիայի հետ կապված։ Օրինակ՝ Գերմանիան, որն ընդունել է եվրոպական երկրներից ամենամեծ թվով սիրիացի փախստականներին՝ մոտ մեկ միլիոն, դեռևս չի շտապում այդ մարդկանց հետ ուղարկելու հարցում՝ չնայած գերմանական կառավարությունը հայտարարում է, թե ցանկանում է սիրիացի փախստականների համար ապահովել «ապահով և արժանապատիվ վերադարձ»: Միևնույն ժամանակ, Բեռլինում որոշակի անհանգստություն կա, որ եթե հանկարծ իրավիճակը նորից ապակայունանա, ապա փախստականների նոր հոսք կարող է հետևել դեպի Գերմանիա։ Այդ իսկ պատճառով գերմանական կառավարությունը շահագրգռված է Սիրիայում իրավիճակի կայունացմամբ և նույնիսկ պատրաստվում է 8 մլն եվրոյի հումանիտար օգնություն տրամադրել Սիրիային։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Պեկինը ռազմական տեսանկյունից չի աջակցել Ասադի իշխանությանը, ինչպես որ կատարել են Ռուսաստանը և Իրանը, սակայն չինացիները դիվանագիտական հարթակում ակտիվ պաշտպանել են Բաշար ալ Ասադին։ Պատահական չէ, որ այս ընթացքում Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում որպես մշտական անդամ օգտագործել է իր վետոյի իրավունքը՝ Ասադին քննադատող բանաձևերի նախագծերը 10 անգամ արգելափակելու համար։ Անցած տարի էլ Ասիական խաղերի շրջանակներում Չինաստանը հատուկ ընդունեց Ասադին, որի արդյունքում Չինաստանի ու Սիրիայի նախագահները հայտարարեցին, որ իրենց համագործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի։ Ու Պեկինը որոշեց ավելացնել Սիրիային տրամադրվող ֆինանսական օգնությունն այն պարագայում, երբ, ընդհանուր առմամբ, Չինաստանը 3 մլրդ դոլարի ներդրում է կատարել Սիրիայի գազի ու նավթի արդյունաբերության ոլորտում։ Դեռևս 2022 թվականին Սիրիան միացել էր Չինաստանի առաջ քաշած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» խոշոր նախաձեռնությանը: Ու չինական նպատակներից էր գործուն մասնակցություն ունենալ Սիրիայի վերակառուցման գործում, որն իրականացվելու էր Ասադի իշխանության նախաձեռնության պայմաններում։

Այսպիսով, Պեկինի համար Սիրիայում իրենց ազդեցության ընդլայնումը պայմանավորված էր քաղաքացիական պատերազմում Ասադի իշխանության վրա կատարված խաղադրույքով, բայց նրա հեռացումը նշանակում է նաև Սիրիայում ստեղծված իրավիճակում չինական դիրքերի թուլացում։ Դրանով է պայմանավորված, որ Ասադի հեռացումից հետո Պեկինում շատ ասելիք չունեն։ Ուղղակի Չինաստանի արտգործնախարարությունը կայունության և իրավիճակից դուրս գալու համար քաղաքական լուծումներ փնտրելու կոչ է անում։ Եվ պարզ է, երբ որ այդ երկրում իրավիճակը կայունանա, ապա Պեկինը կարող է կրկին գործի դնել իր տնտեսական ու ներդրումային ազդեցության լծակները։

Այսպիսով, խոշոր խաղացողները շահագրգռված են Սիրիայում իրենց շահերի պաշտպանությամբ՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց իրագործումը կարող է նոր աղետալի իրավիճակ ստեղծել Սիրիայում՝ հաշվի առնելով, որ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը բազմաթիվ կետերում ոչ միայն չեն համընկնում, այլ նույնիսկ հակադրվում են միմյանց։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading Platform