Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Պերմյակովի գործով դատական նիստ. գործով անցնող վկաների բոլոր ցուցմունքները՝ մեկ նյութում

SOCIETY

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով հունվարի 29-ի դատական նիստին հարցաքննվել են գործով անցնող վկաները:

Նիստի սկզբում, սակայն, Ավետիսյանների ընտանիքի դուստրերը` Լուսինե Ավետիսյանը և Անահիտ Կոշտոյանը, նաև ընտանիքի փեսան` Եգոր Ադամյանը, հոգեբանական ծանր վիճակով պայմանավորված՝ միջնորդել են դատարանին լրացուցիչ հարցաքննություն չիրականացնել և հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները: Դրանցում խոսվում էր Ավետիսյանների ընտանիքի, նրանց տանը հայտնաբերված բջջային հեռախոսների և հագուստների մասին:

Որպես վկա հարցաքննվել է նաև Ավետիսյանների հորեղբոր աղջիկը` Կարինե Ավետիսյանը, ով նրանց հետ բնակվում էր միևնույն բակում: Նա պատմել է, որ առավոտյան 06:20-ին ուժեղ ձայն է լսել` «գմփոց», և նրան թվացել է, թե երկրաշարժ է: Նա լույսը վառել է, նայել առաստաղին, նկատել, որ լամպը չի շարժվում, ոչ մի արտառոց բան բակում չի նկատել. եղել է մութ, Ավետիսյանների տան լույսը մարած է եղել, ոչ մի ձայն չի լսվել:

Ավելի ուշ նա սովորականի նման որոշել է գնալ աշխատանքի և տեսել է  բակում ընկած մի թաշկինակ: Դեպքի մասին իմացել է աշխատանքի վայրում: Նա տեղեկացրել է, որ ամեն գիշեր դուռը պարտադիր փակել են, որը բացելը դրսից շատ դժվար է: Այդուհանդերձ, առավոտյան դուռը բաց տեսնելով` ոչինչ չի կասկածել:

Վկայություն է տվել Միասնիկյան 184 հասցեում գտնվող խանութի աշխատող Ռուզաննա Հակոբյանը: Նա նշել է, որ այդ օրն աշխատանքի է գնացել առավոտյան ժամը 10-ին ու 1-1,5 ժամ անց աղմուկ է լսել, խանութ է մտել մահացած Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ռիտա Ավետիսյանը ու խնդրել զանգել շտապօգնություն: Փաստաբանների հարցին ի պատասխան` վկան նշեց, որ արտառոց բան չի նկատել, իսկ Ավետիսյանները սովորական մարդիկ են:

Վկայություն է տվել նաև շտապօգնության բուժքույրը` Գայանե Մելքոնյանը:  Նա նշել է, որ կանչը գրանցվել է 12:15-ին` որպես գազից թունավորման ահազանգ: Երբ տուն են մտել, տանն այլ մարդ չի եղել, իսկ ընտանիքի անդամները մահացած են եղել: Ավետիսյանների հարսի գրկում տեսել է վեցամսական երեխային, որը ողջ է եղել: Նա փաթաթել է երեխային, վերցրել նրան, տեղյակ պահել շտապօգնությանը, որ ոստիկանություն հայտնեն: 

Ցուցմունք են տվել նաև շտապօգնության մեքենայի վարորդը, նաև՝ Ավետիսյանների մյուս փեսան:  Որպես վկա ծանուցվել էին նաև ռազմակայանից Անդրեյ Նուկիշիշը և ևս վեց զինծառայող: Դատական նիստից առաջ, սակայն, դատարանը ռազմաբազայից գրություն է ստացել, որ ինչպես Նուկիշինը, այնպես էլ մյուսներն այլևս ռազմաբազայում չեն և դուրս են հանվել զորամասի անձնակազմի ցուցակից 2015թ. օգոստոսի 15-ին:  Գրությանը կից ներկայացված էին քաղվածքներ հրամաններից: Փաստաթուղթը ստորագրված էր բազայի հրամանատար Ուստինովի կողմից: Ներկայացվել էր միայն վաշտի հրամանատար Ռաչինո վի ցուցմունքը:  

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման հմար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education