Բնական դեղամիջոց, որն անհնար է փոխարինել․ պատճառներ, որ հենց այսօր կոճապղպեղ գնեք
LIFEՎերջին տարիներին կոճապղպեղը մեծ ճանաչում է գտել ոչ միայն սննդի մեջ, այլեւ բուժման նպատակով։ Այս հրաշք բույսի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, եւ հնուց այն օգտագործվել է իբրեւ դեղամիջոց։ Եթե կոճապղպեղից ալերգիա չունեք, այս խորհուրդներին կարող եք հետեւել եւ արդյունքը շուտով կտեսնեք։
1, Կոճապղպեղը հարուստ է հակաօքսիդանտներով, որը թույլ է տալիս այն օգտագործել վիրուսային հիվանդությունների դեպքում։ Եթե մրսածության սկզբում մեկ բաժակ կոճապղպեղով եւ մեղրով թեյ խմեք, կկանխեք վարակի հետագա ընթացքը։
2, Օստեոարթրոզի դեպքում կոճապղպեղը դնելը ցավացող հատվածին դնելիս ցավը կանցնի։
3, Ողնաշարի հիվանդությունների դեպքում օգնում են կոճապղպեղով լոգանքները։
4, Աղեստամոքսային հիվանդությունների, լուծի դեպքում կոճապղպեղի թեյը եւս անչափ օգտակար է։ Այն նաեւ ճիճվաթափող հատկանիշ ունի։
5, Ատամի ցավի դեպքում կոճապղպեղի թուրմով ողողումները անցկանում են ցավը։
6, Գինեկոլոգիական խնդիրների դեպքում եւս կոճապղպեղն անչափ օգտակար է։ Կոճապղպեղով թեյ խմելն օգնում է միոմաների դեպքում։ Ընդհանրապես, կոճապղպեղը պարունակում է կալիում, մագնեզիում, B եւ C վիտամիններ, ցինկ, ֆոսֆոր, ամինաթթուներ եւ եթերային յուղեր։ Այս նյութերից յուրքանչյուրն անչափ կարեւոր է մեր օրգանիզմի համար։
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
4
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages
5
FINTECH360 International Conference Held in Armenia



