Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Առաջին տիկնոջ հեղինակած երաժշտությամբ օրորոցայինն իրագործեց հերոսաբար զոհված Ազատ Ասոյանի մոր երազանքը

SOCIETY

Tert.am-ը գրում է.

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած երաժշտությամբ և Ավետ Բարսեղյանի խոսքերով գրված օրորոցային նոր երգը ապրելու և արարելու ուժի խորհրդանիշ է և իրականություն է դարձրել հակառակորդի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս զոհված Ազատ Ասոյանի մոր` Մանուշակ Ասոյանի երազանքը:

Երգում «հանդիպել են» Ազատն ու նրա մահից հետո ծնված եղբայրը` փոքրիկ Նարեկը: Ասոյանների ընտանիքի յուրահատուկ պատմությունը մոտ է յուրաքանչյուր մարդու հոգուն. «Արմենպրես»-­ը ներկայացնում է պատմության հետաքրքրական դրվագները:


Հանուն իր ժողովրդի բարօրության և հայրենիքի վաղվա օրվա իր կյանքը զոհաբերած մերօրյա հերոսներից է Ազատ Ասոյանը: Ազատի ու նրա ընտանիքի պատմությունը մեր հանրապետությունում գրեթե բոլորին արդեն ծանոթ է: Համենայնդեպս մարդիկ, ովքեր հետաքրքրվում են, ապրում հայոց բանակով ու ցավում ամեն մի զինվորի կորցրած կյանքի ու նրա ընտանիքի համար, Ասոյանների ընտանիքի պատմությանը ծանոթ են:


Ասոյանների ընտանիքի առեղծվածային պատմությունը բացահայտվեց այն ժամանակ, երբ «Բալլադ զինվորի մասին» երգի սկավառակը փոխանցվում էր մերօրյա հերոսների ընտանիքներին՝ այդ թվում նաև Ասոյաններին: Մանուշակը՝ Ազատ Ասոյանի մայրն այդ ժամանակ որոշեց առաջին ալիքի նկարահանող խմբի միջոցով իր գաղտնիքն առաջինը վստահել հանրապետության առաջին տիկնոջը. Ասոյանների ընտանիքում փոքրիկ էր ծնվելու: 

Այդ փոքրիկը պետք է դառնար ընտանիքի հույսի դռնակը... գուցե Ազատի յուրովի վերադարձը, վերածնունդը... կամ հարազատների վշտի փարատումը...ամեն մեկը յուրովի կարող
է կարող է մեկնաբանել ու պատկերացնել այս հրաշք երևույթը: Հերոսի մայրը որոշում է ամուր պահելով ընտանիքի մեջքը, մի նոր հերոս լույս աշխարհ բերել՝ այսպիսով կատարելով զոհված որդու կամքը՝ երազով փոխանցած կամքը, որ իրենց ընտանիքում փոքրիկ ծնվի, որի շնորհիվ, ո՞վ գիտե, գուցե և ինքը վերածնվի:


Ազատի դեպքից մեկ տարի չանցած Ասոյանների ընտանիքը հայտնվում է վշտի ու ուրախության սահմանագծում: Նարեկի ծնունդն այս ընտանիքին բոլորովին նոր կյանք է հաղորդում, բայց որդեկորույս ու որդեծին մայրը մի թաքուն ցանկություն ուներ՝ երազանք, որ դարձյալ առաջինը վստահեց առաջին տիկնոջը... որ երկնքում ու երկրում ապրող որդիները գոնե մեկ անգամ հանդիպեին: Շատ չանցած Ավետ Բարսեղյանն ու տիկին Ռիտա Սարգսյանը իրականություն են դարձնում Մանուշակի երազանքը. Նարեկն ու Ազատը հանդիպում են՝ տիկին Ռիտայի ու Ավետի հեղինակած օրորոցայինում, որն Ազատը երգում է Նարեկի համար...:

 
Նախօրեին՝ բանակի 24­ամյա տարեդարձին նվիրված տոնական համերգի վերջում տեղի ունեցավ երգի բեմական պրեմիերան: Ցուցադրվեց նաև տեսահոլովակը, որտեղ նույնպես Ազատն ու նրա նորածին եղբայրը հանդիպում են. Ազատը՝ որպես Նարեկի պահապան հրեշտակ հսկում է եղբոր խաղաղ քունն ու անդորրը: Ոչ միայն երգն ու տեսահոլովակը, այլև երգի պրեմիերայից հետո հերոսի երկու եղբայրների բեմ բարձրանալը դարձան մի ամբողջ դահլիճի հուզմունքի պոռթկման պատճառ, արդեն բանակում ծառայող ու բանակից վերադարձի սպասող հայորդիների մայրերի արցունքոտ աչքերը, բուռն ծափահարություններն ու ոգևորող հայացքներն ավելի գոտեպնդեցին Ազատ Ասոյանի եղբորը, որ խոստանար Ազատի նման հայոց բանակին արժանի զինվոր
լինել:


...Փաստորեն ստացվեց, որ զոհված հերոսի մոր երազանքը ոչ միայն կատարվեց, այլև գերազանցեց սպասելիքները. հանդիպեցին ոչ միայն զոհված ու նորածին որդիները, այլև նրանց միջնեկ՝ երրորդ որդին, երբ բեմում միաժամանակ և տեսահոլովակի վերջին կադրերն էին՝ Ազատի պատկերով, և նրա երկու եղբայրները՝ հայ զինվորի համազգեստով՝ ի նշան պատրաստակամության, որ իրենք էլ ավագ եղբոր նման պատրաստ են ծառայելու հայրենիքին՝ ամենայն նվիրվածությամբ:

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education