Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլ Փաշինյանը և Մհեր Գրիգորյանը դավաճան են, մեր ճանաչված սահմաններից թշնամուն հատվածներ են հանձնել․ Արամ Սարգսյան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Եթե սա կարելի է կոչել քաղաքականություն, պարզ երևում է, թե այն ինչին է հակված։ Թուրքիայի նախագահ Էրդողանը բացահայտ և միանշանակ ասում է, թե որն է իր նպատակը, այն է՝ վեց թուրքալեզու պետությունների միավորումը մեկ ազգ դառնալու նպատակով։ Մեր աչքի առջև թուրքալեզու պետությունները որոշում են կայացրել և ստեղծում են Մեծ Թուրանի բանակ։ Սահմանել են «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը, որ այն անընդհատ հնչի, և դրա անվան տակ պարզ խոսում են իրենց միավորման հնարավորության մասին։ Նախիջևանը դարձել է ռազմականացված տարածք։ Այնտեղ կուտակված է մեծ բանակ, հարևանությամբ՝ Իգդիրում, թուրքական զինվորական կորպուս կա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Այս պարագայում Հայաստանը պարտավոր է լուրջ հետևություններ անել՝ հասկանալու, թե մենք ի վերջո ինչպես ենք կանխելու այս ամենը։ Այն ագրեսիան, որը պատրաստվում է մեր նկատմամբ և պետք է իրականացվի, արվելու է «Զանգեզուրի միջանցքի» բացման անվան տակ։ Սիրիայի դեպքերի օրինակով մենք արդեն պարզ տեսանք, թե ինչպես է Թուրքիան իրականացնում իր ծրագրերը։ Պետք է խելագար լինես, որ հավատաս, թե Թուրքիան մեզ հետ ուզում է խաղաղ ապրել։ Միայն սիրիական Իդլիբում վեց տարի շարունակ 16 հազարանոց թուրքական բանակ էր կանգնած, այսինքն՝ նրանք նախապատրաստվում էին։ Բոլոր նրանք, ովքեր զարմացան, թե որքան միանգամից Սիրիայում նման փոփոխություն եղավ, պետք է հասկացած լինեին, թե ինչպես դրանից առաջ Թուրքիան Աֆրինը գրավեց և դա մարսեց»,- ասաց քաղաքական գործիչը:

«Սիրիայի այս սցենարը նախապատրաստված էր, Թուրքիան և Իսրայելը միասին՝ ԱՄՆ-ի շնորհիվ, հարցը լուծեցին։ Բլինքենը հայտարարում է, որ իրենք Թուրքիայի հետ որոշեցին, թե ինչպիսին է լինելու Սիրիայի ապագան։ Չեն էլ թաքցնում դա, սա այսօրվա ցինիզմի աշխարհն է։ Երբ այս ֆոնի վրա վերադառնում ենք մեր խելագարներին, ստացվում է՝ մենք Հայաստանն ուղղակիորեն կործանում ենք, տալիս ենք թուրքերին։ Նիկոլն ասել է, թե ուրախ կլինի, եթե իրեն մեղադրեն։ Նա բացահայտորեն մեղադրվում է պետական դավաճանության համար, այդ հաղորդումն ուղարկված է գլխավոր դատախազություն։ Իշխանությունը պնդում է, թե ՀԱՊԿ-ի համար մեր սահմանները պարզ չեն։ Բայց չէ՞ որ այս իշխանությունն է թշնամուն հանձնել Գորիս-Կապան ճանապարհը, որի իրավունքը չուներ։ Այդ ճանապարհը կառուցվել է Խորհրդային Հայաստանի տարածքում և մեր միջոցներով»,- նշեց ընդդիմադիր գործիչը:

Սարգսյանի կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ է այս իշխանությունը զբաղվում Հայաստանի սահմանազատմամբ, եթե այդ ամենն արդեն արվել է 1980-ական թվականներին.

«Խորհրդային Միության փլուզման պահին Հայաստանի սահմանազատված սահմանին 1466 սյուն արդեն տեղադրված է եղել։ Իշխանությունն ինքն է հարցականի տակ դրել դա։ Սկզբում խոսում էին Ալմաթիի հռչակագրի մասին, հիմա դա էլ չեն ասում, հասկացել են, որ դա որևէ կապ չունի այսօրվա գործընթացի հետ։ Եթե կար Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահման, ինչո՞ւ եք գնացել սահմանազատման և սահմանագծման։ Եթե այդ սահմանը չկա, ուրեմն չկա նաև Ալմաթիի հռչակագիրը»:

«Նիկոլ Փաշինյանը և Մհեր Գրիգորյանը մեղավոր են դավաճանության համար։ Դրա փաստաթղթային բազան կա։ Այն, ինչ կատարվեց Կիրանցում, մեր ունեցածի բացահայտ հանձնում էր։ Այսօր մեր գազատարի մի հատվածն արդեն թշնամու տարածքով է անցնում։ Երբ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախը մերը չէր, հետո ռուսներից պահանջում է, որ նրանց խաղաղապահ ուժերը մեր փոխարեն պաշտպանեն մեր քաղաքացիներին, դա նույնպես դավաճանություն է։ Եթե այդպես էր, ինչո՞ւ էր նա ստորագրում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»,- ամփոփեց Արամ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank