Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


«Խելացի էր, ընկերասեր, բազում երազանքներ ուներ Լևոնս». Լևոն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ ինն ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աստծո տված էր Լևոնս ու Աստծո տարած: Երկար ենք սպասել նրա ծննդին: Երկու մեծ քույրիկների միակ եղբայրն է: Խելացի էր, պարտաճանաչ, ընկերասեր, ժպտերես: Հայրենասեր էր, դա փոքրուց էր իր մեջ սերմանվել, կարծես հայրենասիրության ոգով ծնված լիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Լևոնի մայրիկը:
 
Լևոնը ծնունդով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից է։ Սովորել է Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում: Իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Լեոյի անվան ավագ դպրոցում։ «Լևոնն ուսման հետ այդքան էլ սեր չուներ, ավելի շատ սիրում էր մեքենաներ: Տարված էր դրանցով: Իր ցանկությունն էր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում սովորելը: Սպորտը շատ էր սիրում, բայց քանի որ Սիսիանում էինք բնակվում, այնքան էլ լայն հնարավորություններ չկային սպորտով զբաղվելու համար: Անսահման սիրում էր իր քույրիկներին, ուզում էր, որ նրանք միշտ իր կողքին լինեին: Որոշել էր գեղեցկության սրահ բացել, ունենալ իր սեփական բիզնեսը, որ քույրիկներն էլ իր հետ աշխատեին, իրենից հեռու չլինեին: Սովորելուն զուգահեռ Լևոնս աշխատում էր ժամանցի կենտրոններից մեկում, սիրում էր երեխաներին, հաճույքով շփվում նրանց հետ: Այդ տարիքում իր աշխատանքով գումար էր վաստակում, չէր սիրում որևէ մեկին նեղություն տալ: Հակառակը՝ փորձում էր օգտակար լինել մեզ իր թեկուզ փոքրիկ լումայով»:
 
Իսկ հետո եկավ բանակ մեկնելու շրջանը: Մայրիկն անկեղծանում է՝ որդու հետ զրուցել են արտերկիր մեկնելու մասին, բայց Լևոնն ընդդիմացել է: «Ասաց, որ երբեք չի մեկնի երկրից չծառայելու համար, շեշտեց՝ դա իրեն պատիվ չի բերի, պետք է ծառայի մեր հայրենիքին»:
 
Լևոնը 2019 թ.-ի հուլիսի 9-ին մեկնում է ծառայության: Ծառայել է Արցախի պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (Ցոր) զորամասում: Եղել է հրետանային դասակի առաջին հրանոթի հաշվարկի մեխանիկվարորդը: Մայրիկը հիշում է որդուն ծառայության ճանապարհելու օրը: «Իր հետ գնացինք Սիսիանի զինկոմիսարիատ, այնտեղից ճանապարհեցինք Երևան, հետո էլ Երևանից ճանապարհեցինք Արցախ: Լևոնս ծառայում էր Ստեփանակերտում՝ Ցորի զորամասում: Ուրախացանք, որ քաղաքում է ծառայելու: Երբ արդեն երդմնակալության արարողությանը գնացինք իր մոտ, շատ ուրախ էր, ժպիտը դեմքին: Մեծ խմբով էինք գնացել, Լևոնս զարմացել էր բոլորին տեսնելով: Իր ծառայությունը շատ լավ է անցել, հաճախ էինք գնում իր մոտ: Մինչև պատերազմն իրենց տարել էին պոլիգոններ, Լևոնի մոտ ինչոր ալերգիա էր առաջացել: Նրան ստիպողաբար, քանի որ հրաժարվել է, ուղարկել էին բուժկետ: Ինքն անձամբ գրել էր՝ չի գնա, քանի որ իր մեքենան ոչ մեկին չի վստահի, պետք է իր մեքենայի մոտ լինի: Այդ ընթացքում զրուցում էինք, երկուերեք օր մնաց այնտեղ, ասում էի իրեն՝ Լևո՛ն ջան, մնա, բուժումդ նորմալ ստացիր, արձագանքեց. «Չէ, մա՛մ, պետք է գնամ, իմ մեքենայի «գլխին» լինեմ, չեմ վստահում ոչ մեկին»: Այդքան մեծ էր իր սերը մեքենայի նկատմամբ»:
 
Հետո սկսվեց պատերազմը: «Մինչև պատերազմի սկսվելը՝ սեպտեմբերի 26-ին, Լևոնս զանգահարեց և գումար խնդրեց. «Մամ, երկար ժամանակով դիրքեր ենք գնալու, գումար է պետք, որ քաղցրավենիք գնեմ»: Ուղարկեցի գումարը: Հաջորդ առավոտյան գնացի աշխատանքի: Լևոնս ամեն առավոտ զանգահարում էր, այդ օրը զանգն ուշանում էր: Անհանգիստ էի, ներսումս տագնապ կար, բայց մտածեցի՝ դիրքեր են գնացել, ավելի ուշ կզանգի: Հետո գործընկերս ասաց, որ պատերազմ է սկսվել: Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց հետս: Անմիջապես զանգեցի Լևոնիս, չպատասխանեց: Զանգեցի ընկերոջ հեռախոսահամարին՝ մո՛քս, հանգիստ մնացեք, լավ ենք, դիրքեր ենք գնում: Խնդրեցի, որ հենց տեղ հասնեն, Լևոնն ինձ հետ կապ հաստատի: Լևոնս զանգեց. «Մա՛մ, հանգիստ եղիր, ամեն ինչ լավ է, մերը հրետանին է, ամեն ինչից հեռու ենք»: Դրանից հետո ամեն օր զանգահարում էր, անգամ օրվա մեջ մեկ անգամից ավելի: Շատ կարճ էինք խոսում, որ հանկարծ տղաներին չխանգարենք, իրենց վնաս չտանք, Լևոնն էլ որևէ բան չէր ասում, միայն այն, որ ամեն ինչ նորմալ է, և իրենք էլ լավ են»:
 
Հոկտեմբերի մեկին Լևոնի քույրիկի որդին է ծնվում: «Լևոնս զանգեց, այդ լուրը լսելիս կարծես ավելի ոգևորվեց, շատ էր ուրախացել. «Ձեզ լավ նայեք, մինչև արձակուրդ կգամ»: Լևոնն իր քույրիկների երեխաներից միայն մեկին է տեսել՝ մեծ թոռնիկիս, որն այնքան նման է իրեն թե՛ տեսքով, թե՛ խառնվածքով, թե՛ անգամ թուշիկների փոսիկներով:
 
Ամեն ինչով նման է քեռուն»: Լևոնի վերջին զրույցն ընտանիքի հետ եղել է հոկտեմբերի 10-ին: «Այդ օրը զանգահարել է բոլոր հարազատներին, երեքչորս անգամ ինձ հետ է խոսել: Վերջին զանգը երևի ժամը 10-ի կողմերն է եղել: Զգուշացրեց. «Մամա՛, կարող է մի քանի օր զանգ չլինի, հեռախոսների մարտկոցները նստել են, կապը լավը չէ»: Իրեն միայն ասում էի՝ Լևո՛ն ջան, խնդրում եմ, զգույշ և ուշադիր եղիր, որ ապահով տուն գաս»: Լևոնը, բացի իր վարորդական պարտականությունները կատարելուց, օգնել է հաշվարկի անձնակազմին՝ մարտ վարելով հակառակորդի դեմ։ Թշնամուն պատճառել է մեծաթիվ կորուստներ՝ խոցելով նշանակետեր, զրահատեխնիկա, կրակային դիրքեր, տասնյակից ավելի հետևակ։ Ցորի տղաները եղել են պատերազմի թեժ կետերում՝ Վազգենաշեն, Ջրական, Վարանդա, Արա լեռ, Հադրութ, Ջուվառլու:
 
Լևոնը վիրավորվել է ոտքի շրջանում, բայց մնացել իր մարտական ընկերների կողքին: Նա Ցորի 1ին մարտկոցի 21 հրետանավորներից մեկն է, որոնք հոկտեմբերի 12-ին զոհվեցին Ջուվառլու կոչվող հատվածում՝ կռվելով թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։
 
Տիկին Անուշն ասում է՝ հետո սկսվեց փնտրտուքը, դռնեդուռ ընկնելը: «Ոչ ոք մեզ չէր աջակցում, անընդհատ մեզ խաբում էին՝ երեխեքը բունկերում են, ապահով տեղում են: Զոհվելուց ինն ամիս անց Լևոնի և իր մի քանի ընկերների մասունքները «գտանք»: Մեզ հայտնեցին, որ ԴՆԹ համընկնում կա, չէի հավատում, կրկնակի հետազոտություն արեցինք, համընկնումը հաստատվեց»: Լևոնի հոգեհանգիստը զինվորական արարողակարգով տեղի է ունեցել 2021 թ.-ի հուլիսի 2ին ՄալաթիաՍեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, հաջորդ օրը հուղարկավորությունն էր: «Երբ 2021 թ.-ի նոյեմբերի 2ին Ցորի 1ին մարտկոցի 11 տղաների մասունքները փոխանցեցին ընտանիքներին, մեր ցավը կրկնապատկվեց. Լևոնիցս մեզ մասունքներ հանձնեցին»:
 
2022 թ.-ի ապրիլի 5ին Լևոնի հայրական՝ Սիսիանի Սպանդարյան գյուղում բացվել է հուշատախտակ՝ նվիրված Լևոնին ու 44-օրյա պատերազմում անմահացած ծնունդով սիսիանցի բոլոր տղաներին: 2022 թ.-ի հոկտեմբերին Երևանի Շենգավիթի համայնքում՝ Լևոնի տան բակում, տեղադրվել է հուշաղբյուր՝ ի հիշատակ Լևոնի և Ցորի հրետանավորների:
 
Ապրելու ուժի մասին: Տիկին Անուշը հինգ թոռնիկ ունի: «Երբ պետք է ծնվեր փոքր աղջկաս բալիկը, Լևոնս եկավ երազիս ու ասաց. «Մա՛մ, Լուանան հյուր է գալու մեզ, իմ ընկերուհին է, անպայման կընդունես նրան: Ու ծնվեց մեր աղջիկը, նրան անվանակոչեցինք Լեոնա: Ես ապրում եմ իրենցով: Աղջիկներս, թոռնիկներս են ուժ տալիս, որ ամուր լինեմ»:
 
Հ. Գ. Լևոն Գրիգորյանն Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation