«Մարդը 6 ամիս անասունը պահի, գան ձեռքից տանե՞ն». մսավաճառ
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մարդը 6 ամիս անասունը պահի, գան ձեռքից տանե՞ն. Աստծո պատիժն իրենց գլխին»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գումի շուկայի մոտ գործունեություն ծավալող մսավաճառներից մեկը՝ անդրադառնալով առավոտյան տեղի ունեցածին։
«Թող պայմանները լինեն, մարդիկ էլ հետևեն։ Հիմա օրինակ, եթե դուք միկրաֆոն ու տեխնիկա չունենայիք, ո՞նց ինձ հետ կխոսեիք, կնկարեիք։ Եթե սպանդանոց չկա, մարդը ո՞նց մորթի, եթե գրիչ չկա, ո՞նց ստորագրես»,–հավելեց մսավաճառը՝ նշելով, որ իրենք անելանելի դրության մեջ են հայտնվել. մարզերում սպանդանոցներ չկան, իսկ իրենց պահանջում են սպանդանոցում մորթ իրականացնել։
«Եթե հիվանդ միս լինի, էլի հերն անիծի, բայց ոչ նորմալ անասունի միսը գան վերցնեն տան, ֆաշիստը լիներ, կասեր վերցրե՛ք, դուք կերեք, բայց չէր վերցնի տանի»,–ասաց նա՝ նշելով, որ ամանորի շեմին իրականցված ստուգայցը պատական չէր։
«Թող ամբողջ տարին գան դզեն, գնան մարզերում էլ նայեն՝ սպանդանոց կա՞, թե՞ չկա»,–ավարտեց մսավաճառը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































