Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Ոչ թե գնդակահարության պատ, այլ հաղորդում ծանր հանցագործությունների մասին. Հայկ Դեմոյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պատմաբան Հայկ Դեմոյանը իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանների նկատմամբ ծանրագույն մեղադրանքներ է ներկայացրել՝ արձագանքելով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ այսպես կոչված գնդակահարության պատի տակ կարող են քաղաքացիները գրել իրենց դժգոհություններն ու մեղադրանքները:

«Պարոնայք Փաշինյաններ,սոսկալի լավ առիթ ու հնարավորություն ընձեռեցիք Ձեր վեցամյա գործունեությանը մանրամասնորեն ու հանգամանալի անդրադառնալու համար: Ես, հոգու խորքում մարդասեր ու բարի ՀՀ քաղաքացիս, իմ համեստ ներդրումն եմ ցանկանում բերել մեր երկրում հենց ձեր ու ձեզ սատարողների գործունեության հետևանքով ստեղծված իրավիճակը պատմության համար արձանագրելու և ապագա պատմաբաններին փոխանցելու համար: Դա կարևոր առաքելություն է, որի իմաստն ու նշանակությունը չեք հասկանա, ինչպես և չեն հասկանա ձեր շրջապատում գտնվող պատմաբան-կեղծարարներն ու սպասարկու մտավորականները:

Այժմ ըստ էության ու բովանդակության ներկայացնեմ այն ծանրագույն մեղադրանքները, որոնց համար պատիժն ու դրա չափը ոչ ես եմ որոշում, ոչ էլ դուք, այլ ՀՀ գործող օրենքները:

Դուք մեղադրվում եք՝

  1. Վաղորոք ծրագրված և նախապատրաստված հակապետական ու հակասահմանադրական գործողության մեջ ներքաշվելու, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների ցանկություններն ու նպատակները շահագործելու և այդ եղանակով շինծու իշխանափոխության ծրագրի մեջ գործուն մասնակցություն ունենալու համար:
  2. Կանխորոշված ելքով պատերազմ հրահրելու, այդ պատերազմի սանձազերծման ու դրա հնարավոր հետևանքների մասին հասարակությանը չիրազեկելու, պատերազմի ընթացքում ռազմական և պետական գաղտնիքներ հրապարակելու, գիտակցաբար հարյուրավոր հայրենասեր հայ երիտասարդների դեպի ստույգ մահն ուղղորդելու համար:
  3. Դուք մեղադրվում եք բազմաթիվ գործողություններով ու հայտարարություններով արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության ծրագրին մասնակցություն ունենալու մեջ: Դրա ամենացցուն ապացույցը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տակ մինչ օրս «փայլող» ձեր ստորագրությունն է:
  4. Դուք և ձեր թիմակիցները, ի հակադրումն ՀՀ տարածքային անձեռնմխելիությունն ապահովելու ՀՀ Սահմանադրության պահանջի և երկրի ռազմակալված տարածքները շուտափույթ ազատագրելու անհրաժեշտության, վտանգավոր ու անհիմն հայտարարություններով թշնամի երկրին նոր տարածքներ գրավելու համար պարարտ հող եք նախապատրաստում:
  5. Դուք և ձեր հովանավորյալները ոչ միայն մսխել եք վերջին երեք տասնամյակներում բազմաթիվ զոհողությունների ու զրկանքների գնով ձեռք բերվածը, այլև բոլոր ասպարեզներում ու բոլոր ոլորտներում էլ ավելի խոցելի եք դարձրել ՀՀ անվտանգությունն ու ապագան՝ հենց ձեր կերպարով ստորացնելով հազարամյակների պատմական ժառանգություն ու մշակույթ ունեցող հայ ժողովրդին:
  6. Դուք վերածվել եք Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցության գործակալ-խոսնակի, ձեր հայտարարություններով և ահաբեկումներով հող նախապատրաստելով ապագայում նոր կորուստների ու զիջումների համար:
  7. Միայն ձեր նման տիպարը կարող է նստել հազարավոր հայ երիտասարդների կոտորածի ու խեղման համար պատասխանատու երկրի առաջնորդի կողքին ու հումոր անելով ժպտա ու ծիծաղի: Դա նույնպես պատասխանատվություն է ենթադրում:
  8. Դուք ձեր թիմակիցներով հանդերձ էլ ավելի ամրացրեցիք ու նոր գույներով հարստացրեցիք մեր երկրում վաղուց ձևավորված համակարգային կոռուպցիան, հովանավորչությունը, ընտրովի և, ըստ էության, հանցավոր արդարադատության համակարգը: Դուք դարձաք հանցագործություններ կոծկելու, սպանություններ չբացահայտելու արատավոր համակարգի գլխավոր երաշխավորն ու խորհրդանշանը:
  9. Դուք, ձեր նախարարներով հանդերձ, փորձում եք կրթության ու գիտության ոլորտում ներդնել ձեր մտավոր կարողություններից ու ունակություններից վեր նախագծեր հիմքում ունենալով քրեաօլիգարխական համակարգին եկամտի նոր աղբյուրների ապահովումն ու սպասարկումը: Դա նույնպես համարվում է հանցագործություն
  10. Դպրոցական պատմության և մյուս առարկաների դասագրքերի ապաշնորհ պատրաստումը, բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերն ու մասնագետ-գիտնականներին ստորագույն ձևերով ահաբեկելը դարձավ ձեր քաղաքական թիմի հիմնական այցեքարտը:
  11. Դուք մեղադրվում եք հասարակության բևեռացման, այլանդակ նոր բարքեր ներդնելու, էժանագին մանիպուլյացիաներով երկիր կառավարելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերը գիտակցաբար թուլացնելու ու խարխլելու համար:
  12. Դուք ղեկավարում եք քաղաքական շինծու մի միավոր, որի անդամներից շատերը ժամանակին հավաքագրվել են հանցավոր գործունեության հիմքով ու համասեռամոլ կյանք վարելու մեղադրանքով:
  13. Դուք մեղադրվում եք ազգային ու պետական խորհրդանշանները ծանակելու, հայոց պատմության հարցերի և ազգային հիշողության շուրջ ոչ մասնագիտական ու իր բնույթով այլանդակ որոշումներ ընդունելու և դրանց սպասարկման համար բարոյական նկարագրից զուրկ կեղծ մտավորականների ներքաշելու մեջ:
  14. Ձեր հայտարարություններով դուք բազմաթիվ անգամ ժխտեցիք ու հարցականի տակ դրեցիք Հայոց ցեղասպանության պատմական փաստը, հարյուր հազարավոր հայորդիների տառապանքն ու դաժան ճակատագիրը վերածելով պարզունակ ու փողոցային լրագրողական մեկնաբանության:
  15. Դուք և ձեր համակիրները վերջին տարիներին ապականեցրիք ու հարաբերականացրեցիք Հայոց ցեղասպանության հիշողությունն ու Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը՝ իզուր փորձելով այդ կերպ սիրաշահել ցեղասպանությունն այլ եղանակներով շարունակող Թուրքիային:
  16. Հենց դուք եք մեղադրվում Հայոց ցեղասպանոթյան թանգարան-ինստիտուտում ձեր իսկ որոշումով ստեղծած Հոգաբարձուների խորհրդի կազմում գողության ու այլ հանցագործությունների մեջ կասկածվող անձանց ներդնելու, այդ հանցագործությունների վերաբերյալ գրավոր հարցումներին չպատասխանելու ու բազմաթիվ այլ հանցագործություններ կոծկելու համար:
  17. Հանդիսանալով ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ, անձամբ պատասխանատվութուն եք կրում հիմնադրամի միջոցով հավաքագրված ու անհայտացած գումարների համար, մինչ հանրությանը սպառիչ տեղեկություն կտրամադրվի դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ:
  18. Դուք եք կրում ողջ պատասխանատվությունը կադրային խայտառակ քաղաքականության համար, որի հետևանքով հարաբերականացվել է պետական կառավարում կոչվածն ու պետականաստեղծ գործընթացները: Բախտախնդիրների ու պատեհապաշտների առատությունը ձեր քաղաքական թիմում մեր երկրի ապագան դարձնում են էլ ավելի մշուշոտ ու որևէ երաշխիքից զուրկ:
  19. Հենց ձեր համակրներն ու ձեր կողմից խայտառակ եղանակով իրականացված իշխանազավթման գործընթացը սպասարկող անձինք են առատ նյութ տալիս թշնամի երկրի հակահայ քարոզչությանը, որի համար նույնպես պատասխանատվություն եք կրելու: Դուք և ձեզ սատարողներն ու սպասարկողները Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ի մասնավորի` տեղեկատվական անվտանգությունը խաթարող հիմնական անձինք եք, մի բան, որի նախադեպը չկա համաշխարհային պատմության մեջ:
  20. Դուք եք կրում հղի հայ կնոջն ու ԱՊԱԳԱ ՀՀ քաղաքացուն սպանելու ողջ պատասխանատվությունը և դա ամենամեծ ու ողբալի խորհրդանշանն է, որը որպես խարան կրելու եք ձեր ողջ կյանքում:

Հայ ժողովրդի ու նրա կերտած պետականության հենց այս սև էջերն եք շարունակում լցնել ու լրացնել, ձեզ սպասարկող ինքնությունից ու արժանապատվությունից զուրկ վայ-մտավորականներով հանդերձ…

Ինչ վերաբերում է գնդակահարությանը և հարմար պատին, ապա ազատ զգացեք ինքնուրույն որոշելու, թե ինչ տրամաչափի գնդակ կնախընտրեիք այս պարագայում: Ես քրիստոնեաբար հրաժարվում եմ ձեզ գնդակահարելուց, քանի որ ըստ ՀՀ գործող օրենքների, խիստ ցանկալի եմ դիտում ձեզ ցմահ ազատազրկելը, որպես ազգային դավաճանության և հայկական պետականության լուծարման գործին լծված անձի դեմ կիրառվելիք պատժի կենդանի ապացույց»:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead