Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


Դատարանը վարույթ է ընդունել Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ըննդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դատարանը վարույթ է ընդունել Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ըննդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի: Այս մասին Գարեգին Խումարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

«Բարդ, լարված և չափազանց հետաքրքիր այս տարին կարևոր լուրով եմ ամփոփում։ Դատարանը վարույթ է ընդունել հայցս ըննդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի (ՀՀԽ), որը, մեծի մասամբ բաղկացած լինելով գործող իշխանությունների թիմակիցներից և համախոհներից, ամիսներ առաջ չեղարկելով անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը, փաստացի իրեն էր վերապահել Հանրային ռադիոընկերության տնօրեն ընտրելու իրավունքը և վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ ռադիոյի տնօրենի «ընտրություն» էր անցկացրել առանց անկախ ընտրիչների, ինչի հետևանքով Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկը հանձնվել էր վերջին շուրջ 30 տարին արտասահմանում բնակված օտարերկրյա քաղաքացու (ասում են՝ հայկական անձնագիր էլ ունի, բայց վստահ չեմ), ով «մրցութային» հարցազրույցի օրն իսկ իր մշտական բնակության երկրում էր և ՀՀԽ անդամների հետ շփվում էր հեռավար։

 Փոխարենը Հայաստանում էր նախորդիվ, երբ «մրցույթի» ընթացքին զուգահեռ «մրցույթի» պատասխանատու՝ ՀՀԽ նախագահ Արա Շիրինյանի հետ միասին հայտնվել էր Կառավարության շենքի մատույցներում, ինչի փաստը երկուսն էլ չեն հերքում։ Իմ տվյալներով՝ զբոսանքը մատույցներիով չէր ավարտվել։

ՀՀԽ առանձին անդամներ հրապարակային իրենց խոսքում առանձնապես չեն էլ թաքցնում, որ խնդիրն անցած տարի վարչապետ Ն․ Փաշինյանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցի կապակցությամբ հրապարակածս խմբագրական հոդվածն է, և որ ինձ չընտրելու որոշում ունեին դեռ մրցույթը չհայտարարած։ Գործընթացները զարգանում էին պետական մարմինների աշխատանքի, սահմանամերձ շրջանների խնդիրների, հասարակական-քաղաքական առանցքային դերակատարների լուսաբանման շեշտադրումների, ինչպես նաև Հանրային ռադիոընկերության աշխատակիցների սոցցանցերում մասնավոր կարծիք հայտնելու ազատության վերաբերյալ իմ և խորհրդի անդամների միջև խորացող անհամաձայնության ֆոնին։

Լայն իմաստով ողջ այս պատմությունը պարզ մի բանի մասին է՝ ո՞ւնի արդյոք իշխանությունը հանրային հեռարձակմանը միջամտելու իրավունք։ Ես պնդում եմ, որ չունի և սույնով ուզում եմ ևս մեկ անգամ անվստահություն հայտնել Հանրային Հեռարձակողի Խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, անդամներ Արամ Սուքիասյանին, Արփի Ոսկանյանին, Վահագն Թևոսյանին, Վասակ Դարբինյանին և Վարուժան Օլքինյանին՝ հանրային հեռարձակման բնույթին և արժեքներին հակասող վարքագիծ դրսևորելու կապակցությամբ։

Վստահ եմ՝ դատարանը բավարարելու է հայցս, լինելու է նոր՝  մրցույթ և շուտով վերադառնալու եմ աշխատանքի։

Սակայն ողջ այս պատմությունն անիմաստ է առանց հանրային հեռարձակում իրականացնող ընկերությունների կառավարման մարմինների ձևավորման և պաշտոնավարման սկզբունքների լիակատար վերանայման, ինչպես նաև հանրայինների խմբագրական ազատությունը երաշխավորող նոր մեխանիզմների ներդրման, ինչին անկասկած շարունակելու եմ հետամուտ լինել»,-գրել է Խումարյանը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

 

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia