Հայ շախմատիստները մասնակցում են Ֆիրդուսու անվան մրցաշարին
SPORTԻրանի Մաշհադ քաղաքում մեկնարկել է Ֆիրդուսու անվան շախմատի 6-րդ բաց միջազգային մրցաշարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հյաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյ անը, մրցաշարին մասնակցելու համար Իրան են մեկնել Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
Հայաստանի վարկանիշային աղյուսակում Կարեն Գրիգորյանը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ Հովհաննես Գաբուզյանը 12-րդն է:
Իրանի մրցաշարին մասնակցում են 12 երկրից 200 շախմատիստ, որոնցից 16-ը գրոսմայստերներ են, 5-ը միջազգային կարգի վարպետներ: Հայ շախմատիստներից Կարեն Գրիգորյանը մրցաշարում վարկանիշով 3-րդն է, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ 5-րդը:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



