Միայն զենքի՛ ուժով է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ստեղծել 100.000-անոց Ազգ-Բանակ. Խաչիկ Ասրյան
BLOGՄիայն զենքի՛ ուժով է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ասել է թե՝ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը (այդ թվում՝ ազատագրելով Արցախն ու միավորելով Հայաստանին), այլ ոչ թե թշնամի Ադրբեջանի կողմից անընդհատ ցուցաբերվող ագրեսիան Հայաստանի ներսից և դրսից դատապարտող հայտարարություններով:
Հայ ժողովուրդն (այդ թվում՝ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը) այսուհետ պետք է անհապաղ զինվի՝ դառնալով 100.000-անոց Ազգ-Բանակ (50.000-ը՝ զորահավաքից, 50.000-ը՝ Զինված Ուժերից, Սահմանապահ Զորքերից, Ոստիկանության Զորքերից), ասել է թե՝ մեկ տարվա ընթացքում անհնարինը դարձնել հնարավոր՝ ստեղծելով 100.000-անոց Ազգ-Բանակ: Եթե 1941 թվականին սովետական Հայաստանի մոտ 1,5 միլիոն բնակչությունից և աշխարհում այդ ժամանակ բնակվող մոտ 3,5 միլիոն Հայերից Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 Հայ (որոնցից զոհվել են շուրջ 300.000-ը), հիմա Հայաստանում բնակվող շուրջ 3 միլիոն Հայերից և աշխարհում բնակվող շուրջ 7 միլիոն Հայերից ո՞նց կարող է չկարողանանք ստեղծել 100.000-անոց Ազգ-Բանակ:
Միայն Եռագույնի շուրջ համախմբված Հայ ժողովուրդը կարող է ստեղծել 100.000-անոց Ազգ-Բանակ, որը կլինի ահ ու սարսափը Հայաստանի ու Հայ ազգի բոլոր թշնամիների համար:
Պարտադի՛ր է համախմբումը Եռագույնի շուրջ:
Պարտադի՛ր է ստեղծումը Ազգ-Բանակի:
Պարտադի՛ր է վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանի տարածքային ամբողջականության:
Պարտադի՛ր է հզորացումը Հայաստանի:
Կունենա՞նք 100.000-անոց Ազգ-Բանակ, ուրեմն, կապահովենք Հայաստանի ու Հայերիս տեղն արևի տակ, չե՞նք ունենա 100.000-անոց Ազգ-Բանակ, ուրեմն, կապահովենք Հայաստանի ու Հայերիս թշնամիների՛ տեղն արևի տակ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
4
IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
5
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation



