Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Նիկո՛լ, Լևոնից, Սերժից ու Ելցինից լավ տղա չլինես, տերերդ քեզ տանելու են․ Էդուարդ Շարմազանով

INTERVIEW
 

Հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքական էլիտան, մտավորականությունը, հավաքական հայն այս պահին պարտված են թուրքական տրոյական ձիուն։ Ժողովուրդների պատմությունը վերելքների ու վայրէջքների, հաղթանակների ու պարտությունների պատմություն է։ Այս փուլը, մեր ժողովրդի և մեր բոլորի, յուրաքանչյուրի անձնական պատմության մեջ այս վերջին տարիները պարտության ժամանակաշրջան են։ Սա շատ խոր հարց է, որն ունի բազմաթիվ շերտեր։ Եթե իշխանափոխությունը հնարավոր լիներ, կարվեր։ Իհարկե, մեր քաղաքացիները կարող են սլաքներն ուղղել ընդդիմության, նախկին ղեկավարների, ազգային էլիտայի, եկեղեցու ուղղությամբ, պնդել, թե լավ չեն աշխատել։ Այո՛, եթե Նիկոլ Փաշինյանի թրքահպատակ ռեժիմն այսօր կառավարում է Հայաստանում, հայաթափել է Արցախը, հրաժարվում է ազգային ինքնությունից, բնականաբար, ձախողել ենք բոլորս։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Չի կարելի ասել, թե ընդդիմությունը ոչինչ չի արել։ Ոմանք լուրջ դեմքով հարցնում են՝ ինչո՞ւ չի ստացվել, այսպես կամ այնպես պետք է անեին։ Սերժ Սարգսյանը 2018 թվականի դեպքերի մասին ասել է, որ ինքը պարտվել է ոչ թե Նիկոլին, այլ ավելի հզոր ուժերի, այդ թվում՝ նաև արտաքին։ Հիմա մենք այս փուլում, ազգային միտքն ու ուժերը, ընդդիմությունն ու ժողովուրդը, Արցախն ու Եռաբլուրը, Ծիծեռնակաբերդն ու Սարդարապատը սրբություն համարող մարդիկ պարտվել են ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ օտար, ավելի կոնկրետ՝ թուրք-բրիտանական ուժերին։ Նիկոլ Փաշինյանն ու իր ռեժիմն ընդամենը խամաճիկներ են։ «Մաշինա վրեմենին» խորհրդային տարիներին՝ 70-ականներին, մի լավ երգ ուներ՝ «Խամաճիկներ»։ Շատերն այն ժամանակ ասում էին, թե դա այն ժամանակվա Կենտկոմի մասին է, բայց երբ հիմա նայում ես, կարծես նիկոլական ռեժիմի մասին լինի։ Տիկնիկավարները նրանց դրսից կառավարում են»,- ասաց քաղաքական գործիչը:

«Պետք չէ մտնել էմոցիոնալ դաշտ, մենք պետք է սթափ դատենք և հասկանանք, որ, այո՛, ժողովուրդների պատմության մեջ նման դրվագներ լինում են։ Մենք առաջին նման ժողովուրդը չենք։ Հայ ժողովուրդն առաջին անգամ չէ, որ նման փուլի մեջ է։ Միշտ էլ պայքարն ազգայինի ու ապազգայինի միջև է։ Մեր հազարամյա պատմության ընթացքում պայքար է եղել ազգայինի ու ապազգայինի, անկախի և օտարամոլի միջև։ Այս փուլում օտարամոլն ու ապազգայինը ժամանակավորապես հաջողություն են գրանցել ազգայինի և անկախականի նկատմամբ։ Ընդդիմության երկարաժամկետ և ամենագլխավոր խնդիրը պետք է լինի Հայաստանի պետականության ազգային նկարագրի փշրանքների պահպանումը, հայկական անկախ պետականության մոտալուտ կործանումը թույլ չտալը»,- նշեց ԱԺ նախկին փոխնախագահը:

Շարմազանովի կարծիքով՝ այս նպատակների համար գործիք պետք է լինի Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հրաժարականը, քանի որ նրա ռեժիմով ՀՀ դասական իմաստով չի կարող լինել.

«Նիկոլ Փաշինյանը ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանից, ո՛չ Սերժ Սարգսյանից, ո՛չ Բորիս Ելցինից, ո՛չ էլ շատ այլ մարդկանցից է ազդեցիկ գործիչ։ Պետք չէ նրան գերագնահատել։ Երբ լինեն աշխարհաքաղաքական և ազգային հնարավոր պայմաններ, նա կգնա։ Պատերազմից հետո նա մի քանի օր ո՞ւր էր կորել, թաքստոցներում չէ՞ր։ Ո՞ւր էր իր խմբակցությունը։ Այսինքն, նույն մարդը տարբեր իրավիճակներում տարբեր վարքագիծ է ցուցաբերել։ Պետք չէ ասել, թե նա չի գնա։ Կգնա, եթե դրա համար պայմաններ լինեն։ Ընդդիմության խնդիրը պետք է լինի այդ պայմանները մոտեցնելը»:

«Նիկոլ Փաշինյանն իշխանության է բերվել ոչ թե հայ ժողովրդի ընդվզման, այլ օտար ուժերի կողմից հայ ժողովրդին մանիպուլացնելու արդյունքում։ Հետևաբար՝ առանց աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրվածության՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող հեռանալ։ Ինչպես նրան բերել են, այդպես էլ պիտի տանեն։ Մեր առաջնային խնդիրը պետք է լինի ոչ թե անձի, այլ երևույթի դեմ պայքարելը»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank