Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում
SOCIETYՎանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում պետական, համայնքային, հանրային կառույցների ներկայացուցիչների, բուհերի ուսանողների մասնակցությամբ:
Քննարկվեցին բռնության տեսակները, բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման ուղղությամբ իրավասու մարմինների և հատուկ կառույցների գործառույթները, բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները:
Խոսվեց այս բնագավառում օրենսդրական, ոլորտային բարեփոխումների, իրավական և սոցիալական կարգավորման մեխանիզմների, հասարակության իրավագիտակցության բարձրացման, կրթության դերի, իրավասու մարմինների շարունակական մասնագիտական վերապատրաստման, միջոլորտային համագործակցության և այլնի մասին:
Միջոցառումների շարքն իրականացվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից` «Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» ծրագրի շրջանակում:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



