Կառավարությունը երկուսով կրճատեց հարկային տեսչությունների թիվը
POLITICSՀՀ կառավարությունը որոշում ընդունեց միաձուլել Էջմիածնի ու Արմավիրի հարկային տեսչությունները՝ կազմավորելով Կոտայքի տարածքային հարկային տեսչություն, ինչպես նաև միաձուլել Կոտայքի ու Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները՝ կազմավորելով Արմավիրի տարածքային հարկային տեսչություն: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների անհրաժեշությամբ:
«Իրականացվող բարեփոխումների նպատակն է նվազագույնի հասցնել հարկային մարմնի ստորաբաժանումների թիվն` աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու տեղաբաշխման և անձնակազմի օպտիմալացման միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Խաչատրյանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



