«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին,իսկ ուղեղները՝ ջրիկ։
Ակնհայտ է,որ նույնիսկ ամենաորակյալ ժավելն էլ չի կարող մաքրել Նիկոլի «ձեռքերի արյունը»։
Նիկոլը բերել է աղետ ու պատերազմ։
Միշտ հիշեցնելու եմ,որ Նիկոլն է հրաժարվել 2020-ի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնել։
Հոկտեմբերի 19-ից հետո ով զոհվել է,զոհվել է ուղիղ Նիկոլի պատերազմը չդադարեցնելու մեղքով։
Ցավում եմ,որ շատերը հիշողության կորուստ ունեցան ,բայց ես լավ հիշում եմ հոկտեմբերի 19-ի հանդիպումը,որտեղ Նիկոլը մի շարք մտքերով կիսվեց.
1. Պատերազմը փաստացի պարտված է արդեն ./ուշադիր եղեք,դա ասվել է 2020 -ի հոկտեմբերի 19-ին,իսկ պատերազմը դադադեցվեց միայն նոյեմբերի 9-ին/:
2. Ունենք շատ մեծ կորուստներ.
3. Պուտինից առաջարկ կա «5 պլյուս 2» տարբերակով դադարեցնել պատերազմը՝Ալիեւը համաձայն է։
4. Խնդրել եմ Պուտինից ՝Մեղրիից մինչեւ Տեղ ու Վարդենիս ռուսական դրոշներ տեղադրեն,որ Սյունիքի վրա ագրեսիա չլինի։
5. Եթե այս պայմաններով չկանգնեցվի պատերազմը,չեմ բացառում ավելի շատ տարածքային ու մարդկային կորուստներ՝ավելի վատ պայմաններով։
Այս մտքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր։
Ու չնայած այս ամենին,նա գերադասեց հազարավոր նոր նահատակներ ունենանք,որպեսզի «իրեն դավաճան չասեն»։
Արդյունքում ՝ տվեցինք հազարավոր նոր նահատակներ,կորցրեցինք Արցախը,օկուպացված է Հայաստանի տարածքի առնվազն 240 քառ.կմ ,իսկ հայ ժողովրդի պատմության մեջ էլ Նիկոլն ու իր խմբակը մնալու են դավճանի ու աղեֆաբերի պիտակով։
Իմչքան էլ լայվ ու սելֆիներ անեք,փաստ է՝ Նիկոլը հայրենազրկման,դագաղների ու պատերազմի սիմվոլ է դարձել։
Սա է իրականությունը եւ վերջ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



