Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ruն «Հայաստանը՝ վե՞րջ, Ռուսաստանը չի՞ օգնի. ի՞նչ է ասել Փաշինյանը ՀԱՊԿի հետ հարաբերությունների «խզման» մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանն իրեն համարում է ՀԱՊԿից դուրս և մտադիր չէ վերադառնալ կազմակերպություն, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչո՞ւ է նա հերթական անգամ դեմ արտահայտվում ՀԱՊԿին, արդյո՞ք Ռուսաստանը կօգնի Հայաստանին, ի՞նչ են ասում ստեղծված իրավիճակի մասին Պետդումայում ու Դաշնության խորհրդում: Ըստ Նիկոլ Փաշինյանի, Երևանի և ՀԱՊԿի հարաբերություններն անցել են «անդառնալիության կետը»։ Այդ հայտարարությունն արվել է հանրապետության խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին։ Ներկայում, ըստ Փաշինյանի, Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿից դուրս և չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ «Մենք ուղղակի վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, քանի որ, ըստ էության, մեզ համարում ենք ՀԱՊԿից դուրս, թող անեն՝ ինչ ուզում են։

Այս իրավիճակը գնալով դժվարացնում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ, եթե չասենք՝ անհնարին է դարձնում։ Կարծում եմ, որ այստեղ մենք անցել ենք անշրջելիության կետը», ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։ Միևնույն ժամանակ, news.ruի դիվանագիտական աղբյուրը նշել է, որ ՀԱՊԿը Հայաստանի դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ստացել, և այս պահին «ոչ ոք չի հասկանում», թե ի՞նչ «անդառնալիության կետի» մասին է խոսում Փաշինյանը: Բացի դա, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը դեկտեմբերի 4ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի չմասնակցությունը չի ազդում ՀԱՊԿ արդյունավետության վրա։ Միևնույն ժամանակ, կազմակերպության անդամները «ենթադրում են, որ Հայաստանի Հանրապետությունն իրենց դաշնակիցն է, և Հայաստանի նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները մնում են»։

Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին news.ruի հետ զրույցում նշել է, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում արդեն վաղուց է անցել «անդառնալիության կետը», Հայաստանի կառավարության ղեկավարը սկզբում ընդգծված անտեսել էր ՀԱՊԿ նիստը և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, ապա մի շարք հարձակումներ կատարել Ռուսաստանի դեմ։ «Բայց ամենակարևոր անդառնալիության կետը Ֆրանսիայում էր, որտեղ Փաշինյանը երդվեց հավատարմորեն ծառայել Արևմուտքին։ Այսօր Փաշինյանը պատանդ է դարձրել ողջ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը: Արևմուտքն այսօր փորձում է իրեն ենթարկել Վրաստանը, ինչպես դա արեց Ուկրաինայի հետ։ Նրանց թիրախը նաև Հայաստանն ու հայ ժողովուրդն են, և Փաշինյանը դարձել է արևմտյան շահերի լոբբիստ», հայտարարել է Վոդոլացկին։ Պատգամավորի խոսքով, Հայաստանում ստեղծելով արևմտյան ազդեցության բազաներ ու կենտրոններ՝ կստեղծվի Իրանի հետ առճակատման մարտադաշտ։

«Շատ ցավալի ու վատ է, որ դա տեղի է ունենում, բայց դրա մեղավորը հենց իրենք՝ հայաստանցիներն են, ովքեր արդեն մի քանի անգամ «այրվածք» են ստացել, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել, որպեսզի կանխեն այն իրավիճակը, որը կստեղծվի այնտեղ մոտ ապագայում։ Կարծում եմ, որ հիմա կավելանա այն մարդկանց հոսքը, ովքեր կսկսեն լքել Հայաստանը և փախչել Ռուսաստանում ապրող իրենց հարազատների մոտ», նշել է Վոդոլացկին։ Պատգամավորն ընդգծել է, որ, չնայած Հայաստանի իշխանությունների գործողություններին, Ռուսաստանը երես չի թեքելու հայ ժողովրդից: «Մեզ համար հայը դատարկ արտահայտություն չէ: Մենք շատ ընդհանրություններ ունենք։ Հայաստանը Փաշինյանով չի ավարտվում: Փաշինյանը արևմտյան սադրանք է, ոչ ավելին, և Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը պարզապես պետք է տեղեկացված լինի, որ Ռուսաստանը եղել է բարեկամ երկիր և մնում է այդպիսին, և մենք չենք պատրաստվում դավաճանել մեր հարաբերություններին»,- ընդգծել է Վոդոլացկին։

Դաշնային խորհրդի անդամ, միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն էլ news.ruի հետ զրույցում ընդգծել է, որ, բացի ՀԱՊԿից, ոչ ոք չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը։ «Ես ուղղակի չեմ տեսնում, թե ո՞վ կարող է փոխարինել, ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը արտաքին սպառնալիքի դեպքում, բացի ՀԱՊԿից։ Ո՞վ կփոխարինի Ռուսաստանին կամ ՀԱՊԿ մյուս երկրներին: Ամերիկացինե՞րը: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք «փոխարինել մեզ» Ուկրաինայում։ Գուցե ֆրանսիացինե՞րը, որոնք իրենք են փախչում Աֆրիկայից: Անկեղծ ասած, կարծում եմ, որ այս ամենն, ի վերջո, կանցնի։ Եվ ես հույս ունեմ, որ մեր հարաբերություններում ողջախոհությունը կգերակայի։ Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հայաստանի ժողովրդի միակ իսկական բարեկամը տեսանելի ապագայում», -հայտարարել է սենատորը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement