Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


«Նարեկի ուժն է ինձ փոխանցվել, չէր ուզի ինձ ընկճված տեսնել». Նարեկ Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք էր, համեստ, տան փոքրն էր Նարեկը: Կազմակերպված երեխա էր: Երբ սկսեց դպրոց հաճախել, տարբերվում էր հասակակիցներից: Ավելի բարձր դասարաններում իր դասընկերներն իրենից խորհուրդներ էին հարցնում, ուսուցիչներին հետաքրքիր էր նաև իր կարծիքը: Շատ գաղտնապահ էր, դրսում եղածը տուն չէր «բերում», այն, ինչ եղել էր դրսում, մնում էր այնտեղ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ասյան՝ Նարեկի մայրիկը:

Դպրոցական տարիներին Նարեկը լավ առաջադիմություն է ունեցել, հետաքրքրությունը մեծ էր «Ռազմագիտություն» առարկայի նկատմամբ: «Վայրկյանների ընթացքում կարողանում էր զենքը քանդել ու հավաքել, մաքրել: Հայրիկն էր սովորեցրել: Բարձր դասարաններում փայլուն կերպով սովորում էր այդ առարկան»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Նարեկը որոշել է կրթությունը շարունակել բժշկական ուսումնարանում:

«Ընկերուհի ուներ, իր համադասարանցին էր, սովորում էր բժշկական ուսումնարանում՝ որպես ատամնաբույժ: Նարեկն էլ որոշեց այնտեղ ընդունվել, բայց բանակից վերադառնալուց հետո. ինչպես ինքն էր ասում՝ որ Միլենին էլ մոտ լինեմ, մա՛մ: Հիմա, երբ իր ընկերները շատ հաճախ մեզ այցելում են, ասում են. «Երբ հավաքվում էինք, որոշում էինք, թե ինչ պետք է անենք, որտեղ ընդունվենք, մեր գործը հիմնենք»: Բայց Նարեկը միշտ արձագանքել է՝ գնամ բանակ, գամ, հետո կորոշենք, թե ինչ կանենք: Նախքան բանակ զորակոչվելը՝ վերջին մի քանի ամսվա ընթացքում, երբ իրեն ասում էի՝ սա անենք, նա անենք, Նարեկն արձագանքում էր՝ մա՛մ, ես հեչ, դու Գոռի համար արա: Գոռը մեծ տղաս է, նա մասնակցել է Ապրիլ յան պատերազմին, հրաշքով փրկվեց: Նարեկի այդ խոսքերից նեղսրտում էի՝ ինչո՞ւ ես նման բան ասում: «Մամ, բանակ եմ գնում, չգիտեմ, թե ինչ կլինի»: Կարծես զգար, որ իր հետ ինչոր բան է լինելու: Ծառայությունը նպատակ էր իր համար: Իր համար անընդունելի էր չծառայելու միտքն անգամ: Ես էլ վատ կանխազգացում ունեի: Երբ իրեն ասում էի՝ արի գոնե վեց ամսով հետաձգենք ծառայության մեկնելդ, Նարեկն արձագանքում էր. «Մա՛մ, ինչո՞ւ, մեկ է պիտի գնամ, ասեմ ավելին, պիտի Ղարաբաղում ծառայեմ ու թուրք սպանեմ»: Սարսափում էի այդ մտքից, բայց դա իր նպատակն էր»:

Նարեկը բանակ է զորակոչվում 2020 թ. հուլիսի 2ին: «Սկզբում կարանտինի մեջ է եղել Ասկերանում, հետո տեղափոխվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 8րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամաս: Այդ 2,5 ամսվա ընթացքում երեք անգամ հասցրել էի Ղարաբաղում լինել: Սեպտեմբերի 19ին գնացել ենք Նարեկի մոտ, աղջկաս հարսանիքն էր, նա էլ ասաց՝ եթե ուզում եք ինձ անակնկալ անել, տարեք Նարեկի մոտ: Այդ օրը Նարեկին ասել եմ՝ եղբորդ «սխալը» չկրկնես, դիրքերի անուն չտաս: Եղբայրը ծառայության ժամանակ իր դիմումի համաձայն էր դիրքեր բարձրացել՝ երկու տարի ծառայեմ ու չիմանամ, թե դիրքն ի՞նչ է: Նարեկն էլ ասաց. «Ի՞նչ ես ասում, մա՛մ, երկու տարի ծառայեմ, այն էլ՝ Ղարաբաղում, ու թուրք չխփե՞մ»: Լինելով 18 տարեկան՝ նա հայոց պատմության յուրահատուկ ընկալում ու մեկնաբանություն ուներ: Ընտանիքում բոլորիս մեջ է հայրենասիրությունը եղել, երբեք չենք ձգտել այլ երկրներում ապրել, անգամ հանգստանալ: Իմ երեխաներին միշտ ասել եմ՝ ուր էլ գնաք, ձեր տան մի կտոր աղն ու հացը, ձեր հողն ու ջուրն ամեն ինչ է ձեզ համար: Երբ խոսում էինք օտար երկրում ապրելու մասին, Նարեկն ասում էր. «Ո՞ւր գնանք, իմ տեղը մեր երկրում է, այստեղ ենք ամուր կանգնած»»:

Սեպտեմբերի 27ին սկսվում է պատերազմը: «Սեպտեմբերի 26ին Ղարաբաղում էի: Խնդրեցինք, իրեն կարճ ժամանակով դուրս թողեցին զորամասից: Հենց զորամասի դիմացը՝ մեքենայի մեջ զրուցում էինք: Իրենց մոտ արդեն լարվածություն կար, սեպտեմբերի 20ից տեղեկացված են եղել, որ պատերազմ է լինելու, բայց թե երբ, չգիտեին: Փրկված տղաներն են հետո պատմել՝ հատկապես նորակոչիկներին հաճախ հարցնում էին՝ որ պատերազմ լինի, ի՞նչ եք անելու: Տղաների պատասխանն է եղել՝ պատրաստ ենք կռվել մեր հայրենիքի համար: Իր համար նոր համազգեստ էի գնել, ամեն անհրաժեշտ բան, բայց այդպես էլ նոր համազգեստը չհագավ. «Պետք է պոլիգոններ գնամ, կգամ, նոր կհագնեմ»: Շատ լարված էր, բայց որևէ բառ չի ասել: Անընդհատ մեքենաներ էին դուրս գալիս զորամասից ու ներս մտնում: Ի վերջո, Նարեկը գնաց զորամաս, գրկեցի իրեն ու ճանապարհեցի: Պետք է հաջորդ օրը գնայինք իր մոտ, խոստացել էին մեկ օրով արձակուրդ տալ, պետք է իր հետ ժամանակ անցկացնեինք, բայց սեպտեմբերի 27ին սկսվեց պատերազմը: Զանգեց՝ մա՛մ, բոլորին վերցրու, ու դուրս եկեք այստեղից»: Մինչև հոկտեմբերի 10ը Նարեկը կապի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ:

«Օր է եղել՝ երեքչորս անգամ զանգահարել է: Երբ զանգահարում էր, կա՛մ եկեղեցում էի, կա՛մ այնտեղից էի դուրս գալիս: Նարեկն ասում էր՝ մա՛մ ջան, մենակ աղոթիր: Վերջին զանգը հոկտեմբերի 10ին էր, ինն անց կես զանգահարեց, բավականին երկար զրուցեցինք, ու վերջ»: Ցորի տղաները եղել են պատերազմի ամենաթեժ կետերում՝ Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա, Ջրական, Արա լեռ: Հոկտեմբերի 12ին մարտնչելով թշնամու դեմ, մնալով մենմենակ հարյուրավորների դեմ՝ նրանք անմահանում են Ջուվառլու կոչվող բնակավայրում: 2021թ. նոյեմբերի 2ին թշնամին Նարեկի և նրա տասն ընկերների աճյունները փոխանցեց հայկական կողմին, այն էլ՝ տղաների ընտանիքների գործադրած ջանքերի ու համառության շնորհիվ: Դեկտեմբերի 2ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ նրանց հոգեհանգիստը:

«Մեկ տարուց ավելի վարկածները շատ էին, թե ինչ է պատահել տղաների հետ: Վարկած կար, որ գուցե գերության մեջ են: Մի մասի մասունքները մի քիչ շուտ գտնվեցին, մի մասինն ընդհանրապես չկար: Մեծ հույսով, սպասումներով աղոթում էինք, բայց ավաղ... Մյուս կողմից՝ մենք գոնե տեղ ունենք, ուր կարող ենք գնալ, գիտենք, որ մեր երեխաները մեր կողքին են: Այսօր ծնող ունենք, որի երեխան ուղղակի չկա, գալիս է Եռաբլուր, պտտվում բոլոր տղաների մոտ, խունկ ծխում, զրուցում ծնողների հետ, ասում՝ դուք գոնե գիտեք, որ ձեր երեխեքը տուն են եկել, ես ո՞ւր գնամ: 15 օր տղաները մեծ վնաս են հասցրել թշնամուն, այն աստիճանի, որ թշնամին իրենց ֆիքսել է: Ուղղակի տղաներին դավաճանել են: Ի՞նչ է նշանակում երկու անգամ տղաներին տանել մի տեղ, որտեղ նրանք ընկնում են շրջափակման մեջ, երրորդ անգամ էլ են տանում նույն տեղը, որ երեխեքին տան թուրքի՞ն: Ու այդպես էլ արել են:

Նահանջ կատարեիք, տղաներն ուրիշ տեղից պաշտպանեին իրենց հայրենիքը: Եթե նահանջ կազմակերպեին, տղաներից շատերը ողջ կլինեին»: Նարեկը քույր և եղբայր ունի: Նրանք են ընտանիքին ուժ տվողը, ընտանիք, որտեղ անասելի կարոտում են Նարեկին, և նրա բացակայությունը որևէ կերպ չի լրացվում: «Ապրում ենք, բայց... Նարեկի ուժն է ինձ փոխանցվել, չէր ուզի ինձ ընկճված տեսնել: Եվ, իհարկե, աղջիկս ու տղաս են ուժ տալիս, որ ամուր լինեմ այնքանով, որքանով հնարավոր է ամուր լինել: Որքան էլ ինձ անասելի ցավոտ է Նարեկի բացակայությունը, միշտ ասում եմ՝ իմ տղան իր հայրենիքի համար է զոհվել, նա չի փախել, միայնակ չի թողել իր ընկերներին: Իրենց երդումն է եղել՝ եթե ապրում ենք, բոլորս միասին, եթե զոհվում ենք, բոլորս միասին: Իրենց երդմանը հավատարիմ են մնացել»:

Հ. Գ. Նարեկ Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation