Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանի վերջին նիստերից մեկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը քպականները խիստ ծանր տարան: Փաշինյանական իշխանության՝ ԱԺ-ում պարգևավճարանստած ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, սկսեցին լեզու թափահարել: Դե, նրանք, որ Ադրբեջանի հայտարարությունների ժամանակ «մկան ծակը հազար թումանով են առնում», նրանք, որ նույնիսկ «արևմտյան ադրբեջանի» կամ ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» թեմաներով ալիևյան հերթական զառանցանքներին այնպիսի խուսափողական պատասխաններ էին տալիս, որ տպավորություն էր ստեղծվում, թե իրականում համաձայն են այդ ամենի հետ: Մի քպական կամ, դասական դրամատուրգիայի ոճով ասած, Ա նիկոլականը սկսեց տասնամյակներ առաջ ողբերգական եղելության հետևանքով սպանված մարդու նկար թափահարել, Բ նիկոլականը «նախկինները, թալանը, կոռուպցիան» քարոզչական մոնպասիեն վերստին մեջտեղ բերեց: Գ նիկոլականը մեկ ուրիշ «նախկինացավ» հիշեց:

Հա, այն Ա նիկոլականը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե պատերազմում տարած հաղթանակը (1994-ին) հետագայում պարտության է վերածվել... ընտրությունները կեղծելով, ու նմանօրինակ այլևայլ «մարգարտաշող» փայլատակումներ եղան: Բայց, ախր, ովքեր ինչերի մասին են խոսում, էլի: Եթե հակիրճ, ապա փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, ավելի ստույգ՝ իրենց խոսքերով ասած՝ «ուսապարկերը», այդ թվում՝ Ա, Բ, Գ... Ք նիկոլականները վաղուց են կորցրել (մսխել) որևէ խոսք ասելու, առավել ևս, որևէ մեկի հասցեին բան ասելու բարոյական ու քաղաքական իրավունքը: Չէ, սա արդեն նույնիսկ զավեշտ էլ չէ... Ստացվում է, որ պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի պարտության խորհրդանիշ քպականները խոսում են պարտության մասի՞ն: Արցախը կորստի մատնած, Արցախն ուրացած, հազարամյակների ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափման հասցրած փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պարտությունի՞ց են խոսում:

Հաջորդը. ախր, այդ ո՞ր իշխանության ներկայացուցիչն է սպանությունից խոսում, էլի: Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցի՞չը: Այն իշխանության, որի կառավարման պայմաններում շուրջ 5 հազար երիտասարդ զինվորներ ու սպաներ մահվան մատնվեցին: Իսկ դրանից հետո, մանիպուլ յացիաների «գուրու» և կուսակիցների հեռախոսների անձնական նամակագրությունը քչփորելու վարպետը հայտարարեց, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»: Այն իշխանության, որի կառավարման պայմաններում 15 երիտասարդ զինվոր զորանոցի տակ հարմարեցված գոմանման տարածքում ողջողջ այրվել է: Ա՜խ, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը մեր զոհերը «պլյուսմինուս 50»-ով է հաշվում... Նման զգայուն թեմա է շոշափում ներկայացուցիչը մի իշխանության, որի անդամներից մեկի մասնակցությամբ բանակի սպա է դաժան ծեծի ենթարկվել, ապա 3 տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացել: Ըստ որում, որքան հայտնի է, իրական և օրինական պատիժ չի հետևել, իսկ սպանության գործին առնչվող նիկոլականը նույնիսկ պաշտոնի բարձրացման է արժանացել:

Չէ, լուրջ, էլի, ո՞վ է խոսում սպանություններից ու անպատժելիությունից: Նիկոլականնե՞րը, Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչնե՞րը: Նրա՞նք, որոնց ղեկավար Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենան վրաերթի ենթարկեց փողոցն անցնող հղի կնոջը՝ սպանելով թե՛ նրան, թե՛ նրա չծնված երեխային: Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկեցին ու «թռան» դեպքի վայրից. մեքենայում գտնվող Փաշինյանը նույնիսկ չկարգադրեց, որ կանգնեն, տեսնեն՝ ինչ է եղել, տուժածին անօգնական վիճակում թողեցին փողոցում արնաշաղախ ընկած ու փախան դեպի «դաչաներ»: Հա, ու մինչև օրս ոչ մեկը այս սպանության համար պատասխանատվության չի ենթարկվել: Ու նմանները դեռ համարձակվում են ծպտո՞ւն հանել, համարձակվում են այլոց դիտողությո՞ւն անել, առհասարակ նման թեմանե՞ր արծարծել: Ո՞նց, էլի: Մի իշխանություն, որի պաշտոնավարման ընթացքում աննախադեպ իրավախախտումներ են կատարվել, Սահմանադրություն է ոտնահարվել ու ոտնահարվում ամենօրյա ռեժիմով:

Մի իշխանություն, որը ժողովրդավարության անվան տակ փորձում է տոտալ բռնապետություն սահմանել երկրում: Մի իշխանություն, որ կալանավորմամբ գործնականում տանջամահ արեց Արմեն Գրիգորյանին, որը հենց դատարանի դահլիճում կնքեց մահկանացուն: Մի իշխանություն, որ խաղաղ, անզեն ցուցարարների վրա տասնյակ բեկորավոր նռնակներ նետեց՝ վիրավորելով ավելի քան 100 մարդու, իսկ մեկին դարձնելով հաշմանդամ: Ու նրանք դեռ համարձակվում են բարոյականությունից խոսե՞լ, օրենքից խոսե՞լ: Պարտության խորհրդանիշները, կրկնենք, երկիրը աղետի մատնածներն ու նորանոր աղետների սպառնալիքի տակ դնողնե՞րն են պարտությունից խոսում: Այն էլ՝ ինչ են խոսում. ձգտում են նախորդած շրջանի ձեռքբերումներն ու հաղթանակները բնորոշել որպես ձախողումներ ու պարտություններ:

Այսինքն, քիչ է, որ համայն հայության 1988-2018 թվականներին ունեցած ձեռքբերումները, զոհողությունները, թափած արյունը ջուրն են գցել, զրոյացրել են, մի հատ էլ ուզում են ջնջել այդ հաջողությունների հիշողությունները, որպեսզի իրենց ձախավերությունը արդարացնեն: Ու, առհասարակ, ավելի քան 6 տարի պետության ղեկին գտնվող, բոլոր պետական կառույցներն իր բուռը հավաքած իշխանությունը խոսելու տեղ չունի ոչ միայն բարոյական առումով, այլև հենց իրավական, քանի որ մինչև այժմ մատի փաթաթան դարձրած իր ոչ մի մեղադրանք չի կարողացել ապացուցել ու հիմնավորել անգամ: Խոշտանգել, մահվան հասցնել, այո, կարողացել է: Վարկաբեկել ու «մասկիշոուներ» անել, այո, կարողացել է: Քաղաքական հետապնդումներ, վայրիվերո բռնաճնշումներ, հակաժողովրդավարական, տո հենց մարդկային, բարոյական առումներով՝ ցածրոգի պահվածք, այո՛, դրսևորել է, այդ թվում՝ իր իսկ «թիմակիցների» հանդեպ... Ու, հա, կոռուպցիայից, թալանից խոսում են... փաշինյանական իշխանության ներկայացուցիչնե՞րը:

Նրա՞նք, որոնց հետ կապված օր չի անցնում, որ մամուլում կամ պարզապես՝ ի լուր հանրության, մի նոր կոռուպցիոն բնույթի սկանդալ չծագի: Մերօրյա կորեյկոներն ու, միաժամանակ, «նյուվասյուկիական» «ծրագրեր» տարփողող բենդերները խոսում են... կոռուպցիայից: Ճիշտ հասկանանք բուն հարցը. ցանկացած իշխանություն էլ ունի արատներ, ոչ մեկն էլ սուրբ չէ, ամեն մի իշխանության ժամանակ էլ եղել են տարբեր պատահարներ, ողբերգական դեպքեր: Ինչ են արել «նախկինները», թող իրենք պատասխան տան ու, ի դեպ, տալիս էլ են: Բայց փաշինյանական իշխանությունը, որ տեղով մեկ ողբերգական դեպքերի ու աղետների անընդհատ շղթա շարան է, ոչ միայն պարտության, այլև կոռուպցիայի խորհրդանիշ է ու վաղուց տվել անցել է բոլոր նախկիններին՝ միասին վերցրած, ընդհանրապես խոսելու տեղ չունի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network