Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Ես աշխատում եմ, ես կին չեմ խաղում. Հրանուշ Հակոբյան. լուսանկարներ

LIFE

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հեղինակավոր կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։

unnamed-116

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հրանուշ Հակոբյանը ծնվել է 1954թ., ապրիլի 12, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում

Կրթություն
1970 թ. ոսկե մեդալով ավարտել է Գավառի թիվ 1 դպրոցը
1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը
1989 թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան
1994 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է:

Աշխատանքային գործունեություն
1975-1983 թթ. – Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս
1978-1983 թթ. – ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար
1983-1985 թթ. – ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար
1985-1990 թթ. – ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել է ՀամԼկեմ Կենտկոմի բյուրոյի անդամ (Մոսկվա)
1986-1990 թթ. – ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ
1990-1995 թթ. – ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
1995-1996 թթ. – նույն հանձնաժողովի նախագահ
1995-1997 թթ. ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
1996-1998 թթ. – ՀՀ սոցիալական ապահովության նախարար
1996-2008 թթ. – Միջխորհրդարանական միության միջազգային վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ապա ղեկավար, Կանանց հիմնախնդիրները համակարգող խորհրդի անդամ
1999-2003 թթ. – ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ
2003-2008 թթ. – ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2008 թ. հունիսից – ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ
2008 թ. հոկտեմբերից` ՀՀ սփյուռքի նախարար,
2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում
ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 23-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում:

հր

Այլ տվյալներ
Հեղինակ է 6 գրքի և 40-ից ավելի գիտական աշխատանքների: «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մի շարք այլ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր, Հայ կանանց միջազգային միության նախագահ, ԵՊՀ-ի, ԵԲՀ-ի խորհուրդների անդամ, ԳՊՀ-ի խորհրդի նախագահ: Ստեղծել է երիտասարդական խորհրդարանը: Դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Գավառի պետական համալսարանում:
Ճանաչվել է տարվա լավագույն կին, տարվա լավագույն պատգամավոր, լավագույն քաղաքական գործիչ:
2008 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի կոչում: Պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով (1986թ.), «Արժանիքի համար» շքանշանով (Ֆրանսիայի Նախագահի հրամանագրով, 2008թ.), Մխիթար Գոշի մեդալով (ՀՀ Նախագահի հրամանագրով, 2011թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ /ՀՀ Նախագահի հրամանագրով /2015թ./, ԼՂՀ 20 ամյակի հուշամեդալով (2011թ.), ՀՀ զինված ուժերի 20 ամյակի հուշամեդալ (2012թ.): Ունի պետական և գերատեսչական պարգևներ, մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի հուշամեդալ (2005թ.), ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006.2008թթ.), ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալ (2014թ.), ՀԲԸՄ ՀԵԸ ոսկե մեդալ (2013թ.), ՀՀ վարչապետի խրախուսական պարգև (2014թ.),«Ֆրիտյոֆ Նանսեն», «Խաչատուր Աբովյան», «Միխաիլ Լոմոնոսովի», «Պետրոս Մեծ», «Վալերի Բրյուսով», «Համագործակցության համար», «Աշխատանքի համար», «Դավիթ Անհաղթ» մեդալներ, ՀՇԱ-ի «Պատվո մեդալ», ՀՀ «ԵԿՄ 20-տարի» հոբելյանական մեդալ /2015թ./, ՀՀ ԵԿՄ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ /2015թ./, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի հոբելյանական մեդալ /Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող համառուսաստանյան հանձնախումբ, 2015թ./:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:

naxarar

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Հրանուշ Հակոբյանն ունի երկու քույր եւ մեկ եղբայր։

«Դպրոցում շատ չարաճճի էի: Դասերս 10 րոպեում էի սովորում, հորիցս վերցրել եմ նրա անծայրածիր հիշողությունը, դրա համար շնորհակալ եմ, դա ինձ աշխատանքում շատ է օգնում: Մայրս ուզում էր, որ ես բժշկուհի դառնամ, հայրս, երբ 5-րդ դասարան էի, ասաց, որ իմ աղջիկը պետք է մաթեմատիկոս դառնա եւ դրանով հարցը փակվեց»,- պատմում է նախարարը։

Hranush Hakobyan

Խոստովանում է, որ մանուկ հասակում փորձել է նմանվել եղբորը եւ իրենց միջեւ մրցակցություն է եղել։

«Երբ դպրոց էի հաճախում, եւ’ հայրս էր տնօրեն, եւ’ մայրս։ Մեր ընտանիքում գիտությունն ու կրթությունը առաջին պլան էր մղված։ Չէի կարծում, որ ծնողներս, լինելով դպրոցի տնօրեններ, ես պետք է լավագույնը չլինեմ։ Միշտ ձգտել եմ լավագույնը լինեմ»,- ասում է Հրանուշ Հակոբյանը։

11_1

ԾՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Հրանուշ Հակոբյանի խոսքերով, իր գլխավոր խորհրդատուն այժմ մայրն է։

«1983թ, երբ ես դարձա Հայաստանի երիտասարդության կենտկոմի քարտուղար, եղբայրս էլ` Զոդի հանքերի տնօրեն, հայրս մեզ նստեցրեց եւ ասաց. երկուսդ էլ մեծ ճամփա եք դուրս եկել, կյանքում, եթե այդպես է հաջողվել, դուք պետք է նվիրվեք գործին մինչեւ վերջ եւ երկրորդ` պետք է պատիվ ստեղծեք, եթե ձեզանից որեւէ մեկը որեւէ անօրինական, սխալ քայլ արեց, ինձ հետ գործ չունեք: Իմ հոր պատվիրանը ես եւ իմ ընտանիքի անդամները մինչեւ այսօր պահում, պահպանում ենք սրբորեն։

Ես Ճակատագրի կամոք այնպիսի ընտանիքում եմ ծնվել, որ իմ ծնողները ինձ համար օրինակ են եղել, նրանք մեծ ազդեցություն են ունեցել իմ կյանքի ճանապարհի վրա»,- ասում է նախարարը:

Հայրը մասնագիտությամբ պատմաբան էր, փիլիսոփա, բանասեր, մայրը` պատմաբան, աշխատել է դպրոցի տնօրեն:

hranoush2

Հրանուշ Հակոբյանը հետադարձ հայացք գցելով իր կյանքին, չի փոշմանում իր որեւէ արարքի համար. «Կանեի այն, ինչ արել եմ, իմ անցած ճանապարհում չկա որեւէ բան, որ ես մեղանչեմ։ Սխալներ կան, թերություններ կան, բայց սկզբունքային հարց չկա, որտեղ ես ամոթ զգամ, որտեղ իմ խիղճը տանջի»,- նշում է նա։

hranush-hagopian

ԿՆՈՋ ԴԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԿԱԿԱՆՑ ՄԱՍԻՆ

«Կնոջ դերը հասարակության մեջ երեխաներ դաստիարակելն է եւ երբ կինը սկսում է երեխա դաստիարակել, նա իր հասակակից տղամարդուց առնվազն տասը տարով ետ է մնում: Ես աշխատում եմ, ես կին չեմ խաղում: Ինչ կանացի հմայք, նազանք, ես դա չեմ ընդունում, կանացի խելքն է կարեւոր: Կին լինելը ինձ չի խանգարել, ես իմ աշխատանքային տարիների ընթացքում չեմ հիշում, որ որեւէ տղամարդ ինձ վիրավորի։

Եթե ես տղամարդուն կարող եմ ներել իր ծայրահեղությունների համար՝ խմել, ծխել, կնոջը չեմ ներում. հայ կինը պետք է չափավոր լինի ամեն ինչում: Իմ հավատամքը հայ կինն է, իսկ ամենամեծ օրինակը՝ մայրս: Կինն ընտանիքում պետք է լինի ամենախելացին ու կազմակերպվածը, որպեսզի կարողանա ցույց չտալով կառավարել ընտանիքը, անել այնպես, որ ընտանիքի գլուխը լինի հայ տղամարդը: Կուզեի նաեւ, որ հագուկապի մեջ, ընդունելով գեղեցիկը, մոդայիկը, ժամանակակիցը, երբեք-երբեք չափի հարցում մեզ չկորցնենք: Եթե բոլոր ազգերի կանանց շարեն, հայ կինը պիտի տարբերվի իր կերպարով»,- կարծում է Հրանուշ Հակոբյանը:

691783

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Անձնականի մասին տիկին Հակոբյանը չի սիրում խոսել: Ասում է` դպրոցական սերեր էլ չեն եղել: «Ես շատ ուժեղ եմ եղել, բոլորը ինձանից վախեցել են»,- ասում է նա:

Հրանուշ Հակոբյանը ամուսնալուծված է եւ չունի երեխաներ. «Մի բան պետք է կորցնես, որ մյուսը լավ լինի, երբ մի բան ջարդվում է, այլեւս վերջացավ: Ես այդ էջը փակել եմ: Ես նվիրվել եմ այստեղ: Ես կարծում եմ, որ ընտանիքի ամենամեծ կապը երեխան է, եթե երեխա չկա, ուրեմն ընտանիքը չի կայանում, առավել եւս եթե մի մեծ սեր էլ չկա: Քրոջս եւ եղբորս երեխաները բոլորը իմն են, ես ամենահարուստ մայրն եմ, նրանք ինձ իրենց ծնողներից շատ են սիրում: Ես երջանիկ եմ այստեղ, իմ աշխատանքով, իմ ընտանիքով, իմ մտերիմների տված ջերմությամբ: Կարծում եմ` ես ոչ լիարժեք կյանքով չեմ ապրել»:

հ

ԻՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես մի քիչ էմոցիոնալ եմ, ինչը խանգարում է, եթե ես մի քիչ անտարբեր լինեի, մի քիչ էլ էգոիստ, ավելի լավ կլիներ, բայց չեմ, ես արտաքինից շատ խստաբարո եմ երեւում, բայց ինձ ճանաչողները գիտեն, որ ես շատ փափուկ եւ մեղմ սիրտ ունեմ, ինձ անմիջապես կարելի է խեղճացնել որեւէ մարդկային ճակատագիր իմ առաջ դնելով: Մեջս անանձնականը շատ է եւ քանի կյանքս առաջ է գնում, այնքան ավելանում է. դա լավ չէ, բայց չեմ կարողանում կանգնել, աշխատանքը ինձ տանում է»,- խոստովանում է նախարարը։

hakobyan2

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Երիտասարդ տարիներին ավելի սուր էի վերաբերում քննադատությանը, այսօր ավելի անտարբեր եմ դարձել։ Եթե ճիշտ է քննադատությունը, ապա անպայման այդ մասին մտածում եմ, փորձում ուղղել կամ ուղղվել»։

03

ԱՌՕՐՅԱՆ

«Աշխատում եմ առավոտից մինչեւ երեկոյան շատ ուշ: Առավոտյան արթնանում եմ, արագ-արագ ինձ կարգի բերում, խմում մեկ բաժակ սուրճ եւ շտապում աշխատանքի, աշխատասենյակում նախ ստուգում եմ 2 էլէկտրոնային փոստերս, արագ թերթում եմ թերթերը, հետո հանդիպումներ, քննարկումներ:Ես չեմ հիշում վերջին տարիներին կիրակի օր, որ աշխատանքի չգամ: Խոհանոց գրեթե չեմ մտնում, բայց շատ եմ սիրում, եւ պատճառն այն է, որ քիչ եմ լինում այնտեղ: Ձեռքիցս շատ բան է գալիս։ Չկա այնպիսի ճաշատեսակ, որ ես չկարողանամ պատրաստել: Ամենադժվար բանն ասեմ. նույնիսկ կարողանում եմ անկողինները քանդել, բուրդը լվանալ, ներքնակ, վերմակ կարել: Հիմա էլ երբեմն ամռանը մամայիս օգնում եմ այդ գործերում:

Հանգստանում եմ երեխաների, թոռնիկների հետ, ընտանիքի գրկում, աղմկոտ տեղեր, խնջույքներ չեմ սիրում, սիրում եմ բնության գրկում թափառել, ընթերցել, եթե դրա ժամանակը լինում է, հրաշք կլիներ, եթե կարողանայի շաբաթական գոնե մի ժամ թենիս, բադմինտոն խաղալ: Թենիսից եւ բադմինտոնից առավել սիրում եմ բանաստեղծություններ կարդալ եւ սովորել.Ասմունքն է իմ հոբբին»:

jpg

ՈՃԸ.

«Սիրում եմ չափավոր, պաշտոնական հագուստը, ներկայանալի, ճաշակով հագնվել, որովհետեւ ամեն օր քո ազգն ես ներկայացնում, պետությունդ, իրավունք չունես գզգզված, վատ հագնված լինել: Բայց խոսքը բրենդների, մեծ գումարների մասին չէ:

Հագուստը գնում եմ ճամփորդությունների ժամանակ, նախընտրում եմ ֆրանսիական օծանելիք, սիրում է կրել մարգարիտներ եւ կրծքազարդեր, իսկ հագուստը պաշտոնական եւ դասականը, ընդ որում գերակշռում է սեւը եւ սպիտակը։ Սկզբնական շրջանում հագուստս ընտրելիս ինձ օգնում էին քրոջս աղջիկները, հիմա այդ առումով մի քիչ խեղճացել եմ, որովհետեւ ամուսնացրել եմ: Կարեւոր է հագուստը լինի հարմարավետ եւ դրանով դու քեզ լավ զգաս: Ամերիկայում մեկ ժամ խանութ մտնելով` ընտրում եմ հագուստս»:

hakobyan1 հակկահ Hranush-Hakobyan

 

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program