ԶՊՄԿ-ն ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը
SOCIETYԶՊՄԿ-ն ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական, անընդմեջ 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաեւ տեղեկատվություն՝ առաջիկա տարիների թիրախների եւ անելիքների վերաբերյալ։
Ներկայացվեցին նաև սոցիոլոգիական հարցումների, սոցիալ-տնտեսական հետազոտությունների արդյունքներ:
Հայաստանի Հանրապետությունում հարցվածների մեծամասնությունը՝ 77%-ը, կարծում է, որ կարելի է ունենալ միաժամանակ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն ու զարգացած տնտեսություն։
Սյունիքի մարզում հարցվածների մեծամասնությունը՝ 69․8%-ը նույնպես այդ կարծիքին են, ընդ որում այս միտքը հիմնականում ընդունելի են համարել 31-45 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, քաղաքաբնակ հարցվողները։
Սոցիալ-տնտեսական վերլուծության համաձայն, Հայաստանի արդյունաբերության ավելի քան մեկ քառորդը հիմնված է հանքագործության վրա։ Սյունիքը, որտեղ գործում է ԶՊՄԿ-ն՝ ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունը, Հայաստանի ամենահարուստ մարզն է, որն իր փոքր բնակչությամբ ապահովում է մեծ տնտեսական արդյունք։
Աղքատության միջին ցուցանիշը հանրապետության մասշտաբով կազմում է 23%, դա այն դեպքում, որ ամենաբարձր մակարդակը արձանագրվել է Շիրակի մարզում՝ 43,1%, իսկ Սյունիքի մարզի աղքատության ցուցանիշն ամենացածրն է՝ 7%։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



