Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Առաքելություն ուղարկե՛ք Արցախ. արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որպեսզի համաձայն ՄԱԿ-ի կողմից տրված մշակութային ժառանգության պահպանության մանդատի, առաքելություն ուղարկեն Արցախ, փաստագրելու մարդկության դեմ կատարված մշակութային հանցագործություններն ու մեխանիզմներ կիրառեն հետագա հանցանքները կանխելու համար։

«Ստորագրյալ ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ներկայացնում են 2020 թ․ պատերազմից և 2023 թ․ հարկադրական արտաքսումից հետո Արցախից (Լեռնային Ղարաբաղ) տեղահանված անձանց, գրում են Ձեզ՝ նշելու Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և նպատակային ոչնչացման ու յուրացման դեպքերը։

Կան մշակութային ցեղասպանության ծանր օրինակներ, որոնք իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ինչպես 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

Հայկական ժառանգության դեմ հանցագործությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել․ ամբողջությամբ ոչնչացվել են Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Հայկական հոգևոր կենտրոնները պղծվել են, և հարյուրավոր խաչքարեր՝ ոչնչացվել։ Ավելի քան 30 արվեստի և թանգարանային հավաքածուներ՝ բաղկացած հազարավոր ցուցանմուշներից, կողոպտվել են Ադրբեջանի կողմից։

Եկեղեցիների ոչնչացումը ցեղասպանական գործողություն է համարվում ըստ  Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկի, որտեղ  նշված է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս։ են ցեղասպանության հետ կամ իրականացվում են դրա շրջանակներում»։

Ոչնչացվել են Հայոց ցեղասպանության, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախի պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները, ինչպես նաև անհատների նվիրված հուշաքարերը, պատմական նշանակության կամուրջներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ, դպրոցներ և այլ վայրեր։ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը և Հադրութ քաղաքի պատմական թաղամասը ամբողջությամբ քանդվել են։

Վերջերս Ստեփանակերտի ողջ թաղամասեր, ներառյալ 19-րդ դարի պատմական թաղամասը, հողին են հավասարեցվել։ Քաղաքի, նրա պատմական շինությունների և ժառանգության դիտավորյալ ոչնչացումը խախտում է Հռոմի կանոնադրության 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։

Մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները արգելված են 1949 թ․ ընդունված չորս Ժնևյան կոնվենցիաներով՝ պատերազմի զոհերի պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների, դրանց արձանագրությունների, ինչպես նաև համապատասխան ՄԱԿ-ի բանաձևերի և մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերի համաձայն։

Ադրբեջանցիների կողմից այս ոչնչացումները պատկերող տեսանյութերի լայն տարածումը դարձել է հոգեբանական ճնշման միջոց Արցախի հայերի նկատմամբ։

Ադրբեջանցիների կողմից ոչնչացվել են Մեծ Թաղեր գյուղի (Հադրութի շրջան), Սղնախ գյուղի (Ասկերանի շրջան), Հաթերքի (Մարտակերտի շրջան) և Շուշի քաղաքի գերեզմանատները։ Գերեզմանատների ոչնչացումը համարվում է անձնական արժանապատվության և մարդկային հիշողության դեմ հանցագործություն։

Համաձայն՝ 1954 թ․ Հաագայի կոնվենցիայի՝ 4-րդ հոդվածի, Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ, ցանկացած վանդալիզմի, յուրացման, կողոպուտի, ատելության կամ վրեժխնդրության գործողություններ մշակութային ժառանգության դեմ արգելվում են։

Համաձայն 1954 թ․ Հաագայի առաջին արձանագրության՝ արգելվում է օկուպացված տարածքներում մշակութային կամ հոգևոր արժեքների ոչնչացումը։ Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ․ Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ հռչակագրով։

Այնուամենայնիվ, 2020-2024 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի իրականացրել ՄԱԿ-ի կողմից իրեն վերապահված՝ համաշխարհային մշակութային ժառանգությունը պահպանելու լիազորությունը և առաքելություն չի ուղարկել Արցախ՝ տարածաշրջանի ժառանգության ներկա վիճակը փաստագրելու և այդպիսով կանխելու Ադրբեջանի կողմից հետագա ոչնչացումները։ Փոխարենը սահմանափակվել է հայտարարություններ անելով և մտահոգություն արտահայտելով։

Մենք՝ ստորագրյալները, որոնք տեղահանված ենք Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից, խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու համար, որ Ձեր կազմակերպությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կողմից մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ իր մանդատի, ուղարկի առաքելություն Արցախ՝ փաստագրելու մարդկության դեմ իրականացված մշակութային հանցագործությունները և կիրառելու մեխանիզմներ հետագա խախտումները կանխելու համար»,- ասված է նամակի մեջ:

Հետևեք մեզ՝ այստեղ

 
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network