IDBank-ը 10 000 000 դրամ է նվիրաբերել «Քեզ համար, Հայաստան» 27-րդ Հեռուստամարաթոնին
SOCIETYIDBank-ը միացել է Հայաստան համահայկական հիմնադրամի այս տարվա թվով 27-րդ հեռուստամարաթոնին՝ նվիրաբերելով 10 000 000 ՀՀ դրամ։ Հեռուստամարաթոնի նախանշած ծրագրերը շատ կարևոր ու հրատապ են մեր երկրի համար և լիովին համահունչ են IDBank-ի կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության հետ։
«Քեզ համար, Հայաստան» խորագրով Հեռուստամարաթոն 2024-ի դրամական միջոցներն ուղղվելու են սահմանային համայնքների ջրային խնդիրների լուծմանը, արցախահայերի սոցիալ-մշակութային կարիքների թեթևացմանը, ինչպես նաև պատերազմի հաշմանդամների և արցախցի գորգագործների ընտանիքների համար Բալահովիտում և Գյումրիում բնակելի ավանների ստեղծմանը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



