Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Հաագա այցի շրջանակներում դեկտեմբերի 3-ին հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին։ Հայտում են ԱԳՆ-ից:

Ստանալով կոալիցիայի բոլոր անդամ երկրների միաձայն աջակցությունը՝ Հայաստանը դարձել է կոալիցիայի 42-րդ անդամը։

Կոալիցիային անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով հարթակում Նիդերլանդների ընթացիկ նախագահությունը։

Այս կապակցությամբ նախարարները «X» հարթակում կատարել են գրառումներ։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր գրառման մեջ նշել է.

«Ուրախ եմ, որ Հայաստանը միացավ «Ազատություն առցանց կոալիցիային», որը հայտարարվեց Նիդերլանդների նախագահության ներքո Հաագայում արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ իմ հանդիպումից հետո։ Սա ևս մեկ հանգրվան է, որն արտացոլում է Հայաստանի հաստատակամ նվիրվածությունը հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված մոտեցման առաջմղմանը՝ ներառյալ առցանց հարթակներում։»

Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Մենք ուրախ ենք, որ Հայաստանը մեր նախագահության ընթացքում միացավ «Ազատություն առցանց կոալիցիային»։ Սա արտացոլում է Հայաստանի ամուր հանձնառությունը՝ խթանելու և պաշտպանելու մարդու իրավունքներն առցանց տիրույթում: Ես ողջունում եմ Հայաստանի այս քայլը:»

Հայաստանի անդամակցության կապակցությամբ «Ազատություն առցանց կոալիցիայի» կողմից հրապարակված հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ վերջին տարիներին Հայաստանը ցուցաբերել է հանձնառություն՝ պաշտպանելու և խթանելու մարդու իրավունքները համացանցում, թե՛ ներպետական նախաձեռնություններով, թե՛ միջազգային տարբեր կազմակերպություններում ակտիվ մասնակցության և գործակցության միջոցով։ Առաջնորդվելով «Թվային փոխակերպման ռազմավարությամբ (2021-2025)»՝ Հայաստանն իրականացնում է մի շարք նախաձեռնություններ՝ միտված թափանցիկ և արդյունավետ թվային կառավարման զարգացմանը, թվային գրագիտության խթանմանը և քաղաքացիների համար նորարարական տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնմանը։ Միաժամանակ, «Ժողովրդավարության գագաթաժողովի» հանդիպումներին ՀՀ ակտիվ մասնակցությունն ընդգծում է համաշխարհային մակարդակում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցում հանձնառությունը։ Հաղորդագրության մեջ նաև վկայակոչվում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղերձն առ այն, որ «ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները Հայաստանի և իր ժողովրդի համար բացարձակ արժեքներ են, և մեր օրերում, երբ մենք ականատես ենք լինում հիբրիդային սպառնալիքների և մարտահրավերների թվային տիրույթում, առանցքային նշանակություն ունի համախոհ գործընկերների ջանքերի միավորումը՝ միտված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովմանը։»

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network