Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Երկրորդ անգամ նույն խանութը թալանելուց հետո գողերը բռնվել են

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ վերջին ամիսներին էլ ավելի ակտիվ պայքար են սկսել հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ու այդ ամենը կատարվում է համայնքային ոստիկանների գրեթե ամենօրյա լարված աշխատանքի արդյունքում։ Ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 23-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Եդեսիա գյուղում գտնվող մթերային խանութից գողություն են կատարել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ս․ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ գողությունը կատարվել է նույն գյուղի բնակիչ 44-ամյա Կամո Ա․-ին պատկանող խանութից։ Ստահակները կոտրել էին դուռը, մտել ներս ու գողացել ոչ միայն կենցաղային իրեր այլև իրենց հետ էին տարել «Թել-Սել» վճարային տերմինալը։


Ահազանգով դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ու մինչ քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում աշխատում էին համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Ս․ Մարտիրոսյանի և ՀԿՀ ավագ տեսուչ Հարություն Մանուկյանի գլխավորությամբ դեպքի վայրից մոտ մի քանի կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել և գյուղից դուրս մոտ 2,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են վճարային տերմինալը՝ կոտրված վիճակում։ Պարզվել է, որ այնտեղ եղել է մոտ 500 հազար դրամ գումար, որը հափշտակել էին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Աշտարակի ոստիկանները այնուհետև հայտնաբերել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որով կասկածյալները եկել էին խանութ և հենց այդ ավտոմեքենայով գողոնը տեղափոխել։ Այդ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով օրեր առաջ ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ Երևանում վնասազերծել էին կասկածյալներից 2-ին, իսկ ևս 2-ի ինքնությունը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում խանութի աշխատակիցը իր շնորհակալությունն էր հայտնում համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին, ասելով․ «Սա երկրորդ դեպքն էր, որ խանութը թալանեցին։ Առաջին անգամ հոկտեմբերին էր, լուսամուտը կոտրեցին ու իրենց «սև գործն» արեցին։ Էդ ժամանակ դիմեցինք Աշտարակի ոստիկանություն, եկան, նայեցին, քննիչները գրեցին, ջնջեցին, փորձագետը նայեց, նկարեց, բայց ոչ մի արդյունք բացահայտելու ուղղությամբ։ Էդ գողության թանաքը դեռ չչորացած՝ նոյեմբերի 23-ին ստահակները դուռն են կոտրում, մտնում, էլի գողություն կատարում։ Ընդհանուր առմամբ մեզ պատճառվել է մոտ 2․5 մլն դրամի վնաս։ Ճիշտն ասած սկի չէինք էլ ուզում դիմեինք ոստիկանություն։ Ասում էինք՝ դե էն նախորդը թող բռնեն, տենանք ինչա լինում ու զարմացանք, որ առավոտ շուտ Աշտարակի ոստիկանները եկան, իրենց գործողությունները արեցին, մենք էլ մտածեցինք, էս էլ հերթականն է, ոչ էլ կբռնեն, բայց փաստորեն սխալվել էինք։ Հետո իմացանք երկու երեք օր ողջ գյուղում, մեր ու հարևան գյուղերի դաշտերում ինչ որ բան են ման եկել ու գյուղից հեռու գտել են տերմինալը՝ բայց թալանված, իսկ այսօր էլ իմացանք, որ դրանց բռնել են։ Անկեղծ ասած շատ ուրախացանք, որ գոնե սրիկաները էլ նման բան չեն անի, իսկ մյուսներին էլ դաս կլինի, որ եթե նման բան անեն, բռնվելու են։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր Աշտարակի համայնքային ոստիկաններին, որ օրեր շարունակ մեզնից շատ տանջվեցին, բայց արդյունքի հասան։ Մնում է կարենանք դրանցից մեզ պատճառված վնասը փոխհատուցում ստանանք»։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք թալանել էին Լուսառատ գյուղում գործող մթերային խանութներից մեկը, կոտրել «Իզի Փեյ» վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել գումար։

Նշված հասցե էին մեկնել ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ արդեն խանութի սեփականատեր, ԱՁ տնօրեն, նույն գյուղի բնակիչ 48-ամյա Ս․ Ս․-ն հայտնել էր, որ նոյեմբերի 23-ի ժամը 23։00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին գյուղի գլխավոր փողոցում գտնվող՝ իրենց կողմից օգտագործվող մթերային խանութի եվրոպատուհանը, մտել ներս, կոտրել «Իզի Փեյ» վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել մոտ 800 հազար դրամ, ինչպես նաև խանութից գողացել էին ծխախոտներ, դրամարկղում եղած գումարը և դիմել փախուստի։

Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել էր նաև փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի ծառայողները հսկայածավալ աշխատանքներ էին իրականացրել, եղեկ էին 100-ից ավելի հասցեներում, ուսումնասիրել էին մոտ 15 կմ շառավղով տարածքներ ու օրեր անց ոստիկանության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել ենթադրյալ հանցագործություն կատարող անձանց մասին։

Վեդիի ոստիկանները նոյեմբերի 29-ին հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալով ժամանել էին Երևան ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում գտնվող բազմահարկ շենքի վերելակում փախուստի պահին բռնեկ և վնասազերծել էին Երևանի բնակիչ 22-ամյա Ռ․ Մ․-ին և 32-ամյա Լ․ Ս․-ին։ Վերջինս եղել էր «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով ու կասկածյալները համայնքային ոստիկանների կողմից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Վեդիի բաժին։

Ավտոմեքենան նույնպես տեղափոխվել էր համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փաստերի ճնշման տակ պարզվել էր նաև, որ նոյեմբերի 23-ին Ռ․ Մ․-ն, Տ․ Մ․-ն և ոմն Գ․-ն Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում գտնվող խանութից նույնպես կատարել էին գողություն։ Գողացել էին «Թել-Սել» վճարային տերմինալը, տարբեր տեսակի ծխախոտներ և դրամարկղում եղած գումարը։

Ոստիկանները հայտնաբերել էին նաև «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 
Նշված անձինք ոստիկանության Վեդիի բաժնից ներկայացվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։ 

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice