Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Արցախի համերն ու հուշերն իմ գլխում են, այդ ամենը ուզում եմ վերածել ֆիլմի». Ջիվան Ավետիսյանը՝ «2020-ի հրեշտակները» ֆիլմի, Խաչմաչում ապրած մանկության և հոր հետ զրույցների մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավելի քան մեկ տասնամյակ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը կինոարվեստի միջոցով պատմում է Արցախի, ժողովրդի անցած փորձությունների և իր հայրենի հողում մարդու ապրելու արդար իրավունքի մասին։ «Ֆիլմերի միջոցով իրականությունը պատմելը իմ ուժն է և այս կյանքում իմ կոչումը»,- ասում է ռեժիսորը։

«2020-ի հրեշտակները» ֆիլմի գաղափարը ծնվեց մարտի դաշտում, երբ Ջիվանը տեսավ բժիշկների խիիզախումն ու անհավանական քայլերը:

Պատերազմի ժամանակ հասկացա, որ որպես կինոռեժիսոր չեմ կարող այս թեման շրջանցել

««2020-ի հրեշտակները» Ֆիլմի միտքը ծնվել է պատերազմի ժամանակ, երբ  Արցախի Հանրապետության  տարբեր հատվածներում տեսել եմ բուժաշխատողների կատարված աշխատանքը: Դա իսկապես աննկարագրելի ազդեցություն է թողել ինձ վրա, որովհետև յուրաքանչյուրը գնացել է սխրագործության, անձնազոհության: Եվ հենց պատերազմի ժամանակ էր, որ հասկացա, ես՝ որպես կինոռեժիսոր չեմ կարող սա շրջանցել։

Իսկապես իմ տեսածով ու զգացածով հրեշտակներ էին բժիշկները պատերազմի ժամանակ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Ջիվան Ավետիսյանն, ով պատերազմից անմիջապես հետո սկսեց հանդիպել բժիշկների հետ ու հավաքագրել իրական պատմությունները։  

Ռեժիսորը կարծում է, որ ոչ միայն 2020 թվականի, այլ ընդհանրապես բոլոր պատերազմների մասնակից յուրաքանչյուր անձ մեր երկրում ավելի շատ պետք է արժանանար գնահատանքի:

«Պատահական չէ, որ օգտագործում եմ անձնազոհություն, խիզախել, խելահեղության գնալ բառերը: Նրանք կյանքեր փրկելու համար գնացել են անհավանականին:

Կուզեի, որ պատերազմի մասնակից նահատակների ընտանիքները շատ ավելի կարևորված լինեին մեր հասարակության մեջ: Դա այն չէ, որ կենացների ժամանակ հիշենք, տոնից տոն հիշենք, դա այն չէ, որ տարբեր առիթներով կարող ենք մեր խոսքը գեղեցկացնելու համար մեջբերել կամ հիշատակել»,- անկեղծացավ ռեժիսորը:

Ջիվանի կարծիքով՝ հայկական կինեմատոգրաֆը բաց է թողել շատ կարևոր դրվագներ ու անձանց:

«90-ականներին ևս բժիշկներն անհավանականն են արել: Մենք փաստացի չունենք նման մի ֆիլմ, որը 90-ականների մասնակից հայ բժիշկների մասին պատմի:

Ի վերջո անհրաժեշտությունը կա, և առաջին հերթին մեզ համար, մեր երեխաների համար, միջազգային հանրությանը պատմելու համար»,- նշում է կինոռեժիսորը:

«Վերածնվածը» չհասցրեցինք նկարել Արցախում...

Արցախը կորցնելուց առաջ ռեժիսորն արդեն սկսել էր նկարահանել «Վերապրածը» ֆիլմը, որի նկարահանումներն այդպես էլ Արցախում չիրականացան:

«Արդեն մի տեսակ բեկում կա, որովհետև Արցախում չկարողացանք նկարել։

Դժվար է հավաքել ուժերն ու շարունակել, բայց, եթե ես չէ՝ ապա ո՞վ...

Իմ մեջ այս ամենը վերջը չէ, ես հավատում եմ և իմ ամբողջ գործունեությունը փորձում եմ ծառայեցնել հենց այդ պայքարին։

Գիտեմ, շատ բարդ է։ Ամեն օր ես արթնանում եմ մեծ, ծանր հոգսերի բեռի տակ, օր-օրի ավելի շատացող, դժվարին, բայց դա ինձ չի ընկրկում, որ ես կանգ առնեմ։

Չէ՞ որ մենք ունենք ոչ միայն պարտավորության զգացում մեր նահատակների առջև, այլ նաև պատասխանատվության զգացում՝ ապագայի, մեր երեխաների առջև»,- նշում է Ջիվան Ավետիսյանն, ում համոզմամբ՝ ռեալ գործողություններ են պետք:

«Ամեն օր՝ առավոտյան 8:30-ին աշխատանքը սկսելով, մինչև ուշ գիշեր փորձում եմ իմ արվեստի շնորհիվ ինչ-որ բան բեկել: Չասեմ՝ փորձում եմ շեղել մեր ազգի պատմական ճակատագիրը, բայց փորձում եմ գոնե իմ չլռելով ինչ-որ բան անել: Եվ հենց նպատակն ու այն հիշողությունը, որ կա իմ մեջ, ուժ է տալիս»,- ասում է նա:

Հայրս լուսահոգի է, Ստեփանակերտի թատրոնը գերևարված է, շատ մարդիկ այլևս չկան...

Ջիվան Ավետիսյանի մանկությունն անցել է Արցախի Խաչմաչ գյուղում:

Շատ դրվագներ կան, որ չի մոռանա երբեք:

«Դրանք ամեն օր ինձ հետ են: Դա հիմնականում կապված է հորս հետ, մեր գյուղի՝ իմ պապական Խաչմաչի հետ։ Ես պատանի էի, երբ աշխարհը սկսում էի ընկալել: Հորս հետ զրույցները, տարբեր աշխատանքներ՝ գյուղի դաշտերում, տանը, այգում և ամեն մի քարի, թփի հիշողությունները...

ամեն ինչ ինձ հետ է: Շատ լավ եմ հիշում այն համերը, որ կապված են մեր գյուղի տան հետ՝ մուրաբաների, դոշաբի կամ հասած սև թթի համը:

Հիշում եմ այն բացվող հորիզոնը մեր գյուղի տան պատշգամբից, գրմռացող վառարանը, աղբյուր տանող ճանապարհը, զրույցները հորս հետ։

Իմ մանկությունն ու պատանեկությունն անցել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում։ Ես դեռ անչափահաս էի ու թատրոնի երևելի դերասանների հետ աշխատանքը, այդ միջավայրում գտնվելը, ինձ շատ բան են տվել, ազդել իմ ստեղծագործական կյանքի և ընդհանրապես իմ մարդ ձևավորման վրա։

Հայրս լուսահոգի է, Ստեփանակերտի թատրոնը գերևարված է, շատ մարդիկ չկան, շատերն աշխարհով մեկ սփռված են, բայց այդ հիշողություններն իմ գլխում կան...

Այդ ամենը ես ուզում եմ վերածել ֆիլմի, էկրանավորել, խոսել, աղաղակել»,- անկեղծանում է կինոռեժիսորը:

Ֆիլմին  շատ անհրաժեշտ է պետության աջակցությունը

«Աստված առաջ, եթե կարողանանք ամեն բան ճիշտ ժամանակին իրականացնել, հաջորդ տարի կսկսենք «2020-ի հրեշտակները» ֆիլմի նկարահանումները։

Հայաստանից ու արտերկրից փորձում ենք լավագույն դերասանական կազմն ապահովել: Նկարահանման հրապարակները դեռ ընտրում ենք, դերասանները հանդիպում են թե՛ ինձ հետ, թե՛ պատերազմի մասնակից բժիշկների հետ՝ լսելու նրանց պատմությունները: Բժիշկները սովորեցնում են այն հմտությունները, որոնք կիրառելու են ֆիլմի ժամանակ, նաև այցելում են հիվանդանոցներ, տեղում ծանոթանում»,- պատմում է Ջիվան Ավետիսյանը:

Նկարահանումները հիմնականում կլինեն Երևանում և Սյունիքում։

Ֆինանսական խնդիրները փորձում են բարեգործական տարբեր ճանապարհներով լուծել:

«Ուզում ենք ազնիվ ճանապարհներով գումարը գոյացնել: Մեր նախորդ ֆիլմերից վաճառված գումարը ևս ներդնում ենք: Եվրոպացի համարտադրողները նույնպես պատրաստ են նախագծի մասը կազմել, ինչպես նաև Ռե Արմենիա հարթակում հիմա ընթանում է արշավ:

Յուրաքանչյուր մարդ, եթե պատրաստ է, կարող է իր մասնակցությունն ունենալ: Շատ կարևոր դերակատարություն կունենա նաև ազգային կինոֆոնդը։

Ջիվան Ավետիսյանը շեշտում է՝ շատ կարևոր է, որ պետությունն աջակցի ֆիլմին:

«Որքան էլ, որ սա իմ նախաձեռնությունն է, բայց ես հավատում եմ, որ նաև պետության ցանկությունը պետք է լինի խոսել 2020 թվականի պատերազմի մասնակից բժիշկների մասին, կարևորել, արժևորել, ներկայացնել ու պատմել  պատերազմի մասին»,- նշում է նա:

Ռեժիսորը տեսարան առ տեսարան մտորում ու զգում է կերպարներին, նաև բժիշկների պատմություններն են ներազդում, որ ստեղծվեն ֆիլմի հերոսները:

«Մեծ թվով դերակատարներ կան, որոնք պատմությունն առաջ են տանում: Կարող ես պատերազմի դրաման մեկ անձի միջոցով ևս ցույց տալ, բայց այն զորաշարժը, այն հավաքական աշխատանքը, որ բժիշկներն արել են, մեկ անձով կամ մեկ տասնյակով հնարավոր չէ:

Տարբեր կողմերից՝ արտերկրից ու Հայաստանից բժիշկներն իրենց նետել են, թե՛ առաջնագիծ, թե Ստեփանակերտ:

Բավական մեծ է թիվը դերասանների, ես սիրում եմ դերասանների հետ աշխատել»,- ամփոփեց ռեժիսորն ու ցանկացավ ընդգծել, որ «2020-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման համար չափազանց կարևոր է պետության աջակցությունն ու ֆիլմի համար տարբեր հարթակներից արվող արշավները:

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46