«Առանց մի վայրկյան մտածելու կգնամ սահման». Դավիթ Աֆրիկյան
PHOTO
Bem.am-ը գրում է.
«Յուրաքանչյուր կերպար ունի իր դժվարությունները: Ամեն կերպարի վրա աշխատելիս կամա, թե ակամա դերասանը որոշ չափով ներ է դնում իր անձի որոշակի գծեր»,- ասում է վերջին շրջանում ամենաքննարկվող «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի ավագ լեյտենանտ Կարեն Միքայելյանի դերակատար Դավիթ Աֆրիկյանը: Դերասանը խոսելով իր և իր կերտած կերպարի նմանությունների մասին նշում է, որ տարբեր իրավիճակներում միշտ ուղիղ համեմատական է տանում իր անձի և կերպարի միջև: Ասում է, որ Կարեն Միքայելյանի հետ շատ նմանություններ կան, բայց միևնույն ժամանակ նրանք շատ տարբեր մարդիկ են. «Կարող եմ նշել կարևորագույն նմանությունը՝ հայրենասիրությունը և ընկերասիրությունը: Ես նույնպես կանեմ ամեն ինչ իմ հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար, առանց իսկ վայրկյան մտածելու կգնամ առաջնագիծ, եթե դրա կարիքը լինի: Իմ տեսակով ավելի ակտիվ մարդ եմ, ավելի բռնկուն, իսկ Կարենը ավելի համեստ է և հանգիստ, նա ավելի հավասարակշռված է: Բայց սիրելու հարցում կարծես թե նման ենք»:
Էքստրիմի հետ կապված ամեն ինչ սիրող դերասանը ասում է, որ դերին համաձայնելու կարևորագույն փաստերից մեկը հենց նկարահանման էքստեմալ պայմաններն էին: «Բավականին բարդ նկարահանումներ են, որոնք պահանջում են ոչ միայն դերասանական հմտություններ, այլև ֆիզիկապես լավ պատրաստվածություն: Ինձ համար շատ հետաքրքիր է և հաճելի, ճիշտ է երբեմն ուժասպառ եմ լինում, բայց նույնիսկ դա է հաճելի: Պարզապես պետք է առողջ ապրելակերպով ապրել»:
Շարունակությունը` այստեղ:




















































