Օրվա բաղադրատոմսը. Շոկոլադե պաննա կոտտա
LIFEԲաղադրիչներ
ժելատին – 15 գր
սերուցք 30-35% յուղայնությամբ – 350 մլ
շոկոլադ սև – 100 գր
Պատրաստման եղանակ
- Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում կրակի վրա, ապա ավելացնում ենք մասերի բաժանած շոկոլադը։ Սպասում ենք, որ շոկոլադը լուծվի, բայց դրա համար անհրաժեշտ է շոկոլադը շատ մանրացնել։ Սերուցքը չի կարելի շատ տաքացնել, որպեսզի շոկոլադը չկտրվի։

- Թրջում ենք ժելատինը։ Կարող ենք ժելատինը մասերի բաժանել։ Երբ շոկոլադը լուծվի և խառնուրդը հաճելի շագանակագույն երանգ ստանա, կավելացնենք ժելատինը։ Այժմ այդ ամենը խառնում ենք, պետք է թանձր խառնուրդ ստանանք։ Այնուհետև լցնում ենք ձևամանների մեջ, թողնում ենք մի քիչ սեղանի վրա, այնուհետև մոտ 2 ժամով տեղափոխում սառնարանի մեջ:

- Երբ ժելեն սառում է, զգուշորեն հանում ենք այն ձևամանի միջից և դնում ափսեի վրա։ Դրա համար ժելեով ձևամանը մի քանի րոպեով ընկղմում ենք սառը ջրի մեջ և այն հեշտությամբ ձևամանից դուրս է գալիս։
Պատրաստի դեսերտը զարդարում ենք և մատուցում:

Պաննա-կոտտայի հետ հրաշալի համադրություն են թթվաշ համով հատապտղային սոուսները։ Կարող ենք վրայից հալեցրած շոկոլադ լցնել կամ վրան թարմ հատապտուղ դնել 
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



