Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը դեռ ժամանակ ունի. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru-ն «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը երկու տագնապալի հաղորդագրություն է տարածել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ի՞նչ սարսափելի բան է այնտեղ կատարվում: Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, հարկ է նշել, բավականին ժլատ է լուրեր հաղորդելու տեսակետից։ Ամբողջ նոյեմբերի ընթացքում հրապարակվել է ընդամենը երեք հաղորդագրություն, և առավել զարմանալի է այն, որ դրանցից երկուսը նվիրված են եղել Հայաստանին:
 
Առաջինը՝ ամսվա սկզբին, վերնագրված էր «Հայաստանը պատրաստվում է դժվարին ժամանակների», երկրորդը՝ «Ամերիկյան ոճի ժողովրդավարություն Հայաստանի համար»։ Այս երկու ուղերձի հիման վրա կարող ենք այնպիսի տրամաբանական եզրակացություն անել, որը ներառված է այս հրապարակման վերնագրում. «ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»։Եվ դրա մեջ կա երկու նորություն՝ լավը և վատը: Լավ նորությունն այն է, որ Հայաստանը դեռ չի հանձնվել «Արևմուտքի ողորմությանը»: Վատ նորությունն այն է, որ Արևմուտքը Հայաստանին ամբողջությամբ իրեն ենթարկելու բոլոր հնարավորությունները դեռևս ունի։
 
Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ «նարնջագույն» հեղափոխություն. նախորդ իշխանությունը, որը համարվում էր ռուսամետ, ստիպված հեռացավ, և երկրում հիմնականում իշխանություն ստացան, այսպես կոչված, «սորոսականները»՝ արևմտամետ ճամբարի քաղաքական գործիչները։ Այդ ժամանակից ի վեր նկատելի է Հայաստանի բավականին հստակ շեղում դեպի Արևմուտք և միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցում։ Այդ ամենից կարելի էր եզրակացնել, որ Հայաստանն արդեն կորած է Ռուսաստանի համար կամ գոնե մոտ ապագայի համար է կորած։ Բայց ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունը ինչոր լավատեսության առիթ է տալիս։ Ճիշտ է, առայժմ զուսպ լավատեսության։
 
Պարզվում է, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, եկեք ուշադրություն դարձնենք դրան, քանի որ հենց այդպես են մտածում Վաշինգտոնում, Հայաստանում կան իմաստուն մարդիկ, ովքեր կարծում են, որ շատ ավելի ճիշտ է լինել Ռուսաստանի, քան Արևմուտքի հետ: Այսինքն, հայերը, «ովքեր փող հաշվելը գիտեն», ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կհասկանան, թե ավանդական տարածաշրջանային կապերի խզումից ինչ անուղղելի վնասներ կլինեն։ Դե, եթե նույնիսկ ԱՄՆ-ը վստահ չէ Հայաստանի հարցում իր «հաղթանակի» մեջ, ապա, հավանաբար, դրա մեջ կա ինչ-որ ճշմարտություն։ Բայց որքան է խոսվել այն մասին, որ Հայաստանում գործում է աշխարհում ԱՄՆ ամենամեծ դեսպանատներից մեկը։ Հաղորդվել է, որ այնտեղ աշխատում է մոտ 2000 մարդ։ Իսկ քանի՞ տարբեր արևմտամետ հասարակական կազմակերպություններ կան փոքրիկ Հայաստանում։
 
Եվ, ըստ երևույթին, անգամ «ազատ ժողովրդավարական աշխարհի» այդ ամբողջ «զինանոցը» բավարար չէ Հայաստանի՝ արևմտյան բռնապետության տակ ամբողջական անցման համար, քանի որ ԱՄՆ-ն, ըստ Արտաքին հետախուզության ծառայության, մտադիր է մեծացնել ճնշումը այդ երկրի վրա և այնտեղ կիրառել պետության ենթակայեցման ուկրաինական և մոլդովական սխեմաները։ Նրանք նախատեսում են խորհրդականների մի ամբողջ զորք ուղարկել Հայաստանի պետական կառույցներ։ Դա բխում է Արտաքին հետախուզության ծառայության նոյեմբերի 5-ի՝ «Հայաստանը պատրաստվում է դժվար ժամանակների» առաջին հաղորդագրությունից։ Բացի այդ, նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ սկսել Հայաստանի պետական պաշտոնյաների համար։ Եվ կարելի է պատկերացնել, թե Վաշինգտոնն ինչ ուղենիշներ է նախատեսում խթանել այդ ուսումնական ծրագրերում։
 
Բայց դա վերաբերում է պետական մարմիններին։ Իսկ Արտաքին հետախուզության ծառայության նոյեմբերի 27-ի հաղորդագրությունը զգուշացնում է Հայաստանում քաղաքական կյանքի ոլորտում ԱՄՆ-ի ակտիվացման մասին։ 2026 թվականին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Վաշինգտոնը մտադիր է ակտիվորեն աշխատել հետևյալ քաղաքական կուսակցությունների հետ. -Արամ Սարգսյանի «Հանրապետություն կուսակցություն», -Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության կուսակցություն», -Տիգրան Խզմալ յանի «Հայաստանի եվրոպական կուսակցություն», - Լևոն Շիրինյանի «Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն»:
 
Դե, ինչպես ասում են, եթե նախազգուշացված ես, նշանակում է՝ զինված ես: Դա նշանակում է, որ Ռուսաստանը ևս ժամանակ ունի հակազդելու այդ արևմտյան ապակառուցողական ուժերին։ Թեև, իհարկե, ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանն ինքը ժամանակ ունի վերաիմաստավորելու իր օբյեկտիվ և ավանդական կապերը հետխորհրդային տարածքի երկրների հետ: Այստեղ հարցը մեկն է՝ արդյո՞ք Հայաստանի շարքային քաղաքացին հասկանում է Ռուսաստանի հետ կապերի առավելությունները։ Եվ դա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանում ուժեղ է եղել հակառուսական քարոզչությունը։
 
Ի վերջո, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մեկ կամ երկու զեկույցը հազիվ թե բավարար լինի մարդկանց համար պատկերացում կազմելու և Հայաստանում հասարակական կարծիքը Ռուսաստանի նկատմամբ փոխելու համար։ Այսինքն, Ռուսաստանին պետք է Հայաստանում ավելի ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել։ Մինչդեռ արտաքուստ իրավիճակը Հայաստանում հանգիստ է թվում։ Իսկ հայկական ԶԼՄ-ներում կարելի է տեսնել հետևյալ վերնագրերով նորություններ... Երևանում մեկնարկել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների և դասախոսների՝ «Ռուսաց լեզուն առանց սահմանների» միջազգային ֆորումը... Ա. Ս. Պուշկինի և Պուշկինի ավանդույթների ժառանգությունը ռուս գրականության մեջ...։ Հուսադրող է հնչում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future