ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
«Վոթցափային պաշտոնանկություններից» հետո, երբ ՆԳ նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը, առաջիններից մեկը պաշտոնից ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Մամուլում կան տեղեկություններ, որ Համբարյանն ինքն է հրաժարվել աշխատել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Այս պաշտոնանկությունը տարբեր շրջանակներում մեկնաբանվեց այնպես, որ նախարարությունը լքում են, այսպես կոչված, «սորոսականները»: Մեր տեղեկություններով, ՆԳ նախարարությունում պաշտոնանկությունները շարունակական են լինելու, շուտով մի քանի այլ պաշտոնյաներ էլ կազատվեն աշխատանքից, այդ թվում՝ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Սակայն այս պաշտոնանկությունները դժվար է որակել նախարարության «սորոսականաթափ», քանի որ նորանշանակ նախարարն ինքը այդ շրջանակներից է և Վահե Ղազարյանի պաշտոնավարման շրջանում ևս կոորդինացնում էր, այսպես կոչված, «արևմտյան բարեփոխումների» ողջ գործընթացը: Այնպես որ, նա հազիվ թե ազատվի «յուրային» պաշտոնյաներից: Ավելին, նույն Դավիթ Համբարյանը համարվում է ՔՊ-ի քաղաքական թիմի անդամ, և նրա պաշտոնանկությունը բավական ծանր են տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոչ «սորոսական», առավել քաղաքական հատվածում:
Նրանց դժգոհության իմաստն այն է, որ նախարարությունում փաստացի թիմի անդամ չեն ունենում, ինչի արդյունքում Արփինե Սարգսյանի առանց այդ էլ ազատ ձեռքերն անվերահսկելի ազատություն կարող են ստանալ, առավել ևս՝ կադրային հարցերում: Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա օրերին առավել հստակ կլինեն ՆԳՆ-ից մի շարք կադրերի հապճեպ «արտագաղթի» իրական պատճառները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



