Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru-ն «Հայաստանը Եվրոպա՞ է. Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը շարունակում է իր շարժումը դեպի արևմուտք: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կողմ է Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին և պլեբիսցիտի և եվրաինտեգրման դեմ հակափաստարկները համարում է անտրամաբանական։ «Մենք մեր խորհրդարանական խմբակցությունում նման որոշում չենք կայացրել, բայց ես գնացի Եվրախորհրդարան և հայտարարեցի մերձեցման պատրաստակամության մասին: Ուրեմն, ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի անցկացմանը դեմ լինելը չունի քաղաքական տրամաբանություն, - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում,չեմ համարձակվի ասել, որ ԵՄ-ի հետ մերձեցման հարցում կա հասարակական կոնսենսուս, բայց, անկասկած, այդ հարցում հասարակության մեջ կա դրական վերաբերմունք:
 
Ստացվում է, որ ես եմ առաջարկել այդ ԵՄ օրակարգը»։ Այստեղ մենք չենք կարող համաձայնել Նիկոլ Փաշինյանի հետ: Նույն բանում կարելի է մեղադրել նաև շատ փորձագետների, որոնց ավելի ճիշտ է անվանել կեղծ փորձագետներ։ Երևանը Բրյուսելին մոտեցնելու գաղափարը նորություն չէ, դեռ 1996 թվականից Հայաստանը ԵՄ-ի հետ ունի գործընկերության և համագործակցության համաձայնագիր, իսկ 2009 թվականին հայերը հրավիրվել են Արևել յան գործընկերություն, որն ունի ընդգծված հակառուսական բնույթ։ Նույնիսկ 2013 թվականին Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն ամենևին էլ «Ռուսաստանի հաղթանակը» չէր։ Հանրապետության այն ժամանակվա «ռուսամետ» իշխանությունները փորձեցին նստել երկու աթոռի վրա՝ շանտաժի ենթարկելով մե՛կ Կրեմլին, մե՛կ եվրոպական բյուրոկրատիային։
 
Արդյունքում եղավ անդամակցություն ԵԱՏՄ-ին, և Եվրամիության հետ ստորագրվեց համաձայնագիր՝ ինչ-որ չափով ասոցացման, բայց որոշակի նրբերանգներով։ Սերժ Սարգսյանն ամեն կերպ իրեն դիրքավորել էր որպես «բազմավեկտոր» քաղաքական գործիչ և սկսել էր կրակի հետ խաղալ։ Արդյունքում նա հեռացվեց ավելի արմատական արևմտամետ ուժերի կողմից, և երկիրը այժմ ղեկավարում է Փաշինյանը, որը հիմնականում շարունակում է իր (պսևդո) «ռուսամետ» նախորդների կուրսը։ Ինչպե՞ս է Մոսկվան տեսնում իրավիճակը. Փաշինյանը հանրապետությունը հեռացնում է Ռուսաստանից և ամեն կերպ փորձում է նվազեցնել ռուսական ներկայությունը թե՛ անվտանգության ոլորտում, թե՛ քաղաքական կյանքում։ Իսկ ինչպիսի՞ն է երևում իրավիճակը Բրյուսելից. Հայաստանն ամենասերտ կապերն ունի Պուտինի հետ, 2024 թվականի ավարտին ապրանքաշրջանառության ծավալը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատմամբ, կկազմի 14-ից 16 միլիարդ դոլար, որի գերակշիռ մասը բաժին է ընկնում, այսպես կոչված, «զուգահեռ ներմուծմանը», այսինքն՝ Անդրկովկասյան այդ հանրապետությունը բաց անցք է ներկայացնում Ռուսաստանի «մեկուսացման» քաղաքականության մեջ։ Եվ, այնուամենայնիվ, դա չի կարող անվերջ շարունակվել։
 
Հայկական իսթեբլիշմենթի պատրանքները այդ հարցով իզուր են։ Ի՞նչ արեց Փաշինյանը, ոչնչացրեց գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ չստեղծելով նորը: «Դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ այս փուլում նա հեռու է մնում ՀԱՊԿ-ին մասնակցությունից տարբեր մակարդակներում»,- օրերս ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ Պաշտոնական Երևանին մեկ քայլ է մնում ՀԱՊԿ-ից դուրս գալուն: Դա երկիրը խոցելի կդարձնի ցանկացած արտաքին հարձակման համար։ Հայերը կարող են անընդհատ խոսել այն մասին, որ Ռուսաստանի հետ «չի ստացվում», բայց ՀՀ-ի գոյությունն աշխարհի քաղաքական քարտեզի վրա երաշխավորված է բացառապես Գյումրու ռուսական ռազմակայանի և 1992 թվականի Տաշքենդի պայմանագրով: Իսկ էլ ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Տեսականորեն Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող էր: Պարսիկներին իսկապես դուր չի գալիս Թուրքիայի գործունեությունը Անդրկովկասում, նրանց դուր չի գալիս նաև Ադրբեջանի հզորացումը, որը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Այդ պատճառով էլ Թեհրանից այդքան զայրացած խոսքեր ենք լսում «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության մասին։
 
Սակայն Փաշինյանը ոչ թե հայակենտրոն քաղաքական գործիչ է, այլ արևմտամետ։ Նա լուրջ դաշինք չի կառուցում Իրանի հետ՝ վախենալով «չարիքի առանցքի» մեջ և սահմանափակումների տակ ընկնելուց։ Բայց, բացի Իրանից ու Ռուսաստանից, Հայաստանը այլ «տանիք» չունի և չի կարող ունենալ։ Փաշինյանը շատ է ցանկանում, որ Ֆրանսիան հանդես գա որպես տարածաշրջանի «հսկիչ»: Բայց նա ուժ չունի, բացի դա, Վրաստանում հնազանդ Սալոմե Զուրաբիշվիլիի տեսքով ազդեցության վերջին լծակները շուտով կկորչեն։ ԱՄՆ-ը երբեք Հայաստանի շահերը վեր չի դասի Թուրքիայի շահերից, վերջինս ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակն ունեցող երկիրն է։ Հնդկաստանի մասին խոսելն ավելորդ է, այն հեռու է, և Կովկասը ամենևին էլ նրա աշխարհաքաղաքական դաշտը չէ։ Մնում է ևս մեկ գործիք, որն ակտիվորեն փորձում է օգտագործել Հայաստանի վարչապետը, այն է՝ կապիտուլ յացիան։ Փաշինյանը պնդում է Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրել՝ ձգտելով «շրջել էջը»: Բայց Բաքվում ապուշներ չկան, նրանք զգում են դիմացինի թուլությունը։
 
Անկարայում էլ են դա զգում։ Իսկ դա նշանակում է, որ նրանք շարունակելու են ճնշել։ Այսօր նրանք պահանջում են դադարեցնել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին քարոզչությունը, վաղը ևս մի քանի սահմանամերձ բնակավայրեր կպահանջեն, հետո՝ ինչ-որ «ապառազմականացված գոտի», հետո էլ՝ ադրբեջանցիների վերադարձ հայկական տարածք։ 1979 թվականին՝ էթնիկ հուզումների բռնկումից առաջ, Հայկական ԽՍՀ-ում ապրում էր 161 հազար ադրբեջանցի՝ հանրապետության բնակչության 5,3 %-ը։ «Հետ բերեք նրանց»,- կասեն Բաքվում։ Իսկ ի՞նչ կպատասխանի Փաշինյանը. «Վերադարձրեք հայերին Ղարաբաղ»: Դրան Ալիևը դեմ չէ, ինքն էլ է ասում՝ հետ եկեք (միայն հետո ինքներդ ձեզ կմեղադրեք)։ Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network