Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքը շարունակում է նվազել
ANALYSISՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի երկու («Զվարթնոց» և «Շիրակ») օդանավակայաններում 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 4 միլիոն 107 հազար 264 մարդ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 83 հազար 876 մարդով։
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը նշված ժամանակահատվածում կազմել է 4 միլիոն 26 հազար 355 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 80 հազար 909 մարդ։
Նշենք, որ Հայաստանի երկու օդանավակայաններում 2023 թվականի 9 ամիսների ընթացքում ուղևորահոսքը կազմել է 4 միլիոն 191 հազար 140 մարդ։
Արամ Դանիելյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



