Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է
ECONOMICSModex խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ՀՀ 10 խոշորագույն ընկերությունները 2023թ-ին. ըստ հասույթի Հայաստանի խոշորագույն ընկերությունների ցանկը գլխավորել է Զանգեզուրի ՊՄԿ-ն՝ 312 մլրդ դրամ հասույթով: Այդ ընկերությանը հաջորդել են Գազպրոմ Արմենիան և ՀԵՑ-ը:
Համաձայն հրապարակման,
2023թ-ին 10 խոշորագույն ընկերությունների ընդհանուր հասույթը եղել է շուրջ 1.57 տրիլիոն դրամ՝ 7.3%-ով ավելի, քան 2022թ-ին,
Բոլոր 10 ընկերությունները արձանագրել են զուտ շահույթ, ընդհանուր՝ շուրջ 294 մլրդ դրամ,
Դիտարկված 10 ընկերությունների սեփական կապիտալի շահութաբերության պարզ միջինը 2023թ-ին եղել է 31.5%, միջնարժեքը՝ 24.2%
«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա» ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվությունը հասանելի չէ, ինչի պատճառով դրա հասույթի տվյալները ներառված չեն ցուցակում:
Հատկանշական է, որ առանձին ընկերությունների դեպքում փոխկապակցված կողմերի հետ գործարքները կարող են արտահայտված չլինել իրական գներով, որը կարող է ունենալ էական ազդեցություն ընկերության՝ առանձին վերցված արդյունավետության գնահատման վրա։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



