Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի 14-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի՝ իրավապահ համակարգի հասցեին հնչեցրած դժգոհությունից հետո այն ժամանակ դեռ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանրապետությունում ամենօրյա ռեժիմով հնչող կրակոցների ու, ընդհանրապես, օրավուր աճող հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ ձև էր գտել:
Երբ ուսումնասիրում ենք ոստիկանության կայքը, պարզվում է՝ նշված օրերից հետո կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը: Տարբեր լրատվամիջոցներում, մասնավորաբար՝ Գագիկ Շամշյանի կայքում, Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում նման հանցագործությունների մասին տեղեկություն առկա է, իսկ police.am-ում «այլ Հայաստան է»՝ մանրմունր մի քանի դեպքեր ու վերջ:
Ըստ համակարգի մեր աղբյուրների, Վահե Ղազարյանը իր ղեկավարած կառույցի հասցեին հնչեցրած քննադատությունները չեզոքացնելու, հանցավորության դեմ «պայքարելու» լուրջ «հայեցակարգ» է մշակել ու կիրառել՝ արգելել էր ոստիկանության կայքում դրանց մասին հրապարակումներ անել: Արդյունքում հանցավորության առումով կա երկու Հայաստան՝ ոստիկանության կայքէջի և իրական: Առանց չակերտների՝ իրական:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



