Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Երկնագույն տնակի գաղտնիքը կամ հայ-ադրբեջանական բիզնես

SOCIETY

Նովգորոդի մարզի Իվանովո փոքրիկ գյուղակը մեծ գաղտնիք է թաքցնում, խորհրդավոր եւ կրիմինալ մի պատմություն: Տարվա մեջ մի քանի անգամ գյուղում հայտնվում են անծանոթ մարդիկ, ովքեր մի քանի ամսից խորհրդավոր կերպով անհետանում են: Նրանց բոլորի ժամանակավոր կացարանը տեղացիներին շատ հայտնի «երկնագույն տնակն» է, որն այդպես է կոչվում իր գույնի համար: Այս տնակի մասին բոլորը խոսում են մեծ զգուշավորությամբ, խուսափում են կողքով անցնելիս նայել՝ վախենալով, որ երկնագույն տնակի տերերին դա դուր չի գա: Իսկ ովքե՞ր են նրանք՝ այդ «տերերը», ովքե՞ր են անսպասելիորեն հայտնվում եւ կորչում:

Իվանովոյի բնակիչները պատմում են, որ արդեն որերորդ տարին այս տունը ծառայում է մի խումբ հանցագործների մութ գործարքներին: Նրանք մեծ քաղաքներից սուտ խոստումներով այստեղ են բերում մարդկանց` հիմնականում տղամարդկանց, ովքեր միայնակ են ապրում եւ ունեն սեփական բնակարանը՝ նախօրոք առաջարկելով աշխատանք գյուղում եւ ամուսնություն ինչ-որ կնոջ հետ: Սովորաբար հանցագործները գտնում են որեւէ կնոջ, որը 1-2 տարի աշխատում է նրանց համար, մի փոքր վարձատրվում, փոխարենը մի քանի ամսով ամուսնանում հերթական զոհի հետ: Վերջինս բանդայի ձեռքով անհետանում է, իսկ բնակարանը, որ մինչ այդ հասցնում են կեղծ փաստաթղթերի միջոցով գրանցել կնոջ անունով, հանվում է վաճառքի:

Այսպիսով, անհայտ ծագմամբ բանդան մարդկային կյանքերի շնորհիվ միլիոններ է վաստակում: Իվանովոյի բնակիչների ունեցած տեղեկություններով՝ բանդայի ղեկավարները կովկասցիներ են, ամենայն հավանականությամբ, հայեր ու ադրբեջանցիներ: Գյուղացիների համար գաղտնիք չէ, որ ավազակախմբի գործունեության մասին քաջատեղյակ է ՌԴ ոստիկանությունը, որը գործարքից ստանում է իր բաժին գումարն այնպես, ինչպես պետական այլ օղակներ, որոնց հետ համագործակցության արդյունքում կեղծ փաստաթղթեր են ձեւակերպվում:

Ինձ էլ խորհուրդ են տալիս տնակի վրա ուշադրություն չդարձնել, ցույց չտալ, որ այնտեղ կատարվողն ինձ հետաքրքրում է, առավելեւս, որ այդ պատմությունը լսել եմ գյուղացներից, այլապես հետապնդումներ կլինեն թե՛ իմ, թե՛ նրանց նկատմամբ:

Մի առավոտ Իվանովոյի կենտրոնում կովկասյան երաժշտություն էր հնչում: Երկնագույն տնակի մոտ կանգնած ավտոմեքենայից լսվում էին ադրբեջանական երգի կլկլոցներ, իսկ երիտասարդ ադրբեջանցիների հայացքներից էլ կարելի էր հասկանալ, որ նրանք տեղացիներին շատ լավ են ճանաչում, եւ ես նրանց համար կասկածելի մեկն էի: Այդ օրը նույն ավտոմեքենան գյուղի փողոցներով մի քանի պտույտ գործեց: Գյուղացիները եզրակացրեցին, որ նրանց անհանգստացնում է անծանոթ մարդու ներկայությունը: Նրանք նաեւ ասացին, որ երեւի թե հերթական զոհի անհետանալու ժամանակն է:

Ի դեպ, անհետանում են նաեւ այն կանայք, ովքեր արդեն մի քանի անգամ ծառայել են բանդայի շահերին: Մոտ մեկ տարի առաջ էլ մի նորեկի ազերիները կապել են ավտոմեքենայից եւ քաշ տվել ողջ գյուղով մեկ: Դրանից հետո գյուղում ոչ ոք նրան չի տեսել: Այս պատմությունը շատերին կարող է թվալ անհավանական, սակայն ամբողջությամբ իրականություն է: Կա այդպիսի բանդա, որ զբաղվում է բնակարանների բիզնեսով՝ զոհաբերելով անմեղ մարդկանց: Եւ այդ բանդայի վերեւները, ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, Մոսկվայում եւ Պետերբուրգում ապրող հայեր եւ ադրբեջանցիներ են:

Գագիկ Աղբալյան

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6