Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչու՞ Ադրբեջանում անցկացված կլիմայական համաժողովը չարդարացրեց սպասելիքները. BBC

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՄԱԿ-ի քսանիններորդ համաժողովը գրեթե ավարտվեց լիակատար ձախողմամբ. հատկացված երկու շաբաթը բավարար չեղավ համաձայնության հասնելու համար, և գրեթե 200 երկրների պատվիրակներ ևս երկու օր և երկու գիշեր անցկացրին բանակցությունների սենյակներում, որտեղից նրանք դուրս եկան ուժասպառ և զայրացած: Արդյունքում կիրակի գիշերը փոխզիջում է գտնվել, սակայն գրեթե բոլորը դժգոհ են մնացել, գրում է BBC-ն։

Զարգացած տերությունները խոստացել են մինչև 2035 թվականը եռապատկել աղքատ երկրներին փոխհատուցումը մինչև 300 միլիարդ դոլար, սակայն քչերն են այդ գումարից խանդավառվել:

Արևմտյան քաղաքական գործիչների համար կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի ծախսերի աճը խոստանում է ընտրական խնդիրներ տանը, քանի որ վերջին տարիներին տնային տնտեսությունների եկամուտներն ու գանձապետարանը խարխլվել են հետքովիդային գնաճի, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամի և Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման արդյունքում: ԱՄՆ-ում կլիմայական նիհիլիստ Դոնալդ Թրամփի հաղթանակը «կանաչ» օրակարգի նկատմամբ արևմտյան ընտրողների վերաբերմունքի վառ օրինակ է։

Զարգացող երկրները դժգոհ են նաև 300 միլիարդի չափից։ Նախ, նրանք տարեկան ավելի քան 1 տրիլիոն դոլար էին ակնկալում: Եվ երկրորդ՝ Արևմուտքը գրեթե մեկ տասնամյակ ուշացումով կատարեց տարեկան 100 միլիարդ հատկացնելու իր նախկին խոստումները, և այս անգամ կասկածներ կան, որ զարգացած երկրները ժամանակին և լիովին վճարելու փող կճարեն։

«Ոչ մի երկիր չստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր, և մենք Բաքվից հեռանում ենք լիքը անելիքներով»,- համաժողովն ամփոփել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլը: «Հիմա հաղթանակի ռազմազեկույցների ժամանակը չէ, մենք պետք է թևերը քշտենք և COP30-ի համար կրկնապատկենք մեր ջանքերը»:

2015 թվականին Փարիզում COP21-ի համանման համաժողովում ստորագրվել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղենիշային համաձայնագիր: Այդ ժամանակ աշխարհի բոլոր երկրները համաձայնեցին նվազեցնել արտանետումները և որոշեցին, որ զարգացած երկրները կվճարեն զարգացող երկրներին մաքուր ապագայի անցնելու համար, քանի որ հենց նրանք են հարստացել արդյունաբերական հեղափոխության ժամանակ, որի պատճառով գլոբալ տաքացումն արագացել է։

Իսկ թե կոնկրետ որքան վճարել պետք է որոշվեր մեկ տասնամյակի ընթացքում՝ մինչև 2025 թվականը։ Ուստի փոխհատուցման հարցը դարձավ Ադրբեջանում անցկացված COP29 համաժողովի գլխավոր խնդիրը։

Առ այսօր զարգացած երկրները տարեկան 100 միլիարդ դոլարի «կլիմայական փոխհատուցում» են խոստացել: Զարգացող երկրները տարեկան մինչև 1,3 տրիլիոն դոլար էին պահանջում:

Ուրբաթ ՝ երկշաբաթյա համաժողովի վերջին օրը, ամփոփիչ կոմյունիկեի նախագիծը թվի փոխարեն «X» էր նշված։ Այնուհետև հայտնվեց 250 միլիարդ ԱՄՆ դոլար գումար։ Երկու օր անց հավելյալ վիճաբանություններից հետո այդ գումարն աճեց՝ հասնելով 300 միլիարդ դոլարի:

Ոչ պակաս վիճելի էին ապագա գործարքի մանրամասները, մասնավորապես՝ որ միջոցներից են հատկացվելու գումարները և զարգացող որ երկրները կարող են հավակնել փոխհատուցում ստանալը։

Զարգացող երկրների կատեգորիայի թվին է դասվում նաև Չինաստանը՝ ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տնտեսություն ունեցող պետությունը, և հարուստ նավթային տերությունը՝ Սաուդյան Արաբիան: Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի աղքատ երկրները դա անարդար են համարում:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback