Մանկական հիստերիաներ․ բժշկի խորհուրդները
LIFEՈւկրաինացի հայտնի բժիշկ Կոմարովսկին իր բլոգում անդրադարձել է մանկական հիստերիաներին։ Նա ասում է, որ մանկական հիստերիաների մեծ մասը ոչ թե բժշկական խնդիր է, այլ նյարդահոգեբանական։ Այդ հիստերիաները հատկապես նկատվում են 2 տարեկանում, սակայն իրականում դրանք ավելի վաղ են սկսվում։
Բժշկի բնութագրմամբ՝ երբ 6 ամսական երեխան բժշկի մոտ ստուգման ժամանակ լաց է լինում, մտքում ասես հարցնում է․ «Ինձ է նայում այդ ճաղատ տղամարդը, լա՞ց լինեմ»։ Երեխային անմիջապես օգնության է հասնում մայրիկը, գրկում, օրորում, ծծակ տալիս, փոքրիկն էլ զգում է, որ ինքը ճիշտ էր, պետք է լաց լինել։
Արդյունքում լացը դառնում է իր ցանկությանը հասնելու ամենաիրական ճանապարհը։ Չէ-որ նա հենց լաց է լինում, ամեն ինչ թողնում եք ու վազում նրան շեղելու, զբաղեցնելու։ Այդպիսով, հիմք է դրվում մանկական հիստերիաներին։ Ելքը՝ անտարբերության մատնելը։ Իհարկե, անտարբերություն ասելով չի նշանակում նրան անուշադրության մատնելն ու չհասկանալը, թե ինչ է պատահել, ինչու է լաց լինում։ Անտարբերության պետք է մատնել ոչ թե երեխային, այլ նրա պահվածքը։ Որքան դուք հանգիստ ու ինքնավստահ լինեք, այնքան արագ երեխան կհանգստանա։
Իհարկե, հիստերիաների պատճառ կարող են լինել տարբեր նյութերի պակասն օրգանիզմում՝ երկաթ, մագնեզիում, կալցիում եւ այլն։ Եվս մեկ շատ կարեւոր կետ՝ եթե երեխան չի ուղղում իր պահվածքը ձեր ջանքերից հետո, եւ չեք հասկանում, թե ինչից է նրա մոտ հիստերա սկսվում, անմիջապես դիմեք համապատասխան մասնագետի՝ նյարդաբանը կօգնի հասկանալ ու լուծել խնդիրը։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



