«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWS«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև Անգլիայում ու Շոտլանդիայում ջրհեղեղի մասին ավելի քան 200 նախազգուշացում է տրվել։
Օդերևութաբաններն ասում են, որ «Բերթ» փոթորկի ավերիչ ազդեցությունը կզգացվի Մեծ Բրիտանիայի մեծ մասում: Ակնկալվում է, որ իրավիճակը հատկապես բարդ կլինի Հարավային Ուելսում և հարավ-արևմտյան Անգլիայի որոշ հատվածներում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



